Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 03 սեպտեմբեր )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ավստրալիա՝ Դրոշի օր, Իրան՝ Անգլիական զավթիչների դեմ պայքարի օր, Կատար՝ Անկախության օր, Չինաստան՝ Ճապոնիայի դեմ հաղթանակի օր, Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր, Սան-Մարինո՝ Հանրապետության հիմնադրման օր, Թունիս՝ Անկախության համար պայքարի օր, Կանադա՝ Առևտրային նավատորմի օր, Մոլդովա՝ Ազգային բանակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1804-Ռուսական զորքերը դադարեցրել են Երևանի բերդի պաշարումը և վերադարձել Վրաստան:

1828-հայ ազգի նշանավոր գեներալ Վ. Մադաթովի 2000-անոց զորաջոկատը Շամխորի մոտ ծանր պարտության է մատնել Աբբաս-Միրզայի 10-հազարանոց զորամասին:

1941 –ծնվել է հայկական և հրեական ծագումով ռուսաստանցի ապա 1979 թվականից ամերիկացի գրող Սերգեյ Դովլաթովը (Դովլաթյան), որը համարվում է ռուս ամենաընթերցվող ու ամենաշատ հրատարակվող գրողներից: Նրա գործերը թարգմանվել են աշխարհի ավելի քան 30 լեզուներով:

1952– ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը։

1967– ծնվել է թուրքահայ նշանավոր տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն։

1983– ծնվել է ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։

1999-ծնվել է ազգությամբ եզդի հայաստանցի ըմբիշ Ռոման Ամոյանը:

2002-ստեղծվել է ընդդիմադիր ժողովրդահայրենասիրական միավորում, որի կազմում բացակայել է նախկին իշխող Հայոց Համազգային Շարժումը (ՀՀՇ):

2009-Հայ հեղափոխական դաշնակցությունը մայրաքաղաքի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացրած հանրահավաքում հնչեցրել է իր մտահոգությունները հայ-թուրքական հարաբերությունների «ֆուտբոլային դիվանագիտության» կապակցությամբ:

2011-Վիկ Դարչինյանը պարտության մատնելով հարավաֆրիկացի Էվանս Մբամբային հաղթանակով է ավարտել իր առաջին մենամարտը հայրենիքում։

2015- Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում եղել է լարված իրավիճակ: Գիշերը  գնդակոծվել են 20 սահմանամերձ գյուղեր, Վազաշենում վիրավորվել են երեք քաղաքացիական անձիք:

2019- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրավիրված ասուլիսը տապալվել է: Սկզբում նախարարը ներկայացրել է նախարարության աշխատանքները և երբ հերթը հասել է հարցերին, նրա նախկին խորհրդականը` բժիշկ Գևորգ Թամամյանը լրագրողներից առաջ է ընկել, իսկ նախարարն էլ բոյկոտել է իր իսկ ասուլիսը ու հեռացել, և նախարարի տեղում նստել է Թամամյանը։

2021-վախճանվել է արձակագիր, գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

36 մ.թ.ա. —տեղի էունեցել ճակատամարտ Նավլոխուի մոտ (Սիցիլիա): Ագրիպպի ղեկավարած Օկտավիանոսի նավատորմը ջախջախել է Սեկստա Պոմպեոսի նավատորմին, որը վերջ է դրել Պոմպեոսի և Օկտավիանոսի միջև ընթացող քաղաքացիական պատերազմին:

32 —Մեքսիկայի տարածքում ստելլաների(գրանիտե հուշարձաններ) վրա գրվել են օլեմեկների (ացտեկական գրություններում հիշատակվող հնագույն ժողովուրդ) առաջին փաստաթղթերը:

301– ըստ ավանդության հիմնադրվել է Սան Մարինո պետությունը, որը Եվրոպայի հնագույն պետություններից է։

863 - Լալակաոնի ճակատամարտում Բյուզանդիան հաղթել է արաբներին:

1189 —Անգլիայում թագադրվել է Ռիչարդ 1-ին Առյուծասիրտը:

1260 —Պաղեստինյան Աին-Խալուտ տարածքում մամլյուքները ջախջախել են մոնղոլներին: Դա եղել է Մոնղոլական կայսրության առաջին պարտությունը:

1658– վախճանվել է անգլիական հեղափոխության առաջնորդ, նշանավոր զորավար և պետական գործիչ Օլիվեր Կրոմվելը։

1783 - Մեծ Բրիտանիան ճանաչել է Միացյալ Նահանգների անկախությունը:

1791 —ֆրանսիայում առաջին անգամ ընդունվել է սահմանադրություն:

1812-Անգլիայում աշխարհում առաջին անգամ գործարանային պայմաններում արտադրվել է պահածոների առաջին խմբաքանակը:

1864 —նիտրոգլիցերինով փորձեր կատարելիս պայթյունը ավերել է Ալֆրեդ Նոբելի ստոկհոլմյան լաբորատորիան, զոհվել են նրա հինգ օգնականները և նրա փոքր եղբայրը:

1883-վախճանվել է ռուս գրող, հրապարակախոս, թատերագիր և թարգմանիչ Իվան Տուրգենևը:

1932 —ԽՍՀՄ-ում Սկսվել է Մոսկվայի անվան ջրանցքի շինարարությունը:

1939 —Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ավստրալիան և Նոր Զելանդիան պատերազմ են հայտարարել Գերմանիային:

1943 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է հակագերմանական կոալիցիայի զորքերի ափհանումը Իտալիայում:

1950 —իտալական Մոնց քաղաքում ավարտվել է  «Ֆորմուլա-1» առաջին մրցաշարը:

1953– ուժի մեջ է մտել Եվրոպայի Խորհրդի կողմից կազմված Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան։

1963 – ծնվել է կանադացի լրագրող, գրող, հրապարակախոս Մալքոլմ Գլադուելը:

1967- Շվեդիան անցել է փողոցային աջակողմյան երթևեկության:

1996– ԱՄՆ-ը Իրաքում սկսել է «Հարված անապատում» ռազմական գործողությունը։

2008 - Նիկարագուան ճանաչել  է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

2009 - Լոս Անջելեսում տեղի է ունեցել Մայքլ Ջեքսոնի հուղարկավորությունը:

2020-վախճանվել է ֆրանսիացի կինոյի և թատրոնի դերասան Ժան-ֆրանսուա Պորոնը:

Կ. Խաչիկյան

Խոշոր վթար՝ Երևանում«Ընկերների համար կարող էր գնալ լուսնից քար բերելու». կամավոր Ղևոնդ Ղևոնդյանն անմահացել է հոկտեմբերի 8-ին Ջրականում. «Փաստ»24 ժամ ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Վաշինգտոնյան հուշագրի գինը․ ով է իրականում տուժում Երբ քաղաքական իշխանությունը հարձակվում է Եկեղեցու վրա Հայտնի է դարձել, որ Խծաբերդի ուղղությամբ անհետ կորած շուրջ 60 զինծառայող հայտնվել են գերության մեջ. պատմության այս օրը (16 դեկտեմբեր)Աշխատաշուկայի՝ անուշադրության մատնված խորացող խնդիրները. «Փաստ»ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Երբ մտավորականները լքում են հանրային հարթակը, միջակությունը ժառանգում է իշխանությունը. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՀայաստանը դարձնել Հյուսիս-Հարավ, ՀնդկաստանԵվրոպա, Մեկ գոտի-Մեկ ճանապարհ մեգածրագրերի մաս. «Փաստ»Հայաստանում ձյուն է տեղումԻ՞նչ լուծում կարող է լինել ստեղծված փակուղային իրավիճակում. «Փաստ»Տեխնիկական միջոցների կիրառմամբ կստուգվի՝ վարորդը թմրանյութ օգտագործել է, թե ոչ. «Փաստ»Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»«Շիշ բռնողը» ցուցակից դուրս է մնացել. Վարչությունը մերժել է․ «Հրապարակ» Հայաստանը մեգածրագրերի մաս դարձնելը պետք է դառնա ապագա ազգային իշխանությունների խնդիրը. «Փաստ»Ի՞նչ է կատարվում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Արցախի թեմի առաջնորդի շուրջ. «Ժողովուրդ» Մտավախություն ունի՝ լրատվամիջոցներով իր մասին սկանդալային բացահայտումներից․ «Հրապարակ» Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ»ՔՊ-ն մի ձեռքով քաղաքական դաշտում «զսպաշապիկ» է հագցնում համայնքին, մյուս ձեռքով` բողոքում. «Ժողովուրդ» Նախագահն իրեն պահում է Փաշինյանի մոտ աշխատող շարքային ուսապարկի նման․«Հրապարակ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Մեկնարկել է ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության տոմսերի վաճառքըՀՀ-ում 17 լեհ երկրպագուներ են ձերբակալվել և խուլիգանական վարքագիծ դրսևորել Թբիլիսիում բացվել է վրաց-իսրայելական բիզնես ֆորումը Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով. ՀՀ ԱԳՆ Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ Սպերցյանը` ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ Ես կանցնեմ բռնցքամարտի և կզարմացնեմ շատերին․ Իլիա Թոփուրիան Ինչու է Գերմանիան ցանկանում բաժանվել Չինաստանից․ WSJ Վթարի արդյունքում երեխա է մահացել․ ՌԴՉարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպք են բացահայտելԹուրքիայում՝ անսպասելի, վաղաժամկետ ընտրություններ են սպասվում․ փորձագետ «Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա Նախորդ շաբաթ տուժել է 107, զոհվել՝ 11 մարդ. մանրամասներ Ընդդիմադիր դաշտում խորքային զարգացումներ են սկսվել Ոսկու գինն աճել է Գազ չի լինիԵՄ երկու պետություն կարող է դեմ լինել սառեցված ռուսական ակտիվների օգտագործմանը Փաշինյանի իշխանությունն ինքն է զոհում ՀՀ ինքնիշխանությունըՀայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցելԵրևան քաղաքում արձանագրվել է 557 մահ, ծնվել է 1 716 երեխա՝ 901 տղա, 815 աղջիկ ՄԱԳԱՏԷ-ն վերսկսել է ստուգումներն Իրանում, սակայն չունի մուտք դեպի հիմնական միջուկային օբյեկտներ Ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, սպասվում են տեղումներԼույս չի լինի Երևանում և 7 մարզերումԾանոթ ու միաժամանակ անհայտ …ֆեյդժուադա ապուր«Փորձագետը խոսել է Հայաստանի ընտրություններում ռումինական սցենարի վտանգի մասին»Ողբերգական դեպք․ մեքենայից դուրս են բերել 24-ամյա ՊՆ ծառայողի մարմինը«Նոր ձևով է մաքրում. Բաքուն վերաձևավորում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը, այդ թվում՝ ոչնչացնելով հայկական հուշարձաններն ու ճարտարապետությունը»
Ամենադիտված