Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես լավ եմ, ընկերներիս հասեք». հրետանավոր Արտակ Սարգսյանը, նույն ինքը՝ Գուչոն, անմահացել է հոկտեմբերի 25-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նկարներից ժպտում է Արտակը: «Իրեն Գուչո էինք ասում գանգուր մազերի համար, նաև շատ նման էր տարիներ առաջ հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալի հերոսներից մեկին: Արտակին մեզ մոտ բոլորը հենց այդպես են ճանաչում՝ վարդենիսցի Գուչո: Նա մեր տան փոքրն էր՝ եղբոր ու քույրիկի կրտսեր ու սիրելի եղբայրը: Շատ աշխույժ էր, կենսուրախ, տարբերվող: Աշխատասեր էր, սիրում էր գումար վաստակել: Այդ մասին բոլորը կարող են վկայել, այնպես չէ, որ որդիս է, ես էլ գովում եմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արտակի մայրիկը՝ տիկին Նելլին:

Դպրոցն ավարտելուց հետո Արտակն ընդունվում է Ագրարային համալսարանի գինեգործության բաժինը: «Ընդամենը 20 օրվա ուսանող էր, երբ զորակոչվեց բանակ: Անգամ չհասցրեց իր ստուգարքները հանձնել: Գյուղատնտեսությունը շատ էր սիրում, ասում էր՝ ավարտեմ, վերադառնամ իմ Վարդենիս և գինեգործությունը զարգացնեմ: Ճիշտ է՝ մեզ մոտ խաղող չկա, բայց ինքը շատ նպատակներ ուներ: Անչափ սիրում էր Վարդենիսը: Հողը շատ էր սիրում, մասնակցում էր բոլոր բերքահավաքներին: Այդ առումով ավագ որդիս և Արտակը տարբերվում են, Արամս հիմա շարունակում է ուսումը մագիստրատուրայում, հաշվապահ է: Իսկ Գուչոս հողն ու ջուրն էր սիրում»: Արտակը զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության 2019 թ. դեկտեմբերին: Ծառայում էր Կապանում, հրետանավոր էր:

«Շատ էր շտապում: Կարող էր 2020 թ. հունվարին նոր մեկնել ծառայության, բայց միշտ ասում էր՝ շուտ գնամ, շուտ գամ: Նոր տարին անցավ, զանգեց՝ մա՛մ, մի նոր տարին անցավ, մնաց մեկը: Մենք միայն երդմնակալության ժամանակ ենք իրեն տեսել, հետո արդեն համաճարակ էր, ո՛չ մենք կարողացանք իրեն տեսնել, ո՛չ ինքը կարողացավ տուն գալ: Այնքան շատ էր մեր տունը կարոտել: Զանգում էր, տեսախցիկը միացնում, «մա՛մ, մեր տունը ցույց տուր, մեր կենդանիներին ցույց տուր», շատ էր կարոտում»: Տիկին Նելլիի խոսքով, Արտակը գոհ էր իր ծառայությունից, զորամասից, հրամանատարությունից, «որևէ բացասական բան իրենից չենք լսել»: Կապանում ծառայող Գուչոն հաճախ էր տեղափոխվում Արցախ՝ Ջրական, այնտեղ զորավարժանքներ էին անցկացնում: «Պատերազմի ժամանակ էլ իրենց ոչ թե զորամասից են տեղափոխել մարտադաշտ, այլ տղաները Ջրականում զորավարժանքներ էին իրականացնում: Ես շատ մանրամասներ չգիտեի, այդ օրերի մասին ավելի շատ բան գիտի մեծ որդիս: Ինձ հարցնում էին, ես ասում էի՝ Գուչոս ապահով տեղում է: Հիմա եմ հասկանում, թե ինչու էին մարդիկ ինձ տարօրինակ հայացքով նայում:

Հիմա եմ արդեն հասկանում, որ իմ երեխեն ինձ խաբում էր, որ ապահով տեղում են, թաքնված են, միայն թե ես հանգիստ լինեմ: Մեր վերջին զրույցի ժամանակ թնդանոթի ձայնը լսեցի՝ Գո՛ւչ ջան, ի՞նչ ձայն էր: Սկսեց ծիծաղել, բայց ասաց, որ թնդանոթի ձայնն է: Հարցրեցի՝ բա ինչո՞ւ է ձայնն այդքան մոտ թվում, եթե դուք թաքնված եք: Կարծես զոմբիացած լինեի: Չէի պատկերացնում, որ հնարավոր է Գուչոյի հետ մի բան պատահի, մտքիս ծայրով անգամ չի անցել: Այնքան հույսով էր խոսում, այնքան լավ էր մեզ տրամադրում, կարծես ինքն էլ հանգստավայրում լիներ: Իր հայրիկն էլ էր ուզում գնալ իր մոտ, բայց Գուչոն ասում էր՝ պետք չի, ես լավ եմ, ամեն ինչ նորմալ է: Երբեմն լուրեր էին մեզ հասնում, որ ավագները թողել են զինվորներին, փախել, ամուսինս բարկանում էր՝ Գուչս երբեք մեզ նման բան չի ասել: Հայրիկն էլ իրեն էր ոգևորում: Բացարձակ չէր տրտնջում, կարծես պատերազմի մեջ չլիներ»: Մայրիկը վերհիշում է՝ որդու զոհվելուց հետո, երբ զինակից ընկերները եկել են իրենց տուն, պատմել են, որ անգամ վիրավոր, արնաշաղախ վիճակում, երբ Արտակին տեղափոխել են մեքենայի մեջ, ասել է՝ «ես լավ եմ, ընկերներիս հասեք»:

Ջրական, Հադրութ, Ֆիզուլի, Մարտունի: Լինելով ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին Դ-20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի 2-րդ հաշվարկի նշանառու, շարքային Արտակ Սարգսյանը մարտեր է վարել ամենաթեժ կետերում: Իսկ ընտանիքին ուղղակի ասել է՝ ես ապահով տեղում եմ: Գուչոն զոհվել է հոկտեմբերի 25-ին, իսկ հոկտեմբերի 19-ին մարտի դաշտում նշել էր 19-ամյակը: «Հոկտեմբերի 25-ի 12:00-13:00ի միջակայքում ինձ նամակ գրեց՝ մա՛մ ջան, ինձ մոտ ամեն ինչ լավ է, արթնացել եմ, թեյ եմ խմում: Ես էլ անգամ զարմացա, թե ինչպես է մինչև այդ ժամը քնել: Հետո իմացա, որ այդ նամակն էլ ինձ գրել էր հանգստացնելու համար: Ես էլ իրեն պատասխան նամակ ուղարկեցի... Չեմ էլ արդեն հիշում նամակիս կոնկրետ բովանդակությունը: Գուչս այդ օրն է զոհվել: Ընկերները մեզ պատմեցին՝ մեքենան կայանած է եղել, սնարյադներն են դատարկել, Գուչոն ասում է՝ մեջքս ցավաց, մի պահ իջնեմ մեքենայից, հանգստանամ, հետո շարունակենք: Մեքենայից իջել է ու ԱԹՍ-ն հարվածել է: Գուչոն վիրավորվում է, իսկ հոսպիտալի ճանապարհին մահանում»:

Երբևէ չէի պատկերացնի, որ ընտանիքները փառք են տալու Աստծուն կամ բարեբախտություն են համարելու այն, որ պատերազմում զոհված իրենց որդին կամ ամուսինը շուտ է «վերադարձել» տուն կամ նրանք կարողացել են տեսնել իրենց զավակի դեմքը, նախքան հրաժեշտը: Գուչոյի պատմությունն այդ շարքից է: «Մի երկու օրվա ընթացքում մեզ մոտ արդեն շատերն իմացել էին, թե Արտակի հետ ինչ է պատահել, բայց ոչ ոք համարձակություն չէր հավաքում մեզ այդ լուրը հայտնելու: Հետո մեծ տղայիս՝ Արամիս միջոցով է բոթը տեղ հասել, նա էր զանգել հայրիկին ու ասել, որ Գուչին վիրավորել են: Հայրիկը գնաց Կապան, շրջեց բոլոր հոսպիտալներով, ամեն տեղ մեր տղային էր փնտրում, բայց Արտակին տեղափոխել էին մեզ մոտ՝ Մարտունի՝ հիմնվելով իր զինգրքույկի վրա, այն իր մոտ էր եղել: Հեռու էինք իրեն փնտրում, բայց ինքն ավելի մոտ էր: Իր դեմքին ոչինչ չէր եղել: Երբ ամուսինս ասաց՝ Նելլի, մեր տղեն չկա, առաջին հարցս եղել է՝ Գուչիս դեմքը բա՞ց է, դրական պատասխան տվեց, ասացի՝ փառք Աստծո: Իր ոտքն էր վնասվել, ներքին օրգաններն էին քայքայվել, բայց դեմքին ոչինչ չէր եղել: Այնքան սիրուն էր իմ Գուչոն:»:

Տիկին Նելլին հայտնի խոսքն է մեջբերում՝ մարդը քար է, ապառաժ: «Ես իմ 27 տարեկան եղբորն էի կորցրել Արտակ անունով: Իմ Գուչին իմ եղբոր անունով կնքեցի: Երկու դառը կորուստ տեսա, բայց դեռ դիմանում եմ, երբեմն կողքից ասում են՝ Աստված ուժեղ մարդուն է փորձություն տալիս: Բայց ինչքա՞ն: Միշտ ասել եմ՝ թող իմ Գուչոյով ամեն ինչ վերջանա, իմ ազգի երեխեքից ոչ մեկին ոչինչ չլինի: Չգիտեմ էլ՝ սա ճակատագի՞ր էր, թե՞ ինչ, բայց միշտ ասել եմ, որ գոնե այսքանով ավարտվեր»: Իսկ հիմա մայրիկին ուժ է տալիս ավագ որդին՝ Արամը: «Խելացի, հասկացող տղա է Արամս, ամեն ինչ անում է մեզ համար, փորձում է նաև այնպես անել, որ Գուչոյի պակասը չզգամ, ես էլ իմ հերթին ամեն ինչ անում եմ, որ Արամս արցունքներս չտեսնի: Ես ամուսնուս եմ ուժ տալիս, նա՝ ինձ: Աղջիկս է մեզ թև ու թիկունք իմ հրաշք թոռնիկների հետ: Երբ Արամիս էլ ամուսնացնեմ, երևի թե մեր կյանքը մի քիչ կփոխվի»:

Հ. Գ. - Արտակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
 
2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըԱռողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ Ռաումին500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Loud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճըԻրանը ծրագրեր ուներ գրավելու ամբողջ Մերձավոր Արևելքը և ամբողջությամբ ոչնչացնելու Իսրայելը. Թրամփ Վրաստանում հուլիսի 1-ից կարգելվի պլաստիկ շշով ըմպելիքների վաճառքը Հայտնի է՝ ում կփորձի ձեռք բերել Բարսելոնան, եթե Ռեշֆորդի տրանսֆերը խափանվի ԻՀՊԿ-ն մեկնարկում է «Իրական խոստում 4» գործողության 48-րդ ալիքն իսրայելական թիրախների դեմ Ուկրաինական ուժերն անօդաչուներով հարվածել են Կրասնոդարի երկրամասի «Կովկաս» նավահանգստին Արևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակումԱմստերդամի հրեական դպրոցում պայթյուն է որոտացել․ Reuters Փրկարար ծառայությունը հրդեհաշիջման հատուկ տակտիկական ուսումնավարժություն է անցկացրել Քառասուն սուրբ մանկանց հիշատակության օրն է այսօր Վովային կգործուղեն Սահմանադրական դատարանԶգուշացնում են սպասվող մագնիսական փոթորիկների մասինՕրեգոնի հայտնի ջրվեժը վաճառքի է հանվելՎրաստանը լրացուցիչ հողատարածք կպետականացնի Հայաստանն ու Ադրբեջանը կապող մայրուղու կառուցման համար Իրանը լիակատար պարտություն է կրել և ցանկանում է գործարք կնքել․ Թրամփ Դոհայի մի քանի շրջաններում հայտարարվել է տարհանում Փաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսովԵրևանի 2 շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հայաստանում մտահոգություն են հայտնել Իրանից փախստականների հոսքի վերաբերյալ Իրանը կարող է ոչնչացնել ԱՄՆ-ի հետ կապված բոլոր էներգետիկ օբյեկտները. Խաթամ ​​ալ-Անբիան Բուսական յուղի համաշխարհային արտահանման կանխատեսումը մեծացել է Մ-23 ԵԱ. Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզումԻրանցի 84 նավաստիների մարմինները Շրի Լանկայից հատուկ չվերթով տեղափոխվել են Իրան Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դպրոցներում սեպտեմբերի 1-ից Ընտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվինՆԱՏՕ-ի առաջնորդները կոչ են արել Թրամփին վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ժամանակավորապես մեղմացնելը Տարադրամի փոխարժեքները՝ այսօր««Արագ արձագանքման» Մոլդովայի փորձը Հայաստանում» Ողբերգական դեպք, «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղա է մաhացելԻրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ. «Փաստ»Որոշ ժամանակ ջուր չի լինիԴուբայի իշխանությունները հայտնել են քաղաքի կենտրոնական թաղամասում բեկորների ընկնելու հետ կապված միջադեպի մասին Ովքե՞ր և ինչպե՞ս են ուզում միջամտել Հայաստանի ընտրություններին. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումՁյուն կտեղաԵվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար «Տղաներս հայրենասեր էին, կապված իրենց հող ու ջրին». եղբայրներ Գևորգ և Կորյուն Զաքարյաններն անմահացել են հանուն Արցախի. «Փաստ»Հյուսիսային Կորեան ենթադրաբար բալիստիկ հրթիռ է արձակել
Ամենադիտված