Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մամա՛, տղեդ լեյտենանտ է, չմտածես, լավ է լինելու». լեյտենանտ Արսեն Նիկողոսյանը զոհվել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արսենը շատ բարի էր, ազնիվ, կատակասեր: Շատ անհոգ մանկություն է ունեցել, բոլորիս կողմից սիրված էր: Տան փոքրն էր, իրեն մի քիչ երես ենք տվել, երկու ավագ եղբայրների համեմատ տարիքային տարբերությունը մեծ էր: Արսենը մեր տան ուրախությունն էր: Շատ աշխույժ էր, չարաճճի»,«Փաստի» հետ զրույցում ասում է Արսենի մայրիկը՝ տիկին Նարինեն: Արսենն առաջինից երրորդ դասարաններում դպրոց է հաճախել Երևանում:

«Բոլորն իրեն սիրում էին, շատ լավ էր սովորում: Հետո այնպես ստացվեց, որ տեղափոխվեցինք Կոտայքի մարզի Հացավան գյուղ, արդեն 4-րդ դասարանից սկսած հաճախեց Հացավանի դպրոցը: Քանի որ այնտեղ աշակերտների թվաքանակը քիչ էր, Արսենն ավելի շատ էր առանձնանում: Ռուսերենից էր շատ լավ, անգամ զարմանում էին, որ գյուղի դպրոցում այդքան լավ ռուսերեն գիտի: Ժամանակի ընթացքում Արսենին սկսեցին գրավել համակարգիչները: Նա էր հիմնականում դպրոցում համակարգչով աշխատում: Ինչ միջոցառում լիներ, Արսենը պիտի օգներ ամեն հարցում»: Որևէ բուհ ընդունվել կամ էլ մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվել Արսենը չհասցրեց: Նման կարևոր որոշումները կյանքի էին կոչվելու ծառայությունից վերադառնալուց հետո: Բայց, կարծես թե, նրա տարերքը համակարգիչներն էին, հասցրել էր ինքնուրույն սովորել և արդեն վարժ տիրապետում էր համակարգչային տարբեր ծրագրերի: Անտարբեր չէր նաև հեռախոսների և տարբեր սարքավորումների հանդեպ, «անգամ կետ էր բացել ու աշխատում էր, հեռախոսներ նորոգում»: Մայրիկի խոսքով, մեծ հավանականությամբ, կընդունվեր ինֆորմատիկայի բաժին, ծրագրավորում կսովորեր: Արսենը պարտադիր զինծառայության էր զորակոչվել 2019 թ. հունվարի 12-ին: Ծառայում էր Մատաղիսում:

«2015 թ.-ին մեկնեցինք Ռուսաստան, մեծ տղաս Մոսկվայում էր ապրում, ընտանիքով այնտեղ տեղափոխվեցինք: Արսենն այդ ժամանակ ավարտեց իններորդ դասարանը: Մտածում էինք, որ էլ չենք վերադառնա, Արսենն էլ չի մեկնի պարտադիր ծառայության: Բայց Արսենը մեզ չլսեց՝ «չէ, ես վերադառնում եմ հայրենիք, երկու տարի կծառայեմ, հետո մնացած բոլոր հարցերս կլուծեմ»: Ոչ մեկիս չլսեց ու վերադարձավ Հայաստան»: Տիկին Նարինեն ասում է՝ ծառայության ընթացքից որևէ դժգոհություն չի ունեցել որդին: «Երդմնակալության արարողության ժամանակ գնացինք իր մոտ: Դժգոհություններ չուներ, բացի դա էլ, իրեն շատ էին սիրում: Բոլորի հետ լեզու էր գտնում, ինչպես ժողովուրդն է ասում՝ մերվող էր, իրեն սիրել էր տալիս»: Երեք ամիս էր մնացել Արսենի զորացրվելուն, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Այդ օրերին տիկին Նարինեն Ռուսաստանում էր:

«Արսենը զանգում էր պատերազմական օրերին, մեկ-երկու բառ զրուցում էինք: Այդ ծանր օրերին այնպես էր խոսում մեզ հետ, որ թվում էր, թե ոչինչ տեղի չի ունենում՝ «ամեն ինչ նորմալ է, հանգիստ եղեք, մենք բունկերներում ենք, պատերազմից հեռու ենք»: Բայց իրենք առաջնագծում են եղել, առաջին հարվածներից մեկն իրենք են ընդունել: Շատ էր կիսվում եղբորս հետ, ամեն ինչ նրան էր պատմում, թե ինչեր է արել, ինչ վնասներ է պատճառել թշնամուն»: Մայրիկն ասում է՝ ոչինչ չի պատմել այն մասին, թե ինչ է կատարվում մարտի դաշտում: Տղաներն անգամ իրենց խոսքում զուսպ ու չափավոր են եղել, որ ցավ չպատճառեն իրենց ընտանիքներին, բայց հիմա՝ ամիսներ անց, պատմությունները փաստում են, որ շատերը երկրի վրա դժոխային օրեր են ունեցել: Մատաղիս-Թալիշ հատվածում է մարտնչել Արսենը, զոհվել հայտնի 530 բարձունքի համար մղվող թեժ մարտերում: «Հոկտեմբերի 4-ին իրենք թեժ մարտերի մեջ էին եղել Մատաղիսում, Արսենը, որ շարքային էր, հենց մարտի դաշտում լեյտենանտի կոչում էր ստացել: Իր կատարած սխրագործությունները չեն վրիպում հրամանատարության աչքից, Ջալալ Հարությունյանն է նրան լեյտենանտի կոչում շնորհել: Զանգահարեց ինձ, շատ ուրախ էր՝ մամա՛, տղեդ լեյտենանտ է, չմտածես, լավ է լինելու: Հոկտեմբերի 13-ին հարձակում է տեղի ունեցել, պայթյուններ: Արսենը հենց այդ օրն է զոհվել: Մենք չէինք հավատում նրա զոհվելու մասին լուրերին»:

Արսենի ընկերներից մեկի հայրը պատերազմի օրերին մարտի դաշտում է եղել, տեսել պայթյուններն ու մահերը: «Հետո բավականին դժվարությամբ, այն էլ՝ սոցցանցերի միջոցով, եղբորս էին գտել, հետո եղբորս աղջկան էին գրել, որ ուզում են մեզ հետ կապվել, քանի որ այդ ժամանակ դեռ Հայաստանում չէի: Եղբորս ասել էին, որ Արսենը զոհվել է, բայց նա չէր հավատացել: Արսենից լուր չկար, նրա զոհվելը հաստատող որևէ փաստ չկար, ուղղակի տեղեկություններ կային, որ նման բան է տեղի ունեցել»: Հոկտեմբերի 13-ին զոհված Արսենին ընտանիքը «գտնում է» դեկտեմբերի 26-ին: «Իր ընկերոջ հայրիկն է իրեն գտել, երկուսով են զոհվել նույն տեղում: Ընկերոջ հայրիկն իր որդուն էր փնտրում, բայց իմ տղային էր գտել: Չէինք հավատում, չնայած մարմինն ամբողջական էր, ուղղակի վնասվածքներ ուներ: ԴՆԹ անալիզ հանձնեցինք, այն հաստատեց, որ Արսենն է: 2021 թ. փետրվարի 6-ին Արսենին հուղարկավորեցինք»: Մայրիկն ասում է՝ երևի թե Արսենից հետո այլևս ոչինչ ուժ չի տալիս կյանքը շարունակելու, ուղղակի ապրում է իր երկու տղաների համար: «Ծնողի համար սա անիմաստ կյանք է, ուղղակի ապրում ենք մեր մյուս երեխաների համար, ապրում ենք նրանցով, ապրում ենք, որովհետև ուրիշ ճար չունենք: Արսենից հետո թոռնուհիս ծնվեց, Արսինե անվանակոչեցինք:

Ամեն ինչով շատ նման է Արսենին: Իսկ Արսենից հետո ես մնացի Հայաստանում: Միջնեկ որդուս հետ այստեղ ենք»: Զրույցն ավարտելուց հետո տիկին Նարինեն ուղարկում է մի ձայնագրություն, ասում. «Արսենը շատ լավ էր երգում, իր զոհվելուց հետո գտանք այս ձայնագրությունը, որը նախքան բանակ զորակոչվելն է արվել»: Միացնում եմ ձայնագրությունը, Արսենն է երգում՝ «Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ, զենքս որդուս, իսկ սերս մայրերին կտամ»: Երգի բառերի պես՝ Արսենն իր կյանքով մեզ պատվով ապրելու պարտականություն թողեց: Ու այլևս չկան բառեր, որոնք կնկարագրեն այս ցավը, որն անուն չունի...

Հ. Գ. - Արսեն Նիկողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիություն», 6-րդ պաշտպանական շրջանի «Անձնուրաց պաշտպան», «Տիգրան Մեծ» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 
 
 
 
 
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել (լուսանկար) Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներ Ալեքսանդր Բաբասյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ամբերդի ամրոցում գտել են բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամըԳազ չի լինիՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա Ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա Հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․ պատգամավոր Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Կայա Կալասը կայցելի ԹուրքիաՉինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀայտնաբերվել է 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինըԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1300 մարդ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունմանը Երևի կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման Ջրահեղձ եղած 2-րդ տղամարդու դին հայտնաբերվեցՄի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԾանոթ ու միաժամանակ անհայտ … առաջին գրքերը «Հայաստանի միջով. եվրոպացիները միանում են հայկական տարանցիկ նախագծին»«Արդյո՞ք Փաշինյանը շանտաժի է ենթարկում իր ԵԱՏՄ գործընկերներին. «Առանց Հայաստանի տրոհումն անխուսափելի է»»Բաքվում սկսվել է միանգամից 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը. պատմության այս օրը (29 հունիս)Վթար․ ջրանջատումներ կլինեն Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Առեղծվածային ու ողբերգական դեպք․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած մարմինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
Ամենադիտված