Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս կօգնի Վեդու ջրամբարը Հայաստանի ֆերմերներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Mir24.tv-ն գրում է, որ Հայաստանում ավարտին է մոտենում Վեդու ջրամբարի շինարարությունը։ Դա կառավարության ոռոգման հայեցակարգի իրականացման փուլերից մեկն է։ Ջուրը անհավասարաչափ է բաշխված ողջ հանրապետությունում, և շատ գյուղացիներ այն չունեն, հայտնում է МИР 24-ի թղթակից Իրինա Մկրտչյանը։

Մեքենաների օգնությամբ շինարարները պնդեցնում են կավահողը։ Անհրաժեշտ է բարձրացնել ամբարտակի մակարդակը, որը 20 մետր բարձրություն ունի։ Պատնեշը տրապեզոիդ է։ Նման համամասնությամբ ջրի ազդեցությամբ տեղաշարժ չի առաջանում:

«Ավազանի հիմքի շուրջ բետոնային աշխատանքներն արդեն ավարտված են, մի ամբողջ տարի է, ինչ աշխատում ենք։ 70 մետր խորության վրա բետոն է լցվել, որպեսզի ամբարտակի տակից ջուրը չթողնի»,- ասել է գլխավոր ինժեներ Սերգեյ Սերեդան։

Վեդու ջրամբարը կառուցվում է պետբյուջեի միջոցներով և Զարգացման ֆրանսիական գործակալության վարկով։ Նոր ավտոմատացված համակարգը հնարավորություն կտա հեռակա կարգով բացել ու փակել կողպեքները, չափել ջրի ծավալները։

«Մենք վերահսկում ենք ջրամբարի կառուցման ողջ գործընթացը։ Պատվարը կառուցված է տարածքում գտնվող նյութերից։ Քարեր և կավահող են առաքվում մոտակայքում գտնվող քարհանքերից, ինչը զգալիորեն հեշտացնում է շինարարության գործընթացը։ Մենք որակի հսկողություն ենք իրականացնում բոլոր փուլերում»,- ասել է ֆրանսիական ընկերության աշխատակից Վիկտոր Լաբարը։

Ջրամբարը լցվելու է Վեդի և Խոսրով գետերից։ 11 կիլոմետրանոց խողովակաշարն արդեն կառուցված է։ Պատրաստ է նաև հիմնական ոռոգման համակարգը, որով ջուրը կմատակարարվի Արարատյան դաշտի ֆերմերներին։

«Շուրջ չորս հազար հեկտար հող ապահովվելու է ինքնահոս ջրով։ Դա նշանակում է, որ մենք կկարողանանք խնայել այն էլեկտրաէներգիան, որով աշխատել են պոմպակայանները։ Իսկ դա տարեկան 19 մլն կվտ/ժամ է»,- ասել է Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի համակարգող Վարազդատ Մկրտչյանը։

Վեդու ջրամբարը նաև Սևանին կօգնի: Այլևս կարիք չի լինի օգտագործել քաղցրահամ լճի ջուրը ոռոգման համար։ Ըստ պլանի ջրամբարը կլցվի մինչև հաջորդ ցանքաշրջանը։ Ծրագրի երկրորդ փուլը կլինի ֆերմերների հողատարածքներում կաթիլային ոռոգման ներդրումը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Դե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը
Ամենադիտված