Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականում ՄԱԿ-ի ԱԽ նիստը շատ ավելի վտանգ հաղորդեց հետագա գործընթացներին. Սեւակ Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրականում ՄԱԿ-ի ԱԽ նիստը շատ ավելի վտանգ հաղորդեց հետագա գործընթացներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Yerevan Today»-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը:

«Կրկես, որը ոչ թե խնդալու էր, այլ՝ սթափեցնող

Բավականին անհասկանալիորեն, շատ մարդիկ հրապարակային հայտարարում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեկվա նիստից մեզ համար ինչոր կարևոր արդյունքի մասին։ Քանի որ, տեսնում եմ, շատերը այդպես էլ չեն կողմնորոշվում՝ սա վատ էր, շատ վատ էր, ոչինչ էր, ինչ էր, կիսվեմ իմ դիտարկումներով։

Հարգելիներս, տեղի ունեցավ հետևյալը․ ԱԽ մշտական ու ժամանակավոր անդամ երկրների ներկայացուցիչների 1-5 րոպե տևողությամբ ելույթներից, Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների փոխադարձ մեղադրանքներից, Ադրբեջանի ներկայացուցչի ակնհայտ սուտ տեղեկություններից, ԵՄ ներկայացուցչի ելույթից հետո ասացին՝ դե, ցտեսություն, նիստն ավարտվեց։ Բանաձև չեղավ, որ հստակեցվի՝ հիմա ի՞նչ, ոչ էլ որևէ որոշում՝ լավ թե վատ, ուղղակի՝ ոչինչ։ Էն ռուսական խոսք կա՝ «посидели, по..․дели, разбежались»։

Իսկ իրականում, ասենք ինչու էր այդպես․ քանի որ հիմնական ասելիքը, այդ թվում Ադրբեջանի ներկայացուցչի, բխում էր Պրահայում Փաշինյանի խոսք տվածից, որով հենց այդտեղ Արցախը համաձայնել էր ճանաչել Ադրբեջանի մաս, դրա համար էլ ունենում ենք ամեն անգամ նույնը։

Չէ՞ որ, ոչ ոք չխոսեց Արցախի ժողովրդի, չճանաչված, բայց միևնույն է՝ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, դրանից «իհարկե» չխոսեց անգամ՝ ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը։ Դրա համար էլ, բոլորը ընդամենը կոչ արեցին բացել Լաչինի միջանցքը, մի քանիսը նաև այլընտրանքից խոսեցին, որը էլի Փաշինյանի հետ բանակցությունների սեղանին էր դրվել։ Խոսեցին, հիշատակեցին, թե ոչ, բայց այդպես էլ ու անգամ չեղավ բացելու պարտադրանք Ադրբեջանին։ Կոչ էր, հորդոր, որովհետև Փաշինյանը բոլոր քարտերը հանձնել է, դեռ վաղուց, դեռ մինչ բլոկադան։ Ու, գիտե՞ք, անգամ ոչ մի բառ չեղավ այն մասին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն մի հատ էլ էր նիստ արել, որ գերագույն դատարանի չկատարված որոշում կա։

ԼՏՊ ասած էդ միջազգային հանրությունը երեկ իրար գլխի էր հավաքվել ու Ադրբեջանին մարսեցնում էր, իր արածը, իհարկե՝ Փաշինյանի պասով։ Այսօր Նիկոլ Փաշինյանը չգիտեմ թե ինչու, հպարտորեն ներկայացրեց ՄԱԿ-ի ԱԽ նիստի արդյունքը՝ երեք կետով․

1․ Ընդգծվեց, որ Լաչինի միջանցքը փակ է (սա թիվ մեկ աբսուրդն է։ Ամբողջ աշխարհն, օր ու մեջ ընդգծում է, և ոչինչ)։

2․ Քննարկումը հաստատեց հումանիտար ճգնաժամի առկայությունը (մի բան, որը արձանագրելու համար պետք չէր հասնել Նյու-Յորք)։

3․ Ճշմարտությունը ՄԱԿ-ի բարձրագույն ատյանում բարձրաձայնված է (լավ բա, հետո՞)։

Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը ինչո՞ւ էր հրավիրել այդ նիստը, բացարձակապես անպատրաստ ներկայացել, ո՞ւմ համար, որ Ադրբեջանն արդարանա, թե՝ Արցախում հեչ էլ սոված չեն, հարսանիք են անո՞ւմ, որ Ադրբեջանն այդ նույն բարձրագույն ատյանից բարձրաձայնի, որ Փաշինյանը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում և որ՝ դա իրենց ներքին գործն է, ոնց ուզեն կանե՞ն, կինտեգրեն իրենց քաղաքացիների՞ն։ Որ ընդգծվի, որ արդեն Ղարաբաղի հարցում անգամ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն վիճելու թեմա չունե՞ն, ամեն բան կարգին, իր հունով գնո՞ւմ է, դրա՞ համար էր։

Հետևները մի քանի ամիս է՝ ճղում են Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, թե՝ միջազգային խաղաղապահներ պետք է բերել և այլն։ Բա էդ թեման ի՞նչ եղավ, հույս ունեիք, որ նրանց պարտադրանքով է բացվելո՞ւ, իսկի մի պարտադրող որոշում չկայացրին, էլ ուր մնաց՝ զորախմբի հարց լուծեն։

Իրականում ՄԱԿ-ի ԱԽ նիստը շատ ավելի վտանգ հաղորդեց հետագա գործընթացներին։ Ստացվում է՝ ամենահզոր այս կառույցն անգամ ի զորու չէ հարցը լուծել ու Արցախցիներին թողնում են մեկը մեկից վատ մի քանի ճանապարհ՝ ինտեգրվել, ցեղասպանվել, արտագաղթել կամ պայքարել։

Հուսահատվել պետք չէ, այս նիստը, բավականին օգտակար էր, սթափեցնող, ընտրությունն էլ շատ ավելի բյուրեղացավ։

Ադրբեջանը այնքան է շտապում, որ ամեն կերպ, գործով ցույց է տվել, որ իր հետ ինտեգրվել բացառվում է, դա վերջնականապես են հասկացել, անգամ ամենից «խաղաղասեր» արցախցիները։

Ցեղասպանվելը չեմ դիտարկում, դա ընտրություն չէ։

Արտագաղթելը, նշանակելու է ցեղասպանվելու ճակատագրին հանձնել մյուսներին, ովքեր իրենց հողին կպած են մնալու, չեն կզելու, չեն հանձնվելու որևէ դեպքում։

Մնում է, պայքարել, դիմանալ՝ հասկանալով, որ որքան էլ դժվարին է իրենց այսօրվա վիճակը, մյուս որևէ տարբերակն ընտրելու պարագայում, վաղը էլ ավելի վատ է լինելու։

Պայքարել ու դիմանալ, սա է ճանապարհը՝ հասկանալով, որ որքան էլ Ալիևը ցույց է տալիս, թե ամեն բան իր ձեռքերում է, ինչ կուզի, կանի, դա այդպես չէ։

Եթե Արցախի ժողովուրդը, որոշել է մնալ և պայքարել՝ դիմանալով, ոչ մեկ ոչինչ չի կարող անել։ Նիկոլ Փաշինյանը ինչ կարող էր՝ արդեն արել է, մեծագույն վնասը տվել է, որի պտուղները հիմա քաղում են մենք բոլորս, և մեր հայրենակիցները՝ առաջին հերթին։

Ալիևը՞, նա չի կարող նոր պատերազմ սկսել, մտնել Ստեփանակերտ և այլն, ինչ որ է՝ սահմանապահների վրայով իր տանկերին չի կարող քշել, դա այն կարմիր գիծն է, որը նա երբեք չի անի, որքան էլ որ աքլորանում է։

Արցախցուն սպանելով, Ղարաբաղ գրավելը, անգամ Ալիևի իշխանության համար ռեպուտացիոն մեծ վնաս է, որը երբեք չի վերականգնվի։ Հետևաբար, պատերազմով էլ, չի լինի։

Ալիևը, չի էլ կարող այս շրջափակված վիճակին լուծում չտալ, որքան հնարավոր է՝ կձգի, կպահի, կվախեցնի և այլն, բայց անվերջ չի կարող դիմադրել այն ճնշմանը, որը ստանում է ամենօրյա ռեժիմով ու որը, վստահաբար գնալով, ավելանալու է։ Այսօր, մենք տեսնում ենք, թե որքան մեծ թափով մեր Սփյուռքի հայրենակիցներն են ոտքի կանգնում, հայկական լոբբին է բավականին ակտիվացել, վստահ եմ՝ շուտով ծանրակշիռ արդյունքներ կգրանցվեն։ Հետևաբար, Ալիևը վաղ թե ուշ պետք է հումանիտար այս աղետին ընդառաջ գնա։ Չչուզենալով, զոռով, բայց գնալու է, այստեսակ ճնշմանը ոչ ոք երկար չի դիմանա։

Իսկ արցախցին այս օրերին ստանում է, պատկերացրեք, բավականին թանկ մի բան՝ Ադրբեջանի հետ ինտեգրվելու անհնարինության ամենից հզոր ապացույցը, փաստը, որը առնվազն իրավական առումով լիարժեք տեղավորվում է Ազգերի ինքնորոշման իրավունքի միջազգային նորմի մեջ։ Իսկ այդ նորմի իրավունքը, Ազգերի ինքնորոշման իրավունքը, եթե 90-ականներին հայ ազգը նվաճել էր պայքարով ու պատերազմի ելքով, այսօր այդ իրավունքը վերանվաճվում է տոկունությամբ, չհանձնվելով։

Հետևաբար, որքան թուղթ էլ ստորագրի Նիկոլ Փաշինյանը, որքան անգամ էլ ինքը կամ իր քպականներն ասեն Արցախը Ադրբեջանի մաս է, Ադրբեջանն ակամա արդեն ամեն բան արել է, որ ցույց տա դրա անհնարինությունը։

Չեմ ասի, որ սա է լուծումը, ինձ նման իրավունք չեմ վերապահում լուծումներ առաջարկել, շատ մասնագետներ կան, որոնք այս և այլ լուծումներ, հաստատ, կունենան, բայց մի բան հստակ է՝ ինչ-որ լուծում, այնուամենայնիվ, կա և կլինի։

Ստացվում է, որ որքան դիմանա արցախցին իր հողն ու արժանապատվությունը պահելով, այդքան անհնարին է լինելու Ալիև/Փաշինյան զույգի երազանքը»։

Հայաստանում կրկին զբոսաշրջային գնացք կգործարկվի Ռուբլու կանխիկի ճգնաժամ՝ ԵԱՏՄ-ում․ բանկերը բարձրացնում են միջնորդավճարները և սահմանափակումները Արտառոց դեպք՝ ԵրևանումԱդրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար Առանց հրեա ժողովրդի Ամերիկա չէր լինի․ ԱՄՆ դեսպանը խոսել է ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների, Թրամփի և այլնի մասին Վթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սուջուխ Հայհիդրոմետի տնօրենը գրել է «Պոդլեսնի. «Հայաստանը կփակի Շիրակի ռուսական ռազմաբազան և այնտեղ կտեղակայի ամերիկացիներին»»«Դժբախտ վիզան. ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացիների համար այդքան դժվար մուտք գործել եվրոպական երկրներ» Կտրուկ փոփոխություն՝ տարադրամի շուկայումԳյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը. պատմության այս օրը (01 հուլիս)Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» Եղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Բժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. ԹանկյանԱնտվերպենի ադամանդի կենտրոնը, ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի առթիվ, Թրամփին 321 ադամանդով մատանի է նվիրելԴուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց Թուրքիայի արևմտյան մասում խnշոր hրդեհ է բռնկվել Եթե ամերիկյան կողմը հավատարիմ մնա փոխըմբռնման հուշագրին, մենք նույնպես կկատարենք մեր պարտավորությունները. ՓեզեշքիանՄակակը գողացել է զբոսաշրջիկի հեռախոսը և սելֆի արել Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի․ պաշտոնական Յակուտիայում 173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Երբ խոսքը վերաբերում է մեր շահերի պաշտպանությանը, մենք կգործենք վճռական և անվախ․ Փեզեշքիան Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններ Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվել են Երևանի բուժհաստատությունների աշխատակիցները Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՓաշինյանը մասնակցելու է uպանված Խամենեիի հուղարկավորությանը Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Անհետ կորել է 34-ամյա Վահագն Մարտիրոսյանը Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա Մկրտչյանին
Ամենադիտված