Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այսօր Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն». Լուիս Մորենո Օկամպո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր Լեռնային Ղարաբաղում իրականացվում է ցեղասպանություն: «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում պնդել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

Հայկական կողմի խնդրանքով նա իր փորձագիտական կարծիքն է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի մասին:
Վկայակոչելով 1948 թվականի Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված հանցագործության հինգ տարբերակները՝ Օկամպոն առանձնացրել է մի խումբ մարդկանց ոչնչացնելու համար պայմաններ ստեղծելը, որն անգամ չի նախատեսում զոհերի առկայություն:

«Արդարադատության միջազգային դատարանի 15 դատավորներ միաձայն որոշեցին, որ Լաչինի միջանցքի արգելափակումն անմիջական վտանգ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղում [բնակվող] մարդկանց կյանքին»,- ասել է նա:

Նրա կարծիքով, ադրբեջանական կողմի մտադրություններն ակնհայտ են. Բաքուն շարունակաբար մերժում է Լաչինի միջանցքը վերաբացելու միջազգային հանրության կոչերը՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:

Լուիս Մորենո Օկամպոն կարևորել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը՝ միջազգային հանրությանը, հատկապես՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային ահազանգելու համար, որոնք ներգրավված են ղարաբաղյան բանակցային գործընթացում:

«Եթե գործ ունենք մարդասիրական ճգնաժամի հետ, ապա նրանք [միջազգային հանրությունը] կարող են կոչ անել քաղաքական բանակցություններ վարել, կարող են այլ որակովորումներ տալ, սակայն եթե դա ցեղասպանություն է, ապա ունենք այլ իրավիճակ»,- նշել է նա։

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի շուրջ ծավալված քննարկմանը, և այն, որ հայկական կողմից զատ, որևէ այլ երկիր զերծ մնաց տեղի ունեցածը որակել «ցեղասպանություն», Օկամպոն հիշեցրել է, որ 1990-ականներին՝ Ռուանդայի ցեղասպանության ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում էր «զանգվածային սպանությունները»՝ խուսափելով դրանք կոչել «ցեղասպանություն»:

Նրա խոսքով, պետությունները չեն ցանկանում ճանաչել ցեղասպանությունը, քանի որ ճանաչման դեպքում պետք է դիմեն որոշակի գործողությունների:

«[ՄԱԿ-ի] Անվտանգության խորհրդում յուրաքանչյուր երկիր պաշտպանում է իր շահերը, իսկ այստեղ՝ այդ առումով շահ չունեն: Իրավական առումով ամեն ինչ պարզ է: Քաղաքական տեսանկյունից է բարդ, քանի որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանին՝ Իրանի հետ հակամարտությունում։ Եվրոպային անհրաժեշտ են տարածաշրջամնից եկող էներգակիրներ։ Այսպիսով, առկա են բազմաթիվ քաղաքական շահեր, որոնք ազդում են իրավական արձագանքի վրա»,- ասել է Օկամպոն։

Նրա պնդմամբ, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան գալով համաձայնության Լեռնային Ղարաբաղի հարցում՝ կարող են ճնշում գործադրել Բաքվի նկատմամբ և արագորեն հասնել Լաչինի միջանցքի վերաբացմանը:

«Դա ամենադյուրին ճանապարհն է: Եթե դա չի աշխատում, իհարկե, առկա է օդային կամրջի միջոցով բնակչությանը պարենով ապահովելու տարբերակը: Բայց կարծում եմ, որ դա պլան Բ-ն է»,- փոխանցել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը։

Արգենտինացի փաստաբանի ներկայացմամբ, Միացյալ Նահանգներն ունի բավականաչափ լծակներ՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշում բանեցնելու համար։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը պարզապես չի կարող աջակցել Բաքվին՝ ճնշումներ գործադրել Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ, քանզի նման քայլը ԱՄՆ-ն կդարձնի մեղսակից:

Օկամպոյին հակադարձում է ադրբեջանական կողմի խնդրանքով իր փորձագիտական կարծիքը ներկայացրած բրիտանացի փաստաբան Ռոդնի Դիքսոնը՝ նախկին գլխավոր դատախազի հեղինակածը որակելով «քաղաքականացված և անհիմն», քանզի «բացակայում են ցեղասպանությունը հաստատող ապացույցներ»:

«Չկա որևէ ապացույց, որը կհիմնավորի, թե առկա է ցեղասպանության տարր: Խոսքը՝ որևէ խմբի ամբողջությամբ կամ մասնակի ֆիզիկապես ոչնչացնելու հատուկ մտադրության մասին է: Մորենո Օկամպոյի ներկայացրածում տեղ գտած հղումները չեն վերաբերում այս հիմնարար պահանջին»,- ընդգծեց Դիքսոնը:

Նրա կարծիքով, Օկամպոյի տեսակետն ամբողջությամբ խեղաթյուրում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումները:

«Անգամ մի կողմ դնելով այն, որ այս գործերը (Ադրբեջանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի և մյուսը՝ Հայաստանի հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի) ամենևին էլ ցեղասպանության մասին չեն, ապակողմնորոշիչ է ենթադրել, որ դատարանը որպես փաստ արձանագրել է, թե Ադրբեջանի կողմից իրականցվում է որևէ շրջափակում»,- նշեց բրիտանացի փաստաբանը։

Ռոդնի Դիքսոնը շարունակեց, թե Մորենոն նաև չի անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հայությանն այլընտրանքային ճանապարհով՝ Աղդամով, մատակարարումներ իրականացնելու Ադրբեջանի առաջարկին: Ընդհանուր առմամբ, Դիքսոնը թերի, ոչ ճշգրիտ որակեց Օկամպոյի վերլուծությունը՝ հավելելով, թե այն խոչընդոտում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացը:

Լուիս Մորենո Օկամպոն անընդունելի համարեց Դիքսոնի հնչեցրած քննադատությունը՝ հիշեցնելով, որ միջազգային արդարադատության համաձայն, Լաչինի միջանցքի արգելափակումն անմիջական վտանգ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի բնակչության համար, և փակելով ճանապարհը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը վերածում է համակենտրոնացման ճամբարի:

Արգենտինացի փաստաբանը ուշադրություն հրավիրեց՝ խնդիրը միայն սնունդը չէ, և այլընտրանքային ճանապարհով մեկ անգամ սնունդ տեղ հասցնելով հարցը չի կարող լուծված համարել:

«Որևէ պատճառ չկա, որը թույլ չէ տալիս Ադրբեջանին իրագործել միջազգային դատարանի որոշումը»,- ասաց նա:

Այս ամենի ֆոնին ԱՄՆ պետքարտուղարությունը օգոստոսի 31-ին հանդես եկավ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների վատթարացման վերաբերյալ: Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը, մասնավորապես, նշել է․ «Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների վատթարացմամբ՝ սննդամթերքի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար կարևոր այլ ապրանքների [մատակարարման] շարունակական արգելափակման հետևանքով։ Միացյալ Նահանգները շարունակաբար աշխատել է կողմերի հետ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, որպեսզի հումանիտար օգնությունը հասնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»։

Պետքարտուղարությունը կրկին կոչ է արել՝ «անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար»։ Այնուհետև, ըստ ամերիկացի դիվանագետի, Բաքվի պաշտոնյաները և Ստեփանակերտի ներկայացուցիչները պետք է անհապաղ բանակցեն՝ համաձայնության հասնելու Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաների համար կարևոր ապրանքատեսակների առաքման շուրջ, ներառյալ՝ մատակարարման լրացուցիչ ուղիների վերաբերյալ, և վերսկսեն քննարկումները բոլոր մնացած հարցերի շուրջ:

«Մարդասիրական օգնությունը երբեք չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդ»,- եզրափակել է Միլերը:

Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)Ողբերգական դեպք․ արջը հարձակվել է կնոջ վրա․ ՌԴ Հայրենիքի հզորացման ու զարգացման և մեր ժողովրդի անսասանության ու հավերժության աղբյուրն անկախությունն է․ Արամ Ա
Ամենադիտված