Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 13օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ձախլիկների միջազգային օր, Լավաշի միջազգային օր, Հայաստան՝ շինարարների օր, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն՝ Անկախության օր, Թունիս՝ Կանաց օր, Ճապոնիա՝ Օբոնի(հանգուցյալներին հիշելու օր):

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1173 – վախճանվել է եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Շնորհալին:

1929 – ծնվել է կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանը:

1943 – ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը:

1984 – վախճանվել է միջազգային գրոսմայստեր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր, «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը՝  «Երկաթե Տիգրան»-ը:

1987 –վախճանվել է խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորողներից մեկը հանդիսացող նկարիչ Գաբրիել Գյուրջյանը:

2005- նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանից պահանջել է հիմնավորել երթուղային միկրոավտոբուսների ուղեվարձը 100-ից 130 դրամ դարձնելու մասին որոշումը, և, քանի որ քաղաքապետը չի կարողացել լուրջ հիմնավորում տալ, պահանջել է չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը՝ սակագինը դարձնելով 100 դրամ:

2008-ռուս-վրացական պատերազմի ժամանակ ռուսական տանկերի և հետևակի մարտական մեքենաների շարասյունը դուրս է եկել վրացական Գորի քաղաքից և շարժվել է մայրաքաղաք Թբիլիսիի ուղղությամբ:

2010- ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփլեցուն համերգային դահլիճում առաջին երևանյան մենահամերգով ներկայացել է հայ հանդիսատեսին:

2011-Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում  տեղի է ունեցել Համահայկական 5-րդ  խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

2017-Խոսրովի արգելոցում  բռնկվել է խոշոր հրդեհ:

2018- վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել:

2022- վախճանվել է նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ, գեներալ Սեյրան Սարոյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

582 - Մորիկը դարձել է Արևելյան Հռոմի կայսր:

1521 – Իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը գրավել է ացտեկների մայրաքաղաք Տենոչտիտլանը։

1672 —Քրիստիան Գյույգենսը Մարսի հարավային կիսագնդում հայտնաբերել է սառցային գլխարկ:

1814 —ծնվել է շվեդ ֆիզիկոս և աստղագետ, սպեկտրոմետրիայի հիմնադիր Յոնաս Անգստրեմը:

1826 – վախճանվել է ֆրանսիացի բժիշկ և անատոմ, ախտորոշման կլինիկո-անատոմիական մեթոդի հիմնադիր, ստետոսկոպի ստեղծող Ռենե Լաեննեկը:

1829 —ծնվել է ռուս ֆիզիոլոգ, աշխատանքի ֆիզիոլոգիայի հիմնադիր Իվան Սեչենովը:

1863 – վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելակրուան:

1899 —ամերիկացի գյուտարար Ուիլյամ Գրեյը արտոնագրել է հեռախոս-ավտոմատը:

1907- Նյու Յորքում սկսում են աշխատել առաջին տաքսիները:

1912 —ֆրանսիացի բժիշկ Օդինը հայտարարել է, որ առաջին անգամ աշխարհում իրեն հաջողվել է անջատել քաղցկեղի վիրուսը:

1913 —Շեֆֆիլդում ձուլել են առաջին չժանգոտվող պողպատը:

1920 – տեղի է ունեցելՎարշավյան ճակատամարտը, որը խորհրդա-լեհական պատերազմի կարևոր ճակատամարտերից մեկն է։

1926 – ծնվել է կուբացի հեղափոխական, Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոն։

1932 —Հռոմում Մակրոնին առաջին անգամ փորձարկել է կարճալիք ռադիոն:

1940 —վիշինյան ֆրանսիայում արգելվել են բոլոր մասոնական կառույցները:

1946 – վախճանվել է գիտա-ֆանտաստիկ ժանրի բրիտանացի գրող և հրապարակախոս Հերբերտ Ուելսը:

1960 —Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը ֆրանսիայից:

1961 —Գերմանիայի Դեմոկրատական հանրապետությունը փակել է սահմանը Արևելյան և Արևմտյան Բեռլինների միջև:

1899 – ծնվել է անգլիացի կինոռեժիսոր և պրոդյուսեր Ալֆրեդ Հիչքոքը:

2001– Մեթյու Հոլմանը և Բրետ Գլեդմանը հայտնաբերել են Ուրանի 4 անկանոն արբանյակները` Լաոմեդեյան, Ֆրանցիսկոն, Տրինկուլոն և Ֆերդինանդը:

2004- տեղի է ունեցել 27-րդ Ամառային Օլիմպիական խաղերի բացումը Աթենքում՝ Հունաստանի մայրաքաղաքում:

Կ.Խաչիկյան

Հայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով ՄԱԿ-ը կորցնում է իր արդիականությունը և դանդաղ մաhանnւմ է․ Գրոսսի Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 13-ին Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի արդյունաբերական գոտու տարածքում գտնվող Wildberries-ի պահեստում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ին ԱՄՆ-Իրան շարունակվող կոշտ դիմակայnւթյան պայմաններում TRIPP նախագծի իրագործումն ուղիղ անվտանգային uպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար․ Տիգրան Աբրահամյան Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 13/14-ինԹուրքիայում F-16 ուսումնամարզական ինքնաթիռ է կործանվելԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ օգոստոսի 13-ից 17-ըԿենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ամբողջ շաբաթՀարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 13-ին
Ամենադիտված