Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նախագահականի հերքումը հաստատման էր նման. ի՞նչ է կատարվում Աղդամի ուղղությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում համառ լուրեր են շրջանառվում, թե նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն ընդունել է Աղդամի ճանապարհն օգտագործելու Բաքվի առաջարկը։ Արդեն 2 օր այս տեղեկությունները համառորեն շրջանառվում են, իսկ Արցախի նախագահականի <<հերքումները>> ավելի շատ են յուղ լցնում խոսակցությունների վրա։ Բանն այն է, որ երեկ ցերեկն Արցախի նախագահի մամուլի խոսնակը մեկնաբանել էր տարածված տեղեկությունները, թե անվտանգության խորհրդի նիստում Արայիկ Հարությունյանը պարզ ակնարկել է Աղդամի միջանցքի բացման հավանականության մասին, ընդ որում նշել էր, թե Աղդամի ճանապարհով Ադրբեջանից դիզելային վառելիք և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ են ստանալու, սակայն քիչ քանակությամբ, իսկ հիմնական ապրանքները և սննդամթերքն ուղարկելու են Հայաստանից՝ Լաչինի միջանցքով։

Լուսինե Ավանեսյանը լրատվամիջոցների հարցերին ի պատասխան ընդամենը հայտարարել էր, թե Արցախում անվտանգության խորհրդի նիստ տեղի չի ունեցել։ Ավելի ուշ, երբ պարզվել էր, թե այս հերքումը որևէ կերպ չի կարող ազդել մարդկանց տրամադրությունների վրա, արդեն իսկ ակնհայտ հայտարարվեց, թե Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-ին և 23-ին փակ քննարկումներ է անցկացրել պետական քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ։ Դրանց ընթացքում քննարկել ադրբեջանական պաշարման հետևանքով ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, արցախի անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր միջնորդական առաջարկները։ «Որևէ որոշում չի կայացվել, քննարկումները շարունակվում են, նախագահ Հարությունյանն առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,- ասել է նախագահի մամուլի խոսնակը։

Ըստ էության, փաստացի կարելի է նշել, որ Արցախի գործող իշխանություններն առանձնապես դեմ չեն Աղդամի ճանապարհն օգտագործելու Բաքվի առաջարկից, թեպետ նույնիսկ իրենք են գիտակցում, որ դա արդեն Արցախի վերջն է լինելու։ Տարբեր վերլուծաբաններ շեշտում են, որ Աղդամի և Լաչինի միջանցքի, թեկուզ միաժամանակյա, բացումն առանձնակի չի փոխելու, ընդհակառակն ավելի է խորացնելու, որովհետև, Ադրբեջանը, չի բացառվում, որ հենց մի քանի օր անց կրկին փակի Լաչինի միջանցքը՝ բաց թողնելով միայն Աղդամի ուղղությունը, իսկ այդ դեպքում միջազգային հանրությանը հնարավոր չէր լինի համոզել, որ Արցախն արգելափակված է։ Աղդամի ճանապարհից կախվածության մեջ գտնվելը փաստացի նշանակում է Արցախի վերջը։

Անի Մարկոսյան

Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան
Ամենադիտված