Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գյուղապետարանից զենքով, լոմով հասել են մերոնց վրա. Ջրառատում տուժածի մայրը մանրամասնում է. «ՀԺ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում երեկ ողջ օրը լարված իրավիճակ էր: Կրակոցներից ու դանակահարությունից հետո իրավապահները գյուղում հսկողություն էին իրականացնում. ոստիկանության աշխատակիցները «գրավել» էին Ջրառատի գյուղապետարանը, իսկ գյուղապետը քանի օր է «որոնվում է» լրագրողների կողմից:

Ջրառատի բնակիչների մեծ մասը հրաժարվում էր խոսել դեպքի մասին. «Նոր ենք եկել գյուղ, առաջին անգամ ենք լսում»,-ասում էին բնակիչները: Գյուղապետարանին մոտ բնակվող տարեց բնակիչներից մեկը՝ Ալբերտ Սիմոնյանը, մեր հարցին ի պատասխան ասաց, որ կեսօրին մի քանի կրակոցներ է լսել, սակայն դուրս չի եկել տանից՝ «լավ չտեսնելու» պատճառով: Մեր հարցին, թե գյուղում ի՞նչ են խոսում, ի՞նչից է վիճաբանությունն առաջացել, տարեց բնակիչը պատասխանեց.

«Ասեցին ինչ-որ Օսկանյանի կողմնակիցներն ու սրանք (նկատի ունի գյուղապետին ու բարեկամներին,-հեղ.) հագել են իրար: էս գյուղում մարդն ազատ իր կարծիքն ու կամքն արտահայտելու իրավունք չունի: Ես չեմ մասնակցում ընտրություններին»,-ասաց Ալբերտ Սիմոնյանը: Ջրառատի բնակիչները Լեւոն Երանոսյանին «մեր գեներալով» էին դիմում, ասում էին, թե գյուղում սա առաջին միջադեպն է, միշտ խաղաղ է եղել:

Այցելեցինք կրակոցներից ու դանակահարությունից տուժած Մելքոնյանների տուն: Ընտանիքի մայրը՝ Զինա Մելքոնյանն, ի դեպ, որպես ուսուցչուհի աշխատում է այն դպրոցում, որտեղ այսօր սկիզբ է առել վիճաբանությունը:

Նա չէր ուզում խոսել, սակայն մեր պնդումներից հետո որոշ մանրամասներ պատմեց դեպքից:

«Ես ուսուցչուհի եմ, այսօր դասի չէի եղել, տանն էի: Գյուղապետի եղբոր տղան՝ 9-րդ դասարանում սովորող Ռաֆայելը, հայհոյել է տղայիս՝ ընկերոջ մոտ, ընկերն այդ մասին տեղյակ է պահել իմ տեգոր տղային (Հրազենային վնասվածք ստացած Հակոբ Մելքոնյանին,-հեղ.):

Տեգորս տղան գնացել, Ռաֆայելին ասել ա՝ ինչի ես հայհոյում, ասել ա՝ լավ եմ անում, արի գյուղապետարանի մոտ, խոսենք: Գնացել են գյուղապետարանի մոտ, բոլորը թափել են երեխայի վրա, ձեռքը լոմով կոտրել… գյուղապետարանից զենքը հանել են ու հասել են մերոնց վրա»,- մանրամասնեց անչափահասի մայրը:

Հարցին, թե Երանոսյանների մասնակցության մասին ինչ տեղեկություններ ունի, Մելքոնյանն ասաց. «Դե, դրանք են, էլի»: Զինա Մելքոնյանն ասաց, որ ընտանիքի անդամներն անկուսակցական են: Այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել: Մեզ հայտնի դարձավ, որ տուժած Մելքոնյաններից մեկը՝ Հակոբ Մելքոնյանն ու ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանը լարված հարաբերությունների մեջ են եղել դեռ 2016 թ-ի սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ. այսօրվա միջադեպի հետեւանքով վիրավորված Հակոբ Մելիքյանը գյուղապետի աթոռի համար պայքարել է Երանոսյանների բարեկամ, ներկա գյուղապետ Սամվել Գալստյանի դեմ: Հակոբ Մելիքյանը՝ Սամվել Գալստյանի հետ լարված պայքարի արդյունքում հավաքել է 394 ձայն, իսկ Սամվել Գալստյանը՝ 647:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Հոկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կանցկացվի «Կողք կողքի» փառատոնի գալա համերգըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներԵրկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱդրբեջանցին, ըստ Շաքիում տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կnրցրել է 3 մшտները «Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչԵրաշխավորվել է մանկապարտեզների աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազմակերպություն Կանցկացվի «Տանիքը՝ Հայաստան» ազգային փոքրամասնությունների փառատոնը Եղվարդում վերգետնյա գազատար է վնասվել Իրականում ինչպես է զարգացել Շաքիի սարսափելի դեպքը․ նոր մանրամասներՌուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված Ուկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր «Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ Հայաստանին Օդի ջերմաստիճանը կնվազի․ ՍուրենյանՈղբերգական դեպք, Մարգարյան ծննդատնից ԲԿ տեղափոխվելու ճանապարհին երեխա է կյանքից հեռացելԱդրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ինդուկցիոն սալօջախ «Սմոք հաուս» խանութում բացահայտվել է ծխախnտային արտադրատեսակների բաց վաճառք Հանրապետության որոշ հատվածներում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 0-ից մինչև -2°C «Ավատկով․ Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, բայց արդյունքում հայտնվում է Թուրքիայի գրկում»Ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը․ ի՞նչ է հայտնի Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունըԳազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն «Երևանի և Մոսկվայի միջև անցավ բաժանումը նախադեպ կստեղծի ողջ Կենտրոնական Ասիայի համար»Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի առաջնորդած «Սրբազան շարժման» հանրահավաք. պատմության այս օրը (հոկտեմբեր 02)Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Արյան հետքեր կային կրծքավանդակին, ջուր տվինք, խմավ. ինչպե՞ս է հայ կինը պաշտպանվել ադրբեջանցուց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր
Ամենադիտված