Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը. Արցախում դեմ են Աղդամի ճանապարհին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ռուսական «Կոմերսանտը», վկայակոչելով ռուսական պետական համակարգի անանուն աղբյուրին, հայտնում է, թե Ռուսաստանն առաջարկել է բացել Աղդամի և Լաչինի ճանապարհները, որին սկզբում համաձայն էին ադրբեջանական և ղարաբաղյան կողմերը։

Տարածաշրջանային իրավիճակին ծանոթ պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկել էր սկզբում բացել Աղդամի ճանապարհը, այնտեղով Կարմիր խաչի մեքենաները Լեռնային Ղարաբաղ կմատակարարեին ինչ անհրաժեշտ է, իսկ մեկ օր անց, ըստ Մոսկվայի առաջարկի, կբացվեր Լաչինի ճանապարհը։ «Նման տարբերակը բարձր աստիճանի պատրաստավածության էր բերված»,- ասել է «Կոմերսանտի» զրուցակիցը։ Բայց, նրա խոսքով, Ղարաբաղի հայերը պայման են դրել, որ Լաչինը բացվի ոչ թե մեկ օր հետո, այլ միաժամանակ, իսկ հետո պահանջել են, որ Աղդամով ադրբեջանական ապրանքներ չմատակարարվեն։

Այնուհետ տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի հետ կապված սկանդալը և փոխզիջումը տեղի չունեցավ։ «Կոմերսանտի» զրուցակցի փոխանցմամբ, Մոսկվայում իրավիճակը շատ լուրջ են գնահատում և համարում են, որ Բաքուն հակված չէ զիջումների։ «Իրավիճակն ինչ-որ կերպ հանդարտեցնելու բոլոր փորձերը, որ ձեռնարկում ենք մենք, արևմտյան, միջազգային կազմակերպությունները, ոչ մի բանի չեն հանգեցնում. Բաքուն հետ չի գնում», - ասել է պաշտոնյան, հավելով, որ Ղարաբաղի իշխանությունները ևս համառում են, մասնավորպես, մերժել են Աղդամի ճանապարհն օգտագործելու տարբերակը։

Ըստ Ռուսաստանի պաշտոնյայի՝ ամեն դեպքում Աղդամի ճանապարհը բացվելու է։ Հայաստանի իշխանություններն առայժմ հարկ չեն համարել արձագանքել այս տեղեկությանը, Արցախից էլ նշում են, թե Լաչինի անխափան աշխատանքից հետո միայն կարող են քննարկել այլընտրանքային տարբերակներ։ Ստեփանակերտը նշում է, թե գոյություն ունի եռակողմ հայտարարություն, որտեղ սևով սպիտակի վրա ամրագրված է Լաչինի միջանցքի բաց լինելու հանգամանքը, իսկ Աղդամի միջանցքի մասին ոչ մի խոսք չկա։ Ադրբեջանը շրջափակման վերջին շրջանում, երբ տոտալ արգելափակել է Արցախը, անընդհատ առաջ է մղում Աղդամի ճանապարհով բեռներ տեղափոխելու անհրաժեշտության մասին։

Աղդամով որևէ բեռի փոխանցումը վտանգում է Արցախի ինքնիշխանությունը, Արցախին կախվածության մեջ դնում Ադրբեջանի կամքից։ Հենց սա է, որ գիտակցում են արցախցիները։ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատը» շաբաթներ առաջ արգելափակոց էր դրել Աղդամի ճանապարհին՝ ցույց տալով, որ մտադիր չեն որևէ կերպ ընկրկել։ 

Կարեն Բաբայան

Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինը
Ամենադիտված