Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 22 օգոստոս )

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան` Դրոշի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1865 – վախճանվել է ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին։

1892– վախճանվել է նշանավոր գրող և մտավորական Ռափայել Պատկանյանը։

1894– ծնվել է ԽՍՀՄ հայազգի ծովակալ Հովհաննես Իսակովը:

1917 – ծնվել է գրականագետ, թարգմանիչ Մարգարիտ Աթաբեկյանը, որը եղել է բանաստեղծ Լևոն Աթաբեկյանի դուստրը, և բանաստեղծ Աշոտ Գրաշու կինը։

1919-Ղարաբաղցիների ընդհանուր ժողովը ժամանակավոր հրադադար է կնքել Ադրբեջանի հետ։

1938 – ծնվել է արձակագիր, լրագրող Ռաֆայել Ղազանչյանը։

1939 – ծնվել է հոգեբան, ազգագրագետ և փիլիսոփա Ալբերտ Նալչաջյանը։

1940 – ծնվել է քանդակագործ Դավիթ Երևանցին (Բաբայան)։

1979-շվեյցարական Ժնևում թուրքական հյուպատոս Նիազի Ադալի ավտոմեքենայում ռումբ է պայթել, որից վերջինս չի տուժել, սակայն վիրավորվել են երկու անցորդ շվեյցարացիներ, ահաբեկչական գործողության պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԱՍԱԼԱ-ն։

1993 –ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ  հայկական զինված խմբավորումներն ազատագրել են Ֆիզուլի քաղաքը, հայերը սկզբից երեք կողմից օղակել են քաղաքը և թույլ տվել խաղաղ բնակչությանը լքել այն, ապա նոր մտել քաղաք։

2002– Հայաստանի նախագահի հրամանագրով ստեղծվել են մի շարք Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ:

2002- Հրդեհ է բռնկվել  «Նաիրիտ»-ի 6 բետոնե պահեստարաններից մեկում, ուր պահվել է մոտ 100 տոննա հեղուկ քիմիական նյութ՝ էթինոլ լաք, որը բարձր ջերմաստիճանի տակ կարող է ինքնահրկիզվել:

2008- վախճանվել է ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը:

2011- վաղ առավոտյան Աբովյան փողոցի գերակա շահ ճանաչված հատվածում հիմնովին քանդվել է «Միլանո» խանութի եռահարկ շենքը:

2013-Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկները հանրահավաք են անցկացրել, որտեղ հնչեցրել են Հայաստանում տիրող ամենաթողության մթնոլորտը, կոռուպցիան և անարդարությանը վերջ տալու կոչեր։

2017-Գյումրիում շահագործման են հանձնվել առաջին սոցիալական բնակարանները։ Ծրագրի հիմնական ֆինանսավորողը եղել է ամերիկահայ բարերար Սարգիս Սեբեջյանի ընտանիքը, իսկ 15 տոկոսի ներդրում կատարել է Գյումրիի քաղաքապետարանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1456 —Վալախիայի թագաժառանգ է դարձել Վլադ Դրակուլան, որը հայտնի է վամպիրների մասին լեգենդներից։

1584 – վախճանվել է լեհ բանաստեղծ Յան Կոխանովսկին։

1794– հիմնադրվել է Օդեսա քաղաքը։

1796 —Գրաֆֆ-Ռեգենտ բուրական հանրապետությունն իր ոչ երկար գոյությունից հետո  օկուպացվել է Մեծ Բրիտանիայի կողմից և միացվել Կապյան գաղութին։

1849 —օղակված Վենեցիայի վրա ավստրիացիներն  աէրոստատների օգնությամբ վառվող ռումբեր են նետել, որը հանդիսանում է աշխարհում առաջին օդային ռմբակոծությունը։

1862– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ Կլոդ Դեբյուսին:

1864– ստորագրվել է առաջին Ժնևյան կոնվենցիան, ստեղծվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։

1865 —Ուիլյամ Շեպպերդն արտոնագրել է հեղուկ օճառը։

1909 —Ռեյմսում սկսվել է աշխարհում առաջին ավիաշոուն, որին մասնակցել են 38 աէրոպլաններ, որոնցից միայն 23-ին է հաջողվել երկինք բարձրանալ։

1914 —Ռուսաստանում կապված պատերազմի հետ արգելվել է սպիրտային խմիչքների վաճառքը։

1920– ծնվել է ամերիկացի նշանավոր ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերին:

1922 —սպանվել է իռլանդացի զինվորական, քաղաքական գործիչ և հեղափոխական, Իռլանդիայի անկախության մարտիկ Մայքլ Ջոն Կոլլինզը։

1932 —Բի-ԲԻ-Սին սկսել է իր առաջին փորձնական հեռարձակումը։

1942 — ԽՍՀՄ-ի Չելյաբինսկի գործարանում սկսել են արտադրել հանրահայտ Т-34 տանկեր։

1962 - Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի դեմ անհաջող մահափորձ է իրականացվել։

1989-ամերիկյան Voyager-2 տիեզերական սարքը լուսանկարել է Նեպտունի օղակները։

-ղազախերենը հայտարարվել է Ղազախստանի պետական լեզու։

1991– Ռուսաստանն ընդունել է իր պետական դրոշը՝ եռագույնը:

1991 –ինքնասպանություն է գործել  քաղաքական և պետական գործիչ, ԳԿՉՊ-ի անդամ  Բորիս Պուգոն։

1999 –վախճանվել է ռուս խորհրդային դերասան Ալեքսանդր Դեմյանենկոն՝ Շուրիկը։

2000 – վախճանվել է Ադրբեջանի 2-րդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը։

2006– Անապայից Սանկտ Պետերբուրգ թռչող Պուլկովյան ավիաուղիների Տու-154 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դոնեցկ քաղաքի մոտ, ինչի արդյունքում զոհվել է 160 մարդ։

Կ. Խաչիկյան

Խոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ին ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ինԱՄՆ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար. ՌուբիոՀայ դպրոցականները երկու բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
Ամենադիտված