Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տառապանքը շարունակվում է նույնիսկ այն ժամանակ, երբ զենքերը լռում են. Հայաստանում նշվեց անհետ կորածների միջազգային օրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անհետ կորածների ընտանիքների անքակտելի իրավունքն է իմանալ իրենց հարազատի ճակատագրի մասին: Հայաստանում անհե կորածների միջազգային օրը նշել են «Լուռ ներկայություն» ցուցահանդեսի բացմամբ: Ցուցադրվել են Արեգ Բալայանի լուսանկարները։ Ցուցահանդեսն անցկացվում է Արմավիրում։ Ցուցահանդեսը կազմակերպվել է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության եւ Հայկական Կարմիր խաչի ջանքերով։

«Այս օրը նշվում է ամբողջ աշխարհում։ Դա ցավի եւ տառապանքի հիշեցում է: Այն մասին, որ տառապանքները շարունակվում են նույնիսկ այն ժամանակ, երբ զենքերը լռում են»,-ցուցահանդեսի բացմանն ասել է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն։ Նա ընդգծել է ընտանիքների իրավունքը՝ իմանալու հարազատի ճակատագրի մասին, եւ իշխանությունների պարտականությունն է օգնել ընտանիքներին։

«Ամենավատը հարցը քաղաքականացնելու փորձերն են»,-նշեց Ռիբոն։

Ելույթ ունեցած անհետ կորածների հարազատները եւս մեկ անգամ կոչ արեցին պատկան մարմիններին օգնել մտերիմներին գտնելու հարցում․ «Մեր տառապանքներն անվերջ են։ Օրերն ու գիշերները միաձուլվում են մեկ շարունակական սպասման մղձավանջի մեջ»։

Լրագրողների հետ զրույցում ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ընդգծեց, որ կոմիտեն ուշադրության կենտրոնում է պահում ընտանիքների խնդիրները։ Խոսքը բազմամյա աշխատանքի մասին է, քանի որ անհետ կորածներ կան թե՛ 1990-ականներից, թե՛ 2020-ին հակամարտության սրման արդյունքում։

Նրա խոսքով՝ անցած տարի պատվիրակությունը գնահատել է 2020 թվականին հիմնականում անհետ կորածների ընտանիքների կարիքները:

Ծրագրի սկիզբը դրվել է Արմավիրում, եւ հենց արմավիրցի անհետ կորածների ընտանիքներն են հանդես եկել անհետ կորածների օրը հանրային միջոցառում կազմակերպելու, իրենց ակնկալիքները հանրությանը ներկայացնելու նախաձեռնությամբ:

ԿԽՄԿ-ի վերջին տվյալների համաձայն, որոնք հավաքագրվել են ընտանիքների դիմումների հիման վրա, խոսքը 2020-22թթ. Հայաստանից 298 անհետ կորածների մասին է: Ընդհանուր առմամբ, 1990-ականներից ի վեր անհետ կորածների ցանկում ներառված է շուրջ 700 ազգանուն:

«ԿԽՄԿ-ն սերտորեն աշխատում է գերիների եւ անհետ կորածների հարցերով նորաստեղծ հանձնաժողովի հետ։ Մենք աշխատում ենք նաեւ ապագայում բռնի անհետացումները կանխելու համար։ Աշխատում ենք նաեւ ՊՆ-ի եւ այլ մարմինների հետ՝ փորձելով բացահայտել բացերը եւ առաջարկելով մեր ծառայությունները դրանք վերացնելու համար»,-պարզաբանեց Զառա Ամատունին։

Ցուցահանդեսում ներկայացված է 19 լուսանկար 18 ընտանիքի մասին: Մարզում 2020թ. պատերազմի հետեւանքով շուրջ 50 անհետ կորած է համարվում։

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԱջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանքՌԴ-ն անդառնալի վնասներ է հասցրել Ուկրաինայի Նավթոգազ ընկերությանըԵս պատրաստ եմ փոխարինել Հալանդին. Անտուան ՍեմենյոԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններին
Ամենադիտված