Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարսափելի կարկուտ Ալավերդիում․ մարդիկ ճանապարհ են փակում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկ Լոռու մարզի Ալավերդի համայնքում և շրջակա՝ Օձուն, Աքորի, Հագվի գյուղերում տեղացած սարսափելի կարկուտի հետևանքով տեղի են ունեցել աներևակայելի չափերի հասնող ավերածություններ։ Մասնավորապես՝ մոտ 30 րոպե տեղացած գերխոշոր չափի կարկուտը վնասել է տների տանիքներն ու ապակիները, հողին հավասարեցրել արդեն հնձի ենթակա ցորենի դաշտերն ու մարդկանց այգիները։ Եթե փորձենք հավաքական գնահատական տալ, ապա բնակչության ողջ բերքը գրեթե 100 տոկոսով ոչնչացված է, այգիներում ոչ մի բանջարեղեն և միրգ գոյություն չունի։

Հավելենք նաև, որ բացի դրանից առանձնապես մեծ վնաս է հասցվել նաև շարժական փոխադրամիջոցներին, որոնք վնասվել են մոտ 50-70 տոկոսով (վնասվել է ավտոմեքենաների դիմացի և հետևի ապակիները, վնասվել ողջ մետաղական հատվածները)։ Այլ կերպ ասած մարդիկ կրել են աննկարագրելի չափերի վնասներ և առավոտվանից բավական անելանելի ու պատային իրավիճակում են։

Առավոտվանից չեն դադարում համայնքապետարան և ԱԻՆ ծառայություն ուղղված հեռախոսազանգերը, որով մարդիկ պատկան մարմիններին փորձում են ներկայացնել իրենց կրած վնասների չափերը և ծավալները, ոմանք ամբողջ արհավիրքը լուսանկարել և տեսանկարահանել են՝ տարածելով նաև սոցցանցերում։

Նշենք նաև, որ ներկայումս նախատեսվում է ստեղծել համայնքային հանձնաժողով, որը պետք է գնահատի վնասի չափերը, ոմանք արդեն գրանցվել են, սակայն, մեր տեղեկություններով, ոչ ոք հույս չունի թե ինչ-որ օգնություն կամ փոխհատուցում կլինի պետության կողմից, քանի որ մասնավոր զրույցներում մարդիկ ասում են, թե «եղունգ ունես՝ գլուխդ՝ քորի, մենք, մեր խնդիրները․ ով ա՞ մեր մատից փուշ հանել, որ հիմա հանեն»։

Ըստ էության՝ մարդիկ շվարած ու մոլորված չգիտեն՝ ինչպես կազմակերպեն ու լուծեն իրենց առաջ ծառացած այս հարցը, քանի որ խոսքը մի ահռելի ծավալի գումարի մասին է, իսկ շարքային գյուղացու համար համպատրաստից նման չափերի գումար հայթհայթելը գրեթե անհնարին է, իսկ ապառիկ կարգով թիթեղ ձեռք բերելն ունի իր բարդությունը․ մարդկանց մեծ մասը մեծ չափերի վարկերի տակ են, իսկ ոմանք ուղղակի «սև» ցուցակում են ոչ մի կոպեկ ստանալու հույս ու հնարավորություն չունեն։

Ստեղծված իրավիճակն, իրոք ողբերգական է, քանի որ տեղի ուենցած բնական աղետի հետևանքով մարդիկ ուղղակի չգիտեն ինչ անեն և ում դիմեն, քանի որ պետական պատասխանատուների կողմից ոչ մի արձագանք գոյություն չունի։ Կայքի տեղական աղբյուրը հայտնում է, որ այս պահին Ալավերդիում մարդիկ վրդովված են և պատրաստվում են ճանապարհ փակել, որպեսզի մարզպետը և կառավարության ներկայացուցիչները ներկայանան և տեղում ծանոթանան բնության պատճառած վնասների չափերին։

 

 

Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ
Ամենադիտված