Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արկադին է սիրահետել Զարինեին, հետո ամուսնու վախից սպանել ընտանիքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շուրջ տասը ամիսների ընթացքում հանրությանն այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչ էր նոյեմբերի 9-ին Պեմզաշենում մոր և երկու անչափահաս երեխաների դաժան սպանության պատճառը։ 

Առաջին օրվանից տարբեր վարկածներ էին պտտվում, սկզբում ասում էին՝ հոգեկան շեղումներով մեկն է եղել, հետո երբ պարզվեցին մեղադրյալների ինքնությունը, արդեն, նշվում էր, որ պատճառը գողությունն էր։ Գյուղում, սակայն, 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների պատճառների մասին այլ կարծիք ունեն։ 

Մեղադրվող Արկադի ու Վրույր Բարսեղյանները հիմա կալանավորված են, գործի քննությունը չի ավարտվել, դատարան չի գնացել։ Արկադի Բարսեղյանը մինչև օրս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ասում է՝ բացարձակ կապ չունի, վերջերս էլ հացադուլ էր հայտարարել՝ արդարություն պահանջելով։ 

MediaHub-ի տեղեկություններով՝ գյուղում վստահ են՝ սպանության «գլխավոր մեղավորը» հենց Արկադին է։ Արկադին սպանությունից 10 օր առաջ էր Ռուսաստանից եկել, մոտեցել է Զարինեին, սիրահետել, հետո փորձել սեռական ոտնձգության ենթարկել։ Կինը, բնականաբար, շատ կոպիտ է արձագանքել, ասել, որ ամուսնուն կպատմի, սակայն Արկադին այնքանով էր հանգիստ, որ Սևակը երկրում չի եղել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Զարինեն ամուսնուն այս ամենը չի պատմել, որովհետև մտածել է՝ Սևակը բոլոր ճանապարհներով կփորձի շուտ Հայաստան վերադառնալ, անհանգստացել է ամուսնու համար, որ չգա, փորձանքի մեջ չընկնի, սակայն Արկադիին շարունակ ասել է, թե ամեն ինչ պատմելու է ամուսնուն։ Մեղադրվող Արկադին էլ որոշել է Զարինեի «բերանը փակել» ու ազգականի՝ Վրույրի հետ մտել Մելիքսեթյանների տուն։ 

Վրույրը, բնականաբար, այլ պատմություն է պատմում՝ խճճելով ու շփոթեցնելով մարդկանց։ Հոկտեմբերին գործով առաջին դատական նիստն է, շատ դետալներ հենց այդ ժամանակ պարզ կդառնան։ Արկադին ու իր պաշտպանը անում են ամեն ինչ «չոր» դուրս գալու համար։

Հիշեցնենք, Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու անչափահաս երեխաների դաժան սպանությունների մեջ մեղադրվող ազգականներ Արկադի և Վրույր Բարսեղյանները կալանավորված են։ Սպանությունների գործը դեռ նախաքննության փուլում է։ 

Սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը, որը ոստիկանությունում ինքնախոստովանական ցուցմունք էր տվել՝ նշելով, որ սպանության օրն իր հետ է եղել նաև իր ազգական 36-ամյա Արկադի Բարսեղյանը։ Վերջինս իր մեղավորությունը չի ընդունում. նրա փաստաբանը MediaHub-ի հետ զրույցում ասել էր, որ հեշտ ապացուցելի է, որ այդ օրը իր պաշտպանյալն այլ վայրում է եղել։ 
Վրույր և Արկադի Բարսեղյանների կալանքը նախորդ ամիս ևս երկու ամսով երկարաձգել է։

Լիաննա Թորոսյան

Գյումրիում կասեցվել է հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Ծառուկյանը UFC-ում տիտղոսային մենամարտի վերաբերյալ հայտարարություն է արել «Իզմիրլյան» ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրենի աշխատասենյակում խուզարկության մասով բողոքը բավարարվել է Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը Տեղի կունենա «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը. ովքեր են առաջադրված մասնակիցները ՃՏՊ՝ Լոռու մարզումԵվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների 1/8 եզրափակչի առաջին հանդիպումների արդյունքները Ջուր հավաքեք․ ջուր չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ … ԵրկնաքերերՈւժգին երկրաշարժ է գրանցվել․ Թուրքիա«Հայաստանի ընտրություններին միջամտում են, բայց չենք ասի, թե ով կամ ինչպես» «Իրանցի փախստականները Հայաստանում. հյուրընկալություն և բնակարանային ճգնաժամ»Ռուբլին թանկանում էՆիկոլ Փաշինյանը առաջին անգամ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին. պատմության այս օրը (13 մարտ)20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Արթուր Հովհաննիսյանի 0.24 մգ թմրանյութի հաղորդումը դատախազությունն ուղարկել է Քննչական. «Ժողովուրդ» Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա է այրվելԵրեւանում հատուկ են պատրաստվում. նոր հնարքներ են մտածում․ «Հրապարակ» Ինչպես ձկնգողն ու ֆուտբոլիստը ազատվեցին բանակից. «Ժողովուրդ» Սպասվում են տեղումներ՝ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքովՓաշինյանի այցի ժամանակ սունկը հավաքում են. «Հրապարակ» Եթե ՔՊ-ն վերարտադրվի, արտագաղթի ալիք կբարձրանա. «Հրապարակ» 155 հազար դոլար կանխիկ, 8 անշարժ գույք․ ինչ ունի ՍԱՏՄ ղեկավարը. «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի. «Հրապարակ» Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին. «Հրապարակ» Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Birkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՌուսաստանն Իրանին տալիս է ԱԹՍ մարտավարության վերաբերյալ կոնկրետ խորհուրդներ․ CNN ԱՄՆ հետախուզությունն ասել է, որ Իրանի կառավարությունը փլուզման վտանգի տակ չէ․ Reuters ANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԱՄՆ-ն պատրաստ չէ Իրանի դեմ գործողության հետևանքով նավթի շուկաների վրա ազդեցությանը․ Politico ԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները Հայաստանում Սարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՆոր ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել Ինտերում Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Ինչո՞ւ է ՀՀ–ն հրաժարվել ղարաբաղցիներին տրվող աջակցությունից․ Զախարովայի մեկնաբանությունը Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են 12-րդ դարի խաչքար
Ամենադիտված