Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ տնտեսական աճի իներցիան կորցնում է իր ուժը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցյալ տարվա երկնիշ թվով տնտեսական աճի իներցիան շարունակվում է նաև այս տարի։ Բայց եթե տնտեսությունը միայն իներցիայով է շարժվում, ապա բնական է, որ այն երկար տևել չի կարող, քանի որ չկան տնտեսական աճի երկարաժամկետ հիմքեր։ Որքան էլ քպականները փորձեն դա իրենց վերագրել, իրականում անցյալ տարվա բարձր աճը հիմնականում պայմանավորված էր արտաքին գործոնների ազդեցությամբ, և եթե այդ արտաքին գործոնները փոփոխվում են, ապա դրանք իրենց հետ բերում են համապատասխան հետևանքներ։ Ուշագրավ է, որ տնտեսական աճի իներցիայի շարժող ուժը հիմնականում զգացվեց այս տարվա սկզբի ամիսներին, իսկ երբ այն սկսում է կորցնել իր թափը, ապա տնտեսական աճի տեմպը նվազում է։

Այսպիսի գործընթացով է պայմանավորված, որ, օրինակ՝ 2023 թվականի հունիսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը էապես նվազել է և կազմել 6,8 %՝ մայիսի 13,7 %-ի դիմաց նվազելով գրեթե կրկնակի։ Իսկ գրանցված ցուցանիշների վերլուծությունը վկայում է այն մասին, որ դանդաղեցման տեմպերը վերջին շրջանում հատկապես զգալի են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ծառայություններն ու առևտուրը, որոնք նախորդ ամիսներին էապես նպաստել են տնտեսական աճի բարձր տեմպերին։ Ճիշտ է՝ այս տարվա առաջին ամիսներին գրանցված բարձր տնտեսական ակտիվության հաշվին 2023 թվականը Հայաստանը կփակի որոշակի աճով, սակայն տարվա վեջին ամիսների տնտեսական դանդաղեցման արդյունքում այդ աճի տեմպը տարեկան կտրվածքով էականորեն կընկնի։ Ուստի, Հայաստանին չի հաջողվի այս անգամ ևս երկնիշ թվով տնտեսական աճ գրանցել։

Օրինակ՝ Եվրասիական զարգացման բանկի փորձագետների կանխատեսումների համաձայն, Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականի համար կկազմի մինչև 7,5 %։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նոր կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճը 2023 թվականին կկազմի ընդամենը 5 %։ Իսկ Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում նշվում է, որ 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կլինի ավելի ցածր՝ 4,8 %։ Ըստ էության, ՀՀ տնտեսությունը հետ է գալիս իր «ավանդական» վիճակին, քանի որ անցյալ տարվանից մի շարք ոլորտների անբնական «գերտաքացումը» փոխարինվում է «սառեցմամբ», ինչի մասին, ի դեպ, ժամանակին զգուշացնում էին մասնագետները։

Օրինակ՝ դեպի Հայաստան ռուսաստանցիների մեծ հոսքի արդյունքում մեր երկրում էականորեն բարձրացան անշարժ գույքի ու վարձակալության գները, դրա հետ մեկտեղ պահանջարկի ավելացման հետևանքով սկսվեց շինարարական բումը։ Սակայն, երբ այլևս դեպի Հայաստան ռուսաստանցիների լրացուցիչ հոսք չլինի, իսկ Հայաստան տեղափոխվածներից շատերն էլ հեռանան, ապա պահանջարկի կտրուկ նվազման արդյունքում անշարժ գույքի շուկան ու շինարարությունը կվերադառնան իրենց նախկին վիճակին։ Թերևս դա է պատճառը, որ շինարարության ոլորտում աճի նվազման միտումը կանխատեսելի է, իսկ վատագույն սցենարի դեպքում, երբ ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի, բացառված չէ նաև անշարժ գույքի շուկայի փլուզումը։ Տնտեսության մի շարք այլ ոլորտներում ևս խնդիրները տեսանելի են։

Օրինակ՝ 2023 թվականի հուլիսին 2022 թվականի հուլիսի համեմատ էներգետիկան ու արդյունաբերական ոլորտը անկում են գրանցել, համապատասխանաբար, 8,5 և 2,4 %-ով (նախորդ տարվա 15,6 և 13,7 % աճի դիմաց)։ Մտահոգիչ իրավիճակ է հատկապես արտահանման ոլորտում։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում Հայաստանը կարևոր օղակի դերակատարություն էր ստանձնել դեպի Ռուսաստան արևմտյան սարքավորումների և մեքենաների վերարտահանման ուղղությամբ։ Բայց Արևմուտքը ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որի արդյունքում էլ ՀՀ բանկերը պատժամիջոցների տակ չհայտնվելու համար արգելափակում են արտահանված էլեկտրոնիկայի դիմաց Ռուսաստանից եկող վճարումները։ Մյուս կողմից էլ՝ Վրաստանը միացել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին ու արգելել դեպի Ռուսաստան և Բելառուս թանկարժեք, նոր արտադրության ու հզոր շարժիչ ունեցող ավտոմեքենաների, էլեկտրամոբիլների ու հիբրիդ մեքենաների արտահանումը և վերարտահանումը։

Ընդ որում, ամերիկյան ու եվրոպական ավտոմեքենաների արտահանման արգելքը վերաբերում է նաև Հայաստանից դեպի Ռուսաստան վերարտահանմանը։ Այնինչ ավտոմեքենաների՝ դեպի Ռուսաստան վերարտահանման արդյունքում Հայաստանը մեծ օգուտներ էր ստանում, բյուջե էին մուտքագրվում ահռելի գումարներ։ Ուստի, պարզ է, որ Վրաստանի արգելքը լրջորեն կազդի դեպի Հայաստան ավտոմեքենաների ներմուծման ծավալների վրա, որի հետևանքով կտուժեն այս բիզնեսում ներգրավված հազարավոր մարդիկ, քանի որ տեղական շուկայում ավտոմեքենաների սպառման համար այդքան մեծ պահանջարկ չկա։ Բացի այդ, նվազել է նաև հայկական արտադրանքի՝ մասնավորապես գյուղմթերքի արտահանումը։ Պտուղ–բանջարեղենի արտահանման ծավալները նվազել են շուրջ 30 %–ով` կազմելով 33,1 հազար տոննա, իսկ մրգինը` 22,7 %–ով` կազմելով 14,4 հազար տոննա:

ՀՀ տնտեսության համար հավել յալ խնդիր է ստեղծում նաև կապիտալ ծախսերի թերակատարումը։ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ծախսերի չիրականակացման արդյունքում հնարավոր չի լինի ստանալ տնտեսական հավել յալ էֆեկտ։ Տնտեսական բարդություններ է ստեղծում նաև այն հանգամանքը, որ ռուբլու արժեզրկման հետևանքով նվազել է Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների տեսակարար կշիռը, դրա փոխարեն մեծացել է Հայաստանից դեպի Ռուսաստան փոխանցումների ծավալը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում
Ամենադիտված