Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. Արցախի ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախում սովամահության դեպք է արձանագրվել: Այս մասին հայտնում է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության եւ ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետեւանքով։

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության եւ անձի մահվան մասին վկայականի Կ.Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել՝ «արտահայտված ալիմենտար դիստրոֆիա (սննդանյութերի երկարատեւ եւ ոչ լիարժեք ընդունման հետեւանքով ընդհանուր հյուծվածություն, այտուցներ, նյութափոխանակության բոլոր ձեւերի խանգարում, օրգանների կազմափոխությամբ եւ ֆունկցիոնալ խանգարումներով), կախեքսիա, սպիտակուցաէներգետիկ անբավարարություն, կվաշիորկոր (սնուցման խանգարման հատուկ՝ ծանր տարատեսակ, որը զարգանում է օրգանիզմում սննդի մեջ սպիտակուցների ոչ բավարար պարունակության պարագայում, հիվանդության զարգացմանը նպաստում են կենցաղային ծանր պայմանները, ցածր կենսամակարդակը), երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ՝ աջից կռուպոզ տարրի գերակշռումով, թոքերի այտուց, խառը մետոբոլիկ, հիպոքսիկ էնցեֆալոպաթիա, ներքին օրգանների՝ երիկամների դիստրոֆիա, անեմիա, սեպտիկ վիճակ, աջակողմյան հիդրոթորաքս, քրոնիկական թերսնվածություն»:

Ադրբեջանի կողմից Արցախի ութ ամիս շարունակվող շրջափակման աղետալի հետեւանքները հանրային առողջության վրա առավել քան նկատելի եւ շոշափելի են, որոնք առաջնահերթ արտահայտվում են հասարակության խոցելի խմբերի՝ երեխաների, հղիների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, հաշմանդամների եւ տարեցների առողջական իրավիճակի վրա։

Շրջափակման եւ հատկապես երկամսյա լիակատար պաշարման հետեւանքով առաջացած պարենային աղետալի իրավիճակը եւ դրա հետեւանքով անձանց թերսնուցումը եւ սովի սպառնալիքը, անհրաժեշտ դեղորայքի բացակայությունը եւ առողջապահական համակարգի լիարժեք գործելու անհնարինությունը ուղիղ եւ անառարկելի սպառնալիքներ են ստեղծում Արցախի 120 հազար բնակչության համար։

ԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները Փաշինյանը բոլորին փորձում է ներքաշել իր կեղտոտ խաղի մեջՓաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Հերթական կրակnցները՝ Երևանի կենտրոնումԱՄՆ-ն ու Նիգերիան վերացրել են ԻՊ հրամանատար Աբու-Բիլալ ալ-Մինուկին Մոուրինյուն կդառնա «Ռեալ Մադրիդի» նոր մարզիչը «Grand Candy» ընկերության ոչ սթափ վարորդը բախվել է կամրջի արգելապատնեշին և կողաշրջվելԽոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում2025 թվականին քանի՞ օտարերկրացի և ո՞ր երկրներից է ՀՀ քաղաքացիություն ստացելՀուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Վրաերթ` Արարատում. կա վիրավորԽնդրում եմ, արի ինձ մոտ մարզվելու և քեզ հետ բեր Ծառուկյանին․ Սեն-Պիերի մարզիչը՝ Չիմաևին Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են, և այն շուտով կկայանա․ Պեսկով Ի՞նչ եղանակ սպասել մայիսի 16-ից 20-ին 11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական «Ռուսաստանը սխալ է թույլ տվել Հայաստանի հետ. դա փաստ է»Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Փաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ»Լիբանանն ու Իսրայելը երկարաձգել են հրադադարը «Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը «Գունավոր հեղափոխությունները» անցյալում են. Արևմուտքն ավելի կոշտ է դարձել Ռուսաստանի ազդեցության գոտիներում Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանը լրջագույն ռիսկեր է տեսնում. «Փաստ»Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Ընտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Մասնագետը չի բացառել, որ Արևմուտքը կարող է քաղաքացիական պատերազմ հրահրել Հայաստանում«Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ»Եվրոպայի թքելը, Զելենսկու PR-ը և համբույրը Մակրոնի հետ. Ինչպես Փաշինյանը ԵՄ գագաթնաժողովում դավաճանեց Ռուսաստանին և հայերին Ուսանողների և երիտասարդների օր. պատմության այս օրը (16 մայիս)Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ»Մայիսի 15-ին, 18, 19, 20, 21-ին լույս չի լինելու Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալվերականգնողական ծառայությունների մատուցումն իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ»Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ»«Խուլիգանը» 60-ամյա մաքրուհին է․ «Հրապարակ» Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ»Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում․ «Ժողովուրդ» «Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ․ «Հրապարակ» Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ»Թեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի ՌԴ ԶՈւ-ի Կիևի վրա hարձակման հետևանքով զnhվել է 24 մարդ. Ուկրաինայի ԱԻՊԾ Փոխանցեք Թրամփին լավագույն մաղթանքները և ասեք նրան, որ Բելառուսում նա հուսալի ընկերներ և կողմնակիցներ ունի. ԼուկաշենկոԱՄՆ-ը լիովին մերժել է hակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի 14 կետից բաղկացած պլանը. Tehran TimesԱնչելոտին երկարաձգել է պայմանագիրը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ Հազվագյուտ կապտա-կանաչ «Օվկիանոսի երազանք» ադամանդը վաճառվել է ռեկորդային՝ 17.3 միլիոն դոլարով Մոսկվան ու Երևանն այժմ ունեն մտերիմ, բայց միևնույն ժամանակ բարդ հարաբերություններ՝ հաշվի առնելով Արևմուտքի՝ Երևանին իրենով անելու փորձերը. Լավրով
Ամենադիտված