Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հերթական կեղծ մեկնարկն ադրբեջանա-ղարաբաղյան բանակցություններում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eurasianet.org-ը գրում է, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության միջև բանակցություններ կազմակերպելու վերջին փորձերը, կարծես թե փակուղի են մտել:

Լեռնային Ղարաբաղը մտադիր է միջազգային միջնորդների մասնակցությամբ չեզոք տարածքում քննարկել տարածաշրջանի ապագան, մինչդեռ Ադրբեջանը պնդում է առանց միջնորդների իր տարածքում բանակցություններ վարել, քանի որ ղարաբաղցի հայերի ճակատագիրը, նրա կարծիքով, զուտ Ադրբեջանի ներքին հարցն է։

Ղարաբաղի հայերի ճակատագիրը հիմնական խոչընդոտն է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի ձեռքբերման բանակցություններում։

Հայաստանը, ինչպես նաև ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդները հանդես են գալիս «ղարաբաղցի հայերի իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու միջազգային մեխանիզմի ստեղծման օգտին», իսկ Ռուսաստանը, որը վերահսկում է հայ-ադրբեջանական բանակցություններն ԱՄՆ-ից և ԵՄ-ից մեկուսացած, չի պաշտպանում այդ պահանջը և կարծում է, որ Ղարաբաղի հայերը պետք է պաշտպանված լինեն ադրբեջանական օրենսդրությամբ և փոքրամասնությունների իրավունքների միջազգային կոնվենցիաներով։

Օգոստոսի 1-ին ադրբեջանական Caliber.az լրատվական կայքը, որը կապված է երկրի պաշտպանության նախարարության հետ, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել է, որ Ադրբեջանի Եվլախ քաղաքում, որը մոտ 100 կմ է հեռու Ստեփանակերտից, ծրագրվում էր հանդիպում անցկացնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների միջև։ «Հանդիպման, այս առաջարկը չի գալիս որևէ երրորդ երկրից, այն տեղավորվում է Բաքվի երկխոսության մասին հայտնի առաջարկի տրամաբանության մեջ, որը տեղի կունենա բացառապես կենտրոնական իշխանությունների և հայկական էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչների միջև առանց օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների մասնակցության», - գրել է թերթը։ Հոդվածում նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կառավարության մի շարք ներկայացուցիչներ «փորձում են սաբոտաժի ենթարկել» այդ հանդիպումը։ «Դա չափազանց ապակառուցողական դիրքորոշում է, քանի որ տարածաշրջանում խնդիրները կարող են լուծվել Ղարաբաղի հայերի և Բաքվի կենտրոնական իշխանության միջև երկխոսության շրջանակներում»,- ասվում է հոդվածում։

Այս լուրը շուտով տարածվեց այլ իշխանամետ լրատվամիջոցներում՝ չնայած ադրբեջանցի պաշտոնյաների մեկնաբանությունների բացակայությանը:

Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն օգոստոսի 1-ի իր հայտարարության մեջ ոչ հաստատեց, ոչ հերքեց հաղորդագրությունը, որ Եվլախում բանակցությունների առաջարկ է ստացել, բայց հասկացրեց, որ դա իրեն չի հետաքրքրում։ «Մենք ցանկանում ենք վերահաստատել մեր դիրքորոշումը. Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսությունը պետք է տեղի ունենա համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում համապատասխան մանդատի աջակցությամբ», - հայտարարել է ԱԳՆ-ն։ Նախարարությունը չի պատասխանել Eurasianet-ի լրացուցիչ մեկնաբանության խնդրանքին։

Հուլիսի 31-ին Լեռնային Ղարաբաղի նախագահին առընթեր հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մի շարք նախկին առաջարկները։ Այդ հանդիպումներից մեկը պետք է կայանար հուլիսի սկզբին Սոֆիայում (Բուլղարիա) երրորդ կողմի միջնորդությամբ։ Պետրոսյանը չի հստակեցրել, թե ինչու այն չկայացավ։ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ օգոստոսի 1-ին Բրատիսլավայում (Սլովակիա) պետք է կայանար ևս մեկ հանդիպում։ Ըստ Պետրոսյանի Ադրբեջանն առանց բացատրության մերժել է այդ առաջարկը։

2020 թվականի Ղարաբաղյան Երկրորդ պատերազմին հաջորդած երկու տարիներին Ադրբեջանի և Ղարաբաղի պաշտոնյաները մի շարք հանդիպումներ են ունեցել, որոնք փաստացի չեն լուսաբանվել մամուլում: Այդ հանդիպումները հիմնականում քննարկվել են գործնական և տեխնիկական հարցեր, ինչպիսիք են ընդհանուր տեղական ենթակառուցվածքների կառավարումը:

2023 թվականի մարտին մի պահ թվաց, թե Բաքվի և Ստեփանակերտի միջև լուրջ երկխոսություն է սկսվել։ Կողմերը բացահայտել են հիմնական բանակցողներին և Լեռնային Ղարաբաղում հանդիպում անցկացրել ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Սակայն նույն ամսվա վերջին Ղարաբաղը մերժել է Ադրբեջանի երկու առաջարկները Բաքվում վերաբանակցություններ անցկացնելու վերաբերյալ։ Ղարաբաղի ԱԳՆ-ն որպես փաստացի պատճառ նշել է Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, նշելով, որ դա «ոչ մի կերպ չի նպաստում երկխոսության համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը»։

Հուլիսի վերջին տեղի ունեցած Շուշայի համաշխարհային մեդիա ֆորումում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ակնարկել է, որ չորս ամսվա շրջափակումից հետո Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքում անցակետ ստեղծելու Ադրբեջանի որոշումը պատասխանն է Բաքվում բանակցելուց ղարաբաղցիների մերժմանը։

Բաքվի Atlas վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն Facebook-ում գրել է, որ Եվլախում հանդիպելուց հրաժարվելը «միայն կթուլացնի» ղարաբաղցի հայերի դիրքերը։ Նա հույս է հայտնել, որ նրանք, ի վերջո, կգան, քանի որ դա կնշանակի «հրաժարվել միայն չեզոք տարածքում երրորդ կողմերի ներկայությամբ բանակցություններ վարելու իրենց պահանջից»։

Հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների ընթացքում, որոնք պարբերաբար անցկացվում էին մինչև 2020 թվականի պատերազմում Ադրբեջանի հաղթանակը, Բաքուն հայտարարել էր Լեռնային Ղարաբաղին որոշակի ինքնավար կարգավիճակ տրամադրելու իր պատրաստակամության մասին  պայմանով, որ հայերը Ղարաբաղը ճանաչեն որպես ադրբեջանական տարածք։ Երկրորդ պատերազմից հետո նախագահ Ալիևը կտրականապես մերժել է այդ առաջարկը։

«Կարգավիճակը դժոխք գնաց: Նա ձախողվեց, ջարդուփշուր արվեց, չկա և երբեք չի լինի: Քանի ես նախագահ եմ, կարգավիճակ չի լինելու»,- ասել է նա ժամանակին։

Օգոստոսի 1-ին Euronews-ին տված հարցազրույցում Ալիևը կրկնել է, որ հայերն ապրելու են Ադրբեջանի իշխանության ներքո, ինչպես երկրի մյուս ազգային փոքրամասնությունները։ «Ղարաբաղի հայերը պետք է հասկանան, որ լինելով ադրբեջանական հասարակության մաս ապահովվելու են անվտանգության և իրավունքների երաշխիքներով, այդ թվում կրթական, մշակութային, կրոնական և քաղաքային։ Նրանք կապրեն նորմալ կյանքով,- ասել է նա, – նրանք կդադարեն մանիպուլյացիայի պատանդ լինել։ Բացի այդ, նրանք պետք է հասկանան, որ ստեղծված իրավիճակն իրենց օգտին չի փոխվի, եթե շարունակեն անտեսել մեզ»։

Մինչդեռ Ստեփանակերտը պնդում է, որ Ադրբեջանի հետ միավորումն այն «կարմիր գիծ» է, որը նրանք չեն ցանկանում անցնել։ Ղարաբաղի և Հայաստանի պաշտոնյաներն ասում են, որ Ադրբեջանի կողմից տարածաշրջանի շուրջ ութ ամիս շրջափակումը հաստատում է իրենց մտավախությունը, որ Բաքուն իրականում էթնիկ զտումների քաղաքականություն է վարում:

«Մենք (ղարաբաղցիները) ապագա չունենք Ադրբեջանում, և չենք համաձայնի նվաստացուցիչ կենսապայմաններին Բաքվի իշխանության ներքո։ Կա՛մ նոր պատերազմ կսկսվի, կա՛մ մենք ստիպված կլինենք քաղաքական ապաստան խնդրել միջազգային հանրությունից և խնդրել անվտանգ անցում միջանցքով, որպեսզի կարողանանք լքել մեր տները»,- Eurasianet.org-ին ասել է ԼՂ պետնախարարի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Բաքուն պնդում է, որ մենք կարգավիճակ չունենք, մենք ոչ-ոք ենք, պարզապես որոշ մարդիկ ենք, որոնք ապրում են «Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում»։ Նրանք մտադիր են քննարկել միայն մեկ հարց՝ ինչպես ենք մենք դառնալու Ադրբեջանի քաղաքացի, և դա մեզ համար անընդունելի է։ ...Եթե բանակցային սեղանի շուրջ մեզ պարտադրելու են ընդունել իրենց պայմանները, մենք չենք համաձայնի նման ձևաչափին։ Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց ոչ Բաքվի առաջարկած պայմաններով»,- հավելել է նա։

Թոփչուբաշովի կենտրոնի գիտաշխատող Շուջաթ Ահմադզադեի կարծիքով Ալիևի նշած «քաղաքային իրավունքները» Լեռնային Ղարաբաղի հայերին կարող են ներկայացվել որպես, ինչ-որ ինքնակառավարման առաջարկ։ Նման մեկնաբանությունն առաջացրել է ադրբեջանցիների ոգևորությունը, ովքեր հույս ունեն անցկացնել հանրաքվե իշխանությունն ապակենտրոնացնելու նպատակով տարածաշրջանային կառավարման համակարգի բարեփոխման վերաբերյալ։ «Վերջին մեկուկես տարվա ընթացքում Ադրբեջանում եղել են դեպքեր, երբ կիսապաշտոնական լրատվական ալիքները քննադատել են տարածքային կառավարման գոյություն ունեցող համակարգը, - Eurasianet.org-ին ասել է Ահմադզադեն,- եթե այդ փոփոխությունները տեղի ունենան, ապա հնարավոր է, որ մունիցիպալ բարեփոխումները ղարաբաղցի հայերին ներկայացվեն որպես փոխզիջում տարածքային ինքնավարության փոխարեն»։         

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. Թրամփ«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կամասուտրաԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ «Պուտինը տխուր եզրակացություններ է արել Փաշինյանի մասին. Իշխանությունը երկուսի միջև հավասարակշռելու փորձերը այլևս չեն աշխատում»Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում «Հայաստանի տնտեսական շրջադարձը դեպի Արևմուտք. Կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին»Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում ՀԱՀ՝ Ծառատնկման օր․ պատմության այս օրը (22 հուլիս)Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Ծեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելու
Ամենադիտված