Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցության հուշագիրը փաստարկում է, որ ԼՂ-ի հայերը ունեն ներքին ինքնորոշման իրավունք. Օսկանյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների վերաբերյալ հուշագիրը փաստարկում է որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, եւ որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից եւ արդյունավետ պաշտպանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Վաշինգտոնում գտնվող հանրահայտ Public International Law and Policy Group (PILPG) խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած է խաղաղ բանակցություններում ներգրավված կողմերին իրավաբանական օգնություն տրամադրելու, որը եւ ավելի քան երկու տասնյակ խաղաղության բանակցություններին ողջ աշխարհում իրավաբանական աջակցության փորձ ունի, անցյալ շաբաթ, հրապարակել է հուշագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների վերաբերյալ՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա:

Հուշագիրը փաստարկում է որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, եւ որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից եւ արդյունավետ պաշտպանությունը: Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար կարգավիճակը պետք է հենանիշ ծառայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագա ճակատագրի եւ կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քննարկումներում:

Հուշագիրը եզրակացնում է որ Ադրբեջանի մերժումը, որ խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակն ընթացիկ բանակցությունների օրակարգում ներառվի, հստակ ազդանշան է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այդ իրավունքը շարունակաբար մերժվում է, իսկ դա արտաքին ինքնորոշման հնարավորության դուռ է բացում՝ անջատում հանուն փրկության սկզբունքի միջոցով:

Կից՝ հուշագիրն ամբողջությամբ՝ անգլերենով եւ հուշագրի (Executive Summary)-ի հայերեն թարգմանությունը.

https://www.publicinternationallawandpolicygroup.org/poli...

Հուշագրի նպատակը    (Statement of Purpose)

Այս հուշագրի նպատակն է ներկայացնել այն փաստարկը, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, եւ որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից եւ արդյունավետ պաշտպանությունը: Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար կարգավիճակը պետք է հենանիշ ծառայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագա ճակատագրի եւ կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քննարկումներում:

Ընդգծենք, որ այս հուշագիրը չպետք է մեկնաբանվի որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների կոնկրետ արդյունքի ջատագովություն: Դա որոշելը բանակցող կողմերի ու նախեւառաջ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավասությունն է:

Ամփոփագիր    (Executive Summary)

Ներկայում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջեւ հակամարտությունը լուծելու համար բանակցություններ են ընթանում, որոնք մի կողմից հյուրընկալում են Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, մյուս կողմից՝ Ռուսաստանը:

Բանակցությունների օրակարգը ներառում է՝ 1) սահմանազատում, 2) տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակում, 3) Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական պաշարման դադարեցում, 4) կալանավորված անձանց եւ ռազմագերիների ազատ արձակում ու անհայտ կորածների խնդրի հասցեագրում, 5) Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգություն եւ իրավունքներ։

Մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին համահունչ երկարատեւ խաղաղություն հաստատելու համար օրակարգում պետք է ընդգրկված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այդ ժողովրդի՝ սոսկ «անվտանգության եւ իրավունքների» քննարկումները՝ ինքնորոշման իրավունքի համատեքստից եւ շրջանակից դուրս, ինչը նախատեսված է ներկայիս օրակարգով, արժեք չունեն եւ պատրանքային են։ Գոյութենական այդ հարցերի բովանդակալից քննարկումը կարող է տեղի ունենալ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման համատեքստում։

Ինքնորոշման սկզբունքը հստակ ամրագրված է Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բազմաթիվ բանաձեւերում եւ միջազգային պայմանագրերում ու վերահաստատվում է Արդարադատության միջազգային դատարանի, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ ներպետական դատարանների տարբեր որոշումներում:

Ինքնորոշման սկզբունքը կարող է իրականացվել ներքինից՝ ավելի մեծ պետության շրջանակում ինքնավարության միջոցով կամ արտաքինից՝ նոր պետություն ստեղծելու միջոցով։ Թեեւ տարբեր տեսակետներ կան, թե արտաքին ինքնորոշումն արդյոք ներառում է անջատում հանուն փրկության սկզբունքը, բայց որեւէ հակասություն չկա, որ ներքին ինքնորոշումը վերաբերելի է բոլոր ժողովուրդներին:

Որպեսզի խումբն ունենա իր քաղաքական ճակատագիրը կոլեկտիվ որոշելու իրավունք՝ այն պետք է ունենա ինքնության կենտրոն, որը բավարար է նրան որպես ժողովուրդ տարբերակելու համար: Լեռնային Ղարաբաղի հայերի դեպքում կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնները, որոնք անհրաժեշտ են ինքնորոշման իրավունքի իրացման համար:

Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը դարեր շարունակ պահպանել է ամբողջական ինքնություն՝ որպես Լեռնային Ղարաբաղի հողի հետ կապված ժողովուրդ: Ժամանակ առ ժամանակ ենթարկվելով քաղաքական ոտնձգության՝ այս տարածքը Խորհրդային Միության ժամանակ ունեցել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակ, իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո այդ տարածքում իրականացրել է արդյունավետ եւ օրինական կառավարում:

1991 թվականի նոյեմբերին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին»։ Այնուհետեւ՝ 1991 թվականի նոյեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը ստորագրեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին օրենքը: Բոլորովին վերջերս Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը հրապարակավ հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կտրվի «զրո կարգավիճակ»:

Ադրբեջանը հայերի ինքնորոշման իրավունքը ժխտելու երկար պատմություն ունի, եւ ամեն ինչ վկայում է այն մասին, որ առանց միջազգային հանրության հովանու ներքո բանակցվող համակողմանի եւ արդյունավետ մեխանիզմների՝ կիրարկման էական գործիքակազմով, ոչ միայն կմերժվի այդ իրավունքը, այլեւ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը կշարունակի ենթարկվել մարդու իրավունքների կոպիտ խախտումների, այդ թվում՝ էթնիկ զտումների եւ բռնի տեղահանության։

Ադրբեջանի մերժումը, որ խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար կարգավիճակն ընթացիկ բանակցությունների օրակարգում ներառվի որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետագա ճակատագրի եւ կարգավիճակի վերաբերյալ քննարկումների հենանիշ, հստակ ազդանշան է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի այդ իրավունքը շարունակաբար մերժվում է, իսկ դա արտաքին ինքնորոշման հնարավորության դուռ է բացում՝ անջատում հանուն փրկության սկզբունքի միջոցով»,- գրել է նա:

Ուզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի ՌԴ ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 244 ԱԹՍ, հարվածներ հասցրել մի շարք թիրախների Հայաստանում կայացել է անկախության հանրաքվե, որտեղ ընտրողների 99 %-ը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալուն և անկախ հանրապետություն ստեղծելուն. պատմության այս օրը (սեպտեմբեր 21)
Ամենադիտված