Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտ-Բաքու հանդիպումները դրական ելքի չեն բերելու, առաջին իսկ հանդիպումից ամեն ինչ պարզ է լինելու․ Դավիթ Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը ցանկանում է Ստեփանակերտ-Բաքու բանակցությունը ներկայացնել որպես ներադրբեջանական երկխոսություն, այսինքն՝ ինչ-որ հանցագործներ, ի դեմս մեզ, պետք է գնան և ասեն՝ ներեցեք մեզ, մենք դառնում ենք ձեր քաղաքացիները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Բաքվի հայտարարությանը, որ իրենք պատրաստ են «Լեռնային Ղարաբաղի հայերի հետ անցկացնել կանոնավոր հանդիպումներ»։

«Բաքուն ուզում է ինտեգրացիայի խնդիրը քննարկել: Նրանք նախապայման են դնում, որն անհնարին է դարձնում ցանկացած հանդիպումներ: Անկեղծ շահագրգռվածություն՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ ուրեմն՝ այլ ձևաչափով պետք է հանդիպումները լինեն: Իսկ դա ուղղակի մեզ վրա ճնշում գործադրելը, սովամահ անելը, ու հետ էլ իրենց նպատակին հասնելն է: Տեսնում ենք՝ աշխարհը պապանձված է, որևէ քայլ չի ձեռնարկում այդ խայտառակ իրավիճակը բարելավելու համար»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Բաբայանը կարծում է՝, ի տարբերություն, տարբեր երկրների՝ Ադրբեջանը ունի մի յուրահատկություն․ նա չի ստում: Նա ասում է՝ մենք գալու ենք ձեզ կոտորենք, սա է մեր նպատակը: Եթե որևէ մեկը կանգնի ու ասի՝ Արցախը հայկական է, ապա նա լավագույն դեպքում ցմահ կբանտարկվի:

«Վերաինտեգրում ասելու հիմնական բաղադրիչը արցախցիներին սովամահ անելն է և ստիպելը, որ արդեն ճարահատյալ մարդիկ գան ու չոքեն իրենց առաջ և ասեն՝ համաձայն ենք ամեն ինչին: Ես չեմ կարծում, որ հադիպումները դրական ելքի են բերելու, որովհետև առաջին իսկ հանդիպումից ամեն ինչ պարզ է լինելու և կան դեպքեր, երբ ավելի լավ է չհանդիպես, քան՝ հանդիպես, որովհետև դրանից հետո իրավիճակն ավելի է բարդանալու: Պատկերացրեք, որ հանդիպման ժամանակ Ադրբեջանը ներկայացնում է վերջնագիր, հետո՞ կամ հանդիպումը ձախողվում է, ի՞նչ պետք է անենք, ամեն ինչ ավելի վատ է լինելու»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ ըստ տեղական լրատվամիջոցների, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան նշել էր, որ Բաքուն ղարաբաղցի հայերի վերաինտեգրման գործընթացի իրականացման հստակ գործողությունների ծրագիր  ունի։

«Տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական, կրոնական և այլ ոլորտների միջոցառումները, որոնք ձեռնարկվելու են այս գործընթացի շրջանակում, հնարավորություն կտան ապահովել  հայկական ծագումով Ադրբեջանի բնակչության իրավունքները։ Ադրբեջանական կողմը պատրաստ է այս ուղղությամբ երկխոսության այն հայ բնակիչների հետ, որոնք իսկապես շահագրգռված են նման երկխոսությամբ, այլ ոչ թե նրանց հետ, որոնք  շահագրգռված են միայն մանիպուլյացիաներով։ Այս առումով մենք պատրաստ ենք պարբերաբար հանդիպումներ անցկացնել հայազգի բնակիչների հետ՝ առանց արտաքին միջամտության»,- ասել է նա։

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի
Ամենադիտված