Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սննդի քարտեր՝ սոցիալապես անապահով 13,000 քաղաքացու․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ հուշագիր է ստորագրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոցիալապես անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացու նախատեսվում է տրամադրել սննդի քարտեր՝ 3 ամիս ժամկետով՝ ամսական 24 դոլարին համարժեք դրամի չափով: Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը։

Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

Առաջնահերթ համարելով խոցելի խմբերի պարենային ապահովության բարելավման ուղղությամբ արդյունավետ ծրագրերի իրականացումը՝ նախարար Մկրտչյանը կարևորել է Պարենի համաշխարհային ծրագրի դերը։ Նախարարը հույս է հայտնել, որ անհրաժեշտ ջանքերի ու ռեսուրսների համախմբմամբ և համագործակցության հստակ մեխանիզմների ձևավորմամբ՝ հնարավոր կլինի լիարժեք ապահովել ծրագրով սահմանված արդյունքները։

«Ե՛վ պետության քաղաքականության, և՛ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, և՛ Պարենի համաշխարհային ծրագրի գործունեության առանցքային նպատակներից է սոցիալապես անապահով անձանց և արտակարգ իրավիճակներից տուժած բնակչության պարենային ապահովության բարելավումը։ Հույս ունենք, որ պիլոտային այս ծրագիրը կունենա արդյունավետ ընթացք և հետագայում կունենանք նաև նմանօրինակ պետական աջակցության ծրագիր իրականացնելու հնարավորություն։ Վստահ ենք, որ այս միջոցառման շրջանակում շահառուները հնարավորություն կունենան որոշակիորեն բարելավել իրենց ընտանիքների կենսապայմաններն ու թեթևացնել սննդի ձեռքբերման ֆինանսական բեռը»,- նշել է նախարարը։   

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այս աջակցությամբ ցանկանում է բարելավել և ուժեղացնել հնարավոր ցնցումներին դիմակայելու պետական ռազմավարությունը, ինչպես նաև՝ խթանել սոցիալական աջակցության մեխանիզմները՝ պարենային խնդիրներ ունեցող բնակչության խմբերի համար։

Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն ևս ընդգծել է նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության կարևորությունն ու ողջունել հերթական ծրագրի մեկնարկը։

«Մենք ոգևորված ենք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացվող «Սննդի աջակցության քարտ» ծրագրի մեկնարկի համար։ Այս համագործակցությունը նպատակ ունի օգնել խոցելի ընտանիքներին գնել սննդարար մթերք՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք վերջին տարիների ընթացքում ենթարկվում են բազմաթիվ ցնցումների, այդ թվում՝ պարենային գնաճի։ Միասին մենք զորեղացնում և, հույս ենք տալիս կյանքի դժվարին իրավիճակում գտնվող ընտանիքներին՝պարտավորվելով սննդի աջակցության քարտերի ծրագիրը հանձնել կառավարությանը՝ որպես աղետներից տուժած մարդկանց աջակցության գործիք»,- նշել է Նաննա Սկաուն։

Այսպիսով, հուշագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել մշակել շահառուների ընտրության չափորոշիչների և ցուցակների ձևավորման մեթոդաբանություն, վերամշակել ու հաստատել գնահատման հարցաշար, կազմակերպել սննդի աջակցության քարտերի բաշխումը շահառու տնային տնտեսություններին և այլն։

Պարենի համաշխարհային ծրագիրն, իր հերթին, պարտավորվել է իրականացնել շուկայի ֆունկցիոնալության գնահատում, վերապատրաստել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների սոցիալական աշխատողներին, մշակել սննդի աջակցության քարտի համար անհրաժեշտ ստանդարտ գործառնական ընթացակարգ և այլն։

Վերոնշյալ ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցության շնորհիվ՝ Պարենի համաշխարհային ծրագրի «Ինտեգրված արձագանք Հայաստանում պարենի գնաճի հետևանքներին» ծրագրի շրջանակում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտորեն գործակցությամբ։

Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Թաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրանն ԱՄՆ-ի հետ ստեղծում է գործառնական կապի ալիք Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել բանակցել «Հըզբոլլահ»-ի հետ Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ 53-ամյա Սաշա Պլասկինը հետախուզվում է Հրդեհ՝ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող «Renault» բեռնատարում Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Մաhացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի Վարդանյանը ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը շահավետ կլինի ողջ տարածաշրջանի համար․ Մեհմեթ Քայա Ինչ է հայտարարագրել ՔՊ-ից Սահմանադրական դատարան տեղափոխված Վլադիմիր Վարդանյանը GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերըԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման տեղամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Վրացական նավթավերամշակման գործարանը դադարեցնում է ռուսական նավթի ներմուծումը Վատ լուր՝ Temu-ից, Shein-ից և AliExpress-ից գնումներ անողների համար Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը Նորից ծանր լուր՝ Շենգավիթ ԲԿ-ից«WhatsApp» հավելվածում Վահրամ Բաղդասարյանի անունով ստեղծվել է կեղծ օգտահաշիվ Երկար ժամանակ ջուր չի լինիՄերգելյան ինստիտուտում տանիքը փլուզվել է․ կա հոսպիտալացվածԱնկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվելՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ»Լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր՝ դպրոցականների համարԴադարեք գլուխը պատին խփել. Հայաստանում խոստովանում են ամբողջ քաղաքական պայքարի ճակատագրական սխալ հաշվարկըԼույս աշխարհ են եկել Կաշենի հանքավայրի համար մղված թեժ մարտերում զոհված Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրները Փորձագետ. Հայաստանում տեղի ունեցած ընտրախախտումները մեծ ճգնաժամի նախանշաններ ենՄինչ խոսվում է վիզաների ազատականացման մասին, հայաստանցիների համար գնալով ավելի դժվար է դառնում Շենգենյան վիզա ստանալը. «Փաստ»Հայաստանի տնտեսությանը կանխատեսվում է փլուզում ռուսական շուկայի կորստի պատճառով Տաշիրում բախվել են բեռնատարը և «Գազ 53»-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»Հայաստանն ու Ադրբեջանը առաջին անգամ հաստատել են փոխադարձ ինտերնետային տրաֆիկի տարանցում. սպառնալիք, թե՞ տնտեսական հնարավորություն Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Փրկարարները Սևանա լճի հարակից անտառում հայտնաբերել են մոլորված քաղաքացուն Գիտությունների ազգային ակադեմիայում բացվել է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. պատմության այս օրը (02 հուլիս)Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»
Ամենադիտված