Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մալթայի հայկական համայնքը խաղաղ ցույց է արել՝ ի աջակցություն Արցախի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Alphanews.am-ը գրում է.

Չորեքշաբթի Մալթայի հայկական համայնքը խաղաղ ցույց է անցկացրել՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը՝ միակ ճանապարհը, որով 120 հազար արցախահայերը առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ սպասարկումներ են ստանում: Malta Today-ի փոխանցմամբ՝ ակցիան լուսաբանած լրագրող Լյուկե Վելլայի խոսքով՝ հայկական համայնքը հավաքվել էր Մալթայի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ, որպեսզի հանրության ուշադրությունը գրավի տարածաշրջանում տիրող հումանիտար աղետի հանդեպ։

Համայնքը Մալթայի կառավարությանը կոչ է արել օգտագործել դիվանագիտական խողովակները եւ միջազգային ազդեցությունը՝ հօգուտ Լաչինի միջանցքի ապաշրջափակման։ «Մալթան կարող է վճռական դեր խաղալ Արցախի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության հարցում»,- հայտարարել են հայկական համայնքում։ 2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը շրջափակված է ադրբեջանցի զինվորականների կողմից, ինչը հանգեցրել է հումանիտար աղետի. մատակարարումները դադարեցվել են, խանութները դատարկ են, դեղորայքը՝ անհասանելի, նշել է հոդվածի հեղինակը։

Հայկական համայնքի հայտարարությունում նշվել է, որ համայնքն ակտիվորեն մասնակցում է բանավեճերին միջազգային տարբեր կազմակերպություններում, որոնց անդամ է Մալթան եւ կոչ է անում անհապաղ ուշադրություն դարձնել Արցախի շուրջ տիրող ծայրահեղ վիճակին։ Ընդգծվել է, որ արդեն մեկ շաբաթից ավելի՝ մոտ 400 տոննա կենսականորեն կարեւոր հումանիտար օգնություն չի հասնում հայ բնակչությանը Ադրբեջանի կառավարության կողմից միակ ճանապարհի շրջափակման պատճառով։

«Անմեղ մարդկանց կյանքը սպառնալիքի տակ է, քանի որ հիմնական մատակարարումները՝ ներառյալ պարենը եւ դեղորայքը, դադարեցվել են, ինչի հետեւանքով տարածաշրջանը գտնվում է ծայրահեղ աղետի եւ վտանգի մեջ։ ՄԱԿ Միջազգային դատարանը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել են բացել միջանցքը, բայց, չնայած դատարանի որոշմանը, միջանցքը Ադրբեջանը չի բացել, ինչն անհանգստացնում է մարդու իրավունքների պաշտպանության առումով»,- նշվել է համայնքի հայտարարությունում։

Դրանում ընդգծվել է, որ երեխաները ամենախոցելի զոհերից են, որոնք տառապում են սննդամթերքի եւ տարրական դեղերի սուր անբավարարությունից։ Տարեց մարդիկ չեն ստանում անհրաժեշտ օգնությունը միջոցների բացակայության պատճառով։ Հայկական համայնքը դիմել է նաեւ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլային՝ խնդրելով նրան ուշադրություն դարձնել հումանիտար ճգնաժամի լրջությանը։

«Որպես Եվրախորհրդարանի բարձրագույն պաշտոնատար անձ՝ նրա աջակցությունը կարող է ավելի մեծ միջազգային ուշադրություն գրավել եւ համախմբել իրավիճակի հանգուցալուծման գործողությունները»,- նշվել է հայտարարությունում։ Նա հայտարարել է, որ մտադիր է օգտագործել խաղաղ ցույցերը եւ քարոզչությունը իրազեկվածության բարձրացման համար։ «Մենք հավատում ենք, որ միջազգային հանրությունը, ներառյալ Մալթան եւ Եվրախորհրդարանը, կարող է վճռական դեր խաղալ Արցախի խոցելի բնակչության տառապանքները դադարեցնելու գործում»,- նշվել է հաղորդագրությունում։ Մալթան միաժամանակ ՄԱԿ եւ ՄԱԿ Անվանգության խորհրդի անդամ պետություն է։

«Հայկական համայնքը կոչ է անում բոլոր շահագրգիռ քաղաքացիներին, ԶԼՄ-ներին եւ միջազգային կազմակերպություններին միավորվել եւ ուժեղացնել իրենց ձայնը՝ Արցախում հումանիտար աղետը դադարեցնելու համար»,- ընդգծել է համայնքը։ Արցախը նաեւ զրկվել է տեղաշարժվելու հնարավորությունից, քանի որ չկա բենզին, եւ մարդիկ ստպված են ժամերով երկար հերթ կանգնել, որպեսզի հաց գնեն իրենց ընտանիքի համար, գրել է մալթայական ԶԼՄ-ն։

2022թ. հուլիսին Եվրահանձնաժողովը հարաբերությունները սերտացրել է Ադրբեջանի ավտոկրատական վարչակարգի հետ, քանի որ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, գազի փնտրտուքներում մեկնել էր Բաքու, ընդգծել է հոդվածի հեղինակը։ ԵՀ նախագահը եւ էներգետիկայի գծով հանձնակատար Քադրի Սիմսոնն այստեղ հանդիպել են Ալիեւի հետ, որպեսզի ստորագրեն ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման նոր հուշագիր էներգետիկայի ոլորտում։

2014-ից Մալթան գազ է մատակարարում Ժնեւ Ադրբեջանի առեւտրային ստորաբաժանման՝ SOCAR ընկերության միջոցով, եւ այդ գործարքը մթագնվել է կոռուպցիայի մեղադրանքներով՝ կապված կառավարությունում Մուսկատի մերձավոր դաշնակիցների հետ՝ «Պանամայի փաստաթղթերի» հրապարակման պահին։

 
Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»
Ամենադիտված