Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան. Ի՞նչ կա բանակցային գործընթացի կուլիսների հետևում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ, երբ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Անկարա կատարած իր վերջին այցի ժամանակ Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչի հետ բանակցություններում կրկին խոսեց այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ պարզ դարձավ, որ դա պատահական չի արվել։ Բոլոր ցուցումներով Բաքուն սկսել է իրականացնել այսպես կոչված «կանխարգելիչ դիվանագիտություն» հայկական ուղղությամբ Թուրքիայի հնարավոր գործողությունները արգելափակելու համար։ Ավելի վաղ նրան անհանգստացրել էր այն փաստը, որ Անկարայում այդ միջանցքի մասին սկսել են խոսել ընդամենը Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլիի մակարդակով։ Հենց նա, և ոչ թե արտգործնախարար Ֆիդանն է հույս հայտնել, որ «երբ այս միջանցքը բացվի, և մեր առևտրամշակութային հարաբերությունները սերտանան, Իգդիրը (քաղաք Թուրքիայում) կտեսնի այդ միջանցքի առաջին առավելությունները, որը կդառնա ելակետը մեր երկրում»: Անկարայում Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ֆիդանը խոսել է հետևյալ կերպ. «Տարածաշրջանում կայունության ճանապարհն անցնում է խաղաղությամբ։ Դրանում մեծ դեր ունի նաև Զանգեզուրի միջանցքի բացումը»։ «Զանգեզուրի միջանցքի» մասին Ֆիդանի դատողություններում չկա կատեգորիկություն, որը նախկինում ուներ Անկարան և այն առաջ էր քաշել որպես Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևոր պայմաններից մեկը։

Թուրքիայի նոր կառավարությունը սկսել է վերաիմաստավորել Անդրկովկասի նոր իրողությունները, որոնք ձևավորվել են ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Կարո՞ղ է Անկարան լրջորեն կառչել «Զանգեզուրի միջանցքից», եթե ինքը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն նկատառմանը, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի խաղաղության պայմանագրում չի հիշատակում «Զանգեզուրի միջանցքը», պատասխանել է. «Մեր իրավունքն է նախաձեռնել այն, ինչ մենք համարում ենք ճիշտ, օրինական, ողջամիտ, և ինչը, ի դեպ, աջակցվում է Ռուսաստանի և հայ-ադրբեջանական կողմերի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված մյուսների կողմից»: Ընդ որում Ալիևը խեղաթյուրել է Ռուսաստանի դիրքորոշումը: Երբ Մոսկվան խոսում է Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, դա չի նշանակում, որ այդ տերմինը նշանակում է «Զանգեզուրի միջանցքի» ստեղծում, որն, ի դեպ, բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրի 9-րդ կետից։

Երբ սկսվեց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հատուկ ներկայացուցիչների՝ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի դեսպան Սերդար Քիլիչի երկխոսությունը, դա որևէ նախապայմանի չէր ենթարկվում։ Այդպես է նախանշվել ադրբեջանա-հայկական երկխոսությանը զուգահեռ բանակցային գործընթացը, որը, տրամաբանորեն, պետք է հանգեցներ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնմանը և սահմանի բացմանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարներին, ապա Երևանը ձգտում է դա ներկայացնել որպես առանձին ուղղություն։ Պատահական չէ, որ Փաշինյանը բանավոր ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ասելով, որ Լեռնային Ղարաբաղը «նույնիսկ մինչև 2018 թվականը կորցրել է թե՛ տեսական, թե՛ գործնական հնարավորությունները Ադրբեջանի կազմում չլինելու համար»։ Այդուհանդերձ, Երևանի և Բաքվի «մարաթոնյան դիվանագիտությունը» միանգամից երեք հարթակներում՝ Վաշինգտոն, Բրյուսել և Մոսկվա, թվում է ձախողված, ինչպես նաև հայ-թուրքական երկխոսությունը։

Ընդ որում, Անկարան ավելի լայն աշխարհաքաղաքական հորիզոն ունի, քան Բաքուն և ստիպված է ավելի նուրբ արձագանքել համաշխարհային և տարածաշրջանային ռազմաքաղաքական հավասարակշռությունների փոփոխություններին։ Միևնույն ժամանակ, Երևանի և Անկարայի միջև հարաբերությունները կարգավորելու ներկայիս փորձի առանձնահատկությունն այն է, որ արևմտյան հովանավորչությունն ակտիվացել է, չնայած պաշտոնական մակարդակով ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայից հայտարարություններ է արել, որ Մոսկվան աջակցում է  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը  և իբր նաև ակտիվորեն ներգրավված է դրանցում։

Միաժամանակ, Հայաստանին հաջողվեց նաև Ադրբեջանին քարշ տալ արևմտյան հարթակներ, որտեղ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը կարող են չհամընկնել և չեն համընկնում։ Ավելին, ըստ թուրքական և ամերիկյան լրատվամիջոցների` թուրքական հետախուզության նախկին ղեկավար Ֆիդանի Թուրքիայի ԱԳՆ ժամանելուն պես, թուրք-հայկական ուղղությամբ սկսեցին ակտիվանալ դիվանագիտական ​​և կուլիսային այլ հարցեր։ Պատահական չէ, որ թուրքական կառավարամետ Hürriyet թերթը որոշել է հրապարակել այն փաստը, որ բացի պաշտոնական հանդիպումներից, Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները ունեցել են ավելի քան 500 հեռախոսազրույցներ, որոնց մասին նախկինում որևէ հաղորդում չէր եղել։ Հանրային տարածքում որևէ էական առաջընթացի բացակայության պայմաններում նման քանակի շփումները հուշում են, որ Անկարայի հարաբերությունները Երևանի հետ այլևս ուղղակիորեն կախված չեն հայ-ադրբեջանական հարցի հետ: Այդ գործընթացում արտերկրի կուրատորներն ավելի շատ գլոբալ խնդիրներ են լուծում, և նրանց չի հետաքրքրում «անդրկովկասյան փոփոխությունների մանրադրամի» ճակատագիրը։

Նրանց հաջողվել է Հայաստանին իրենց կողմը քաշել, և նա իր հետևից տարել է Ադրբեջանին, բացի դա հաջողվել է Հայաստան-Թուրքիա երկխոսության միջնորդ դառնալ, որպեսի շրջանցեն ստորջրյա քարերը։

Այդ համատեքստում կարելի է ասել, որ պատմությունը կրկնվում է, քանի որ 2008-2009 թվականների, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտությունը», որն ավարտվեց Ցյուրիխյան արձանագրություններով, ցույց տվեց, որ պաշտոնական Անկարան, որոշակի պայմաններում, ի վիճակի է խաղարկել Բաքվի «խաղաթուղթ»` իր շահերից ելնելով: Այսինքն ըստ էության, առաջադրել մի շարք կոնկրետ նախապայմաններ, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ և փոխարենը ստանալ Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիայի տարածքային ամբողջականության փաստացի ճանաչման քաղաքականությունից հրաժարում։

Այնուամենայնիվ, ամեն ինչ գնում է դեպի այն, որ Անդրկովկասի նախկին քաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրները սկսում են շատ ավելի ակտիվ լուծվել, սակայն առանց դրանց պոտենցիալ պտղաբերության երաշխիքների։ Ամեն ինչ դեռ հիմնված է խնդիրների ոչ հրապարակային ասպեկտների վրա, և բոլորը, այդ թվում Մոսկվան, հնարավորություն ունեն այս բարդ գործընթացում քամել իրենց նախապատվությունների առավելագույնը։ Գլխավորն այն է, որ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի շուրջ գործող բոլոր խաղացողներն իսկապես գիտեն, թե ինչ են ուզում ստանալ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. Թրամփ«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կամասուտրաԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ «Պուտինը տխուր եզրակացություններ է արել Փաշինյանի մասին. Իշխանությունը երկուսի միջև հավասարակշռելու փորձերը այլևս չեն աշխատում»Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում «Հայաստանի տնտեսական շրջադարձը դեպի Արևմուտք. Կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին»Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում ՀԱՀ՝ Ծառատնկման օր․ պատմության այս օրը (22 հուլիս)Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Ծեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներին
Ամենադիտված