Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուզում եմ դպրոցն ընկալենք որպես թռիչքուղի, որի միջոցով պիտի սկսվի երեխաների թռիչքը երազանքների վրայով․ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոց և Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց:

Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում: Վարչապետը ներկա է գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը, շնորհավորել բոլորին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սա իր երրորդ այցն է Պտղունքի միջնակարգ դպրոց: «Առաջին անգամ երևի հերթական աշխատանքային այցից էինք վերադառնում, երբ տեղեկացանք, որ Պտղունքի մի խումբ բնակիչներ շատ կարևոր բան ունեն ասելու: Չնայած ուշ ժամ էր, որոշեցինք կանգնել, և բնակիչները խնդրեցին, ասացին՝ մենք ուղղակի Ձեզ ուզում ենք ցույց տալ մեր դպրոցը: Մենք եկանք այստեղ, և իհարկե, տեսարանը շատ ցավեցնող էր, անկեղծ պիտի ասեմ: Իհարկե, ես չէի կարող այլ բան ասել, քան այն, որ անպայման կկառուցենք դպրոցը: Դրանից հետո եղավ կառավարության որոշում, Պտղունքի դպրոցը ներառվեց մեր ծրագրերում, որից հետո նախագիծ պատվիրվեց: Եթե չեմ սխալվում նախորդ տարի նաև այցելեցի շինհրապարակ տեսնելու, թե ինչպես են ընթանում աշխատանքները: Եվ այսօր, ահա, մենք այստեղ ենք դպրոցի բացման առիթով, ինչը շատ կարևոր իրադարձություն է:

Այստեղ նշվեց, որ սա պատմական իրադարձություն է, ինչն, իհարկե, այս համատեքստում հենց այդպիսին է, բայց ես կուզենայի, որ դպրոցների բացումը մեզ համար դառնար առօրեական իրադարձություն, որովհետև պատմությունը դեռ նոր պիտի ստեղծվի այս դպրոցի ներսում: Սա ընդամենն աշխատանք է, սա ընդամենը պարտականություն է, նվազագույն պարտականություն կառավարության կողմից, մարզպետի աշխատակազմի կողմից, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Ես շատ եմ ուզում, որ մեզ համար դպրոցի բացումը, այս հանդիսավոր միջոցառումները, որտեղ ներկա են բարձրաստիճան պաշտոնյաներ, չլինի պատմական իրադարձություն և դա չի լինելու պատմական իրադարձություն: Պատմական իրադարձությունն սկսվելու է մեր այստեղից գնալուց հետո, երբ մեր երեխաները, ուսուցիչներն սկսեն իրենց պատմությունը և որը չի ավարտվելու դպրոցում: Հակառակը, ես ուզում եմ՝ մենք դպրոցի նկատմամբ մեր վերաբերմունքն էլ որոշակի վերաձևակերպենք: Ցանկանում եմ բոլորս դպրոցն ընկալենք որպես վազքուղի, որպես թռիչքուղի, որպես տրամպլին, որից հետո, որի միջոցով պիտի սկսվի այս երեխաների թռիչքը, այս երեխաների ճախրանքը, և նրանք պետք է կարողանան թռչել իրենց երազանքների վրայով: Սա է իմ ուղերձը, որ այսօր ուզում եմ փոխանցել:

Նաև շատ հաճելի էր, որ երեխաների ներկայացումն անվանվել է «Դպրոցի ճանապարհը», որովհետև հիշում եմ՝ ես ասում էի, որ դպրոցի նախագծի մեջ միայն դպրոցը չէ: Շատ կարևոր է, թե ինչ ճանապարհով են երեխաները գալու: Եվ ես ուզում եմ, երբ բացմանը կներկայանան կամ դպրոցի դռները կբացվեն, երեխաները գան այստեղ բարեկարգված, գծանշված ճանապարհով, որովհետև դա, առաջին հերթին, պետության վերաբերմունքն է երեխաների, քաղաքացիների նկատմամբ:

Իհարկե, դեռ ներս չենք հասցրել մտնել: Հույս ունեմ ներսում դիտարկելի թերություններ չենք նկատի, բայց գոնե մինչև այս պահը տեսնում եմ, որ հանձնարարականը ճշգրիտ կատարված է»: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, Տարածքային զարգացման հիմնադրամին, շինարարներին՝ կատարած աշխատանքի համար:

«Հարգելի երեխաներ, հարգելի տնօրեն, սիրելի ուսուցիչներ, այս տարածքը ձեզ է հանձնվելու: Սա ընդամենը տեխնիկական փուլ է, բուն բովանդակային փուլն սկսվում է այսօրվանից: Ես ուզում եմ, երբ հաջորդ անգամ մենք գանք այստեղ, տեսնենք ապրեցված և ապրող տարածք, երեխաների մտածողությունը, զարգացումը ձևավորող, նրանց տաղանդը բացահայտող տարածք, որը կլինի բարեկարգ, ծաղիկներով պատված և խնամված: Ցանկանում եմ, որ երեխաները փոխեն վերաբերմունքը դպրոցի նկատմամբ: Այդ պրոցեսն, իմիջիայլոց, Հայաստանում գնում է՝ մի ժամանակ դպրոցը մի տեղ էր, որտեղից երեխաները շտապում էին դեպի տուն: Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ դպրոցը լինի մի տեղ, որտեղ երեխաները շուտ քնելու, շուտ արթնանալու և դպրոց գնալու ցանկություն ունենան: Իհարկե, շենքը շատ կարևոր է, բայց շենքը երբեք նպատակ չի եղել և նպատակ չէ: Շենքը միջոց է երեխաներին հնարավորություն տալ կերտելու իրենց սեփական հաջողության պատմությունը և իրենց սեփական հաջողության պատմության միջոցով իրենց Հայրենիքի, իրենց պետության հաջողության պատմությունը:

Սիրելի երեխաներ,

Շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի առիթով, շնորհավորում եմ դպրոցի շենքի շահագործման հանձնելու առիթով և բարի վերադարձ ձեր տուն: Ուզում եմ, որ դուք ապրեք և ապրեցնեք այս տունը, որը ճառագի երջանկությամբ», -ասել է վարչապետը:

Շրջելով նորակառույց դպրոցում՝ վարչապետը ծանոթացել է ստեղծված պայմաններին: Պատասխանատուների ներկայացմամբ, դպրոցի նախագծային աշխատանքները մեկնարկել են 2019թ. մարտից, շինարարական աշխատանքները՝ 2020 թ. սեպտեմբերից, ավարտվել է 2022 թ. դեկտեմբերին: Շինարարական աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի միջոցներով: Ընդհանուր առմամբ դպրոցի կառուցմանը տրամադրվել է ավելի քան 1 մլրդ դրամ: Բացի կառուցումից, դպրոցը նաև նոր գույքով է հագեցվել, որի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 14 մլն 238 հազար դրամ: Շենքային պայմանները համապատասխանում են ժամանակակից կրթական պահանջներին: Դպրոցն ունի նաև բարեկարգված բակային տարածք: Նոր ուսումնական տարում դպրոցում սովորելու է 118 աշակերտ:

Կառավարության ղեկավարն այցելել է նաև Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց, կրկին ներկա գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը:

Վարչապետը շրջել է դպրոցում, որը հիմնանորոգվել և վերակառուցվել է դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Պատասխանատուները ներկայացրել են, որ 1932 թ. կառուցված նախկին շենքի տարածքը կազմել է 2.881,2 քմ, շենքի ներսում նախկինում գտնվել է Շենգավիթ վարչական շրջանի էլեկտրական սնուցման կայանը՝ վտանգելով դպրոցի միջավայրը: Մինչ վերակառուցումը՝ դպրոցում սովորել է 383 աշակերտ: Վերակառուցված շենքի մակերեսը 3800 քմ է: Այն ամբողջությամբ կառուցված է երկաթբետոնե կոնստրուկտիվ լուծումներով: Շենքի սեյսմիկ ամրությունը հաշվարկված է 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի համար: Վերակառուցման ժամանակ պահպանվել է նախկին շենքի ճակատային պատը, որը պատմամշակութային արժեք ունի: Վերակառուցված դպրոցն ունի երկու մարզադահլիճ, հրաձգարան, խոհանոց, ճաշարան, հանդիսությունների դահլիճ, ապահովված է շենքի մատչելիությունը՝ ներառական հարմարեցված միջավայրի ապահովման տեսանկյունից: Դպրոցն ապահովված է արևային կայանով, ջեռուցման համակարգերով, տեսահսկման սարքերով, անվտանգության սարքավորումներով, օդափոխության, տաք և սառը ջրամատակարարման համակարգերով: Դպրոցը նախատեսված է 430 աշակերտի համար:

Ուզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)
Ամենադիտված