Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջերմուկ են այցելել Չինաստանի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, որտեղ ականազերծման աշխատանքներ են տարվում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 28-ից 29-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» -ի ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պատվիրակություններն այցելել են Վայոց ձորի Ջերմուկ համայնքի Ջերմուկ բնակավայր, որտեղ «ՀԱՓԿ» ականազերծողները մայիսից իրականացնում են մարտական գործողությունների հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքներ։

Կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ ճանաչողական այցին ներկա են եղել ՀՀ ժամանած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական տեխնոլոգիաների ազգային համալսարանի ներկայացուցիչները՝ Միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մա Ցզյանգուանի գլխավորությամբ, ՀՀ ՉԺՀ դեսպանության ռազմական կցորդ ավագ գնդապետ Ան Ցյանը, ՄԱԿ-ի ՊՀԾ ղեկավար Նաննա Սկաուն։

ՉԺՀ և ՄԱԿ-ի ՊՀԾ պատվիրակություններն ներկա են գտնվել դաշտային աշխատանքներին, ծանոթացել ուսումնաբազային, տեսաներկայացումների միջոցով ծանոթացել հակաականային ոլորտում իրականցվող աշխատանքներին, ինչպես նաև ներկայացվել է «ՀԱՓԿ»-ի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության շրջանակներում իրականցվող «նանասիստեմ» հայկական ծրագիրը։ 

«ՀԱՓԿ» ՊՈԱԿ տնօրեն Վաղինակ Սարգսյանը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել հակաականային գործունեության ոլորտում ՀՀ և ՉԺՀ միջև համագործակցության հաստատումը։

- Մենք հակաականային ոլորտում համագործակցում ենք Ժնևի, Իրանի, Իրաքի, Լիբանանի և այլ երկրների հետ, իսկ Չինաստանի հետ այսօր արդեն համագործակցության հաստատման առաջին քայլերը շատ ենք կարևորում։ Հայ-չինական հարաբերությունները սերտ են, չինացի ժողովուրդը մշտապես ջերմ է վերաբերվել Հայաստանին։ Մենք վստահ ենք՝ հումանիտար ականազերծման ոլորտում ՀՀ և ՉԺՀ միջև նույնպես հիմք կստեղծվի համագործակցության համար։ Հակաականային գործունեությունը միայն դաշտեր մաքրելը, պայթուցիկ զինմաթերքի վտանգի մասին իրազեկելը և տուժածներին աջակցությունը չէ, սա նաև գործունեություն է ուղղված մաքրված տարածքների հետագա նպատակային շահագործմանը նպաստելուն և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը։  Այդ իսկ պատճառով մենք ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համատեղ սկսել ենք աշխարհում դեռևս չկիրառված աննախադեպ հայկական ծրագրի իրականացումը՝ «նանասիստեմ»-ը, որի հիմքում ընկած է «Կանաչ պիտակ» գաղափարը։ Տարածքների մաքրման առաջնահերթությունը որոշելուց և մաքրելուց հետո մենք հետևողական ենք լինելու, թե մաքրումից հետո ինչ սոցիալ-տնտեսական ծրագրեր են իրականացվելու և ինչպես են շահագործվելու «Կանաչ գոտի» պիտակավորմամբ տարածքները։ «Կանաչ պիտակ»-ն առաջինը կհանձնվի Ջերմուկ համայնքին, որտեղ մաքրման աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում, - ասել է Վաղինակ Սարգսյանը։ 

ՀՀ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ ավագ գնդապետ Ան Ցյանը նշել է․ «Մեր և «Հումանիտար ականզերծման և փորձագիտական կենտրոն»-ի միջև համագործակցությունն սկսվել էր արդեն անցած տարեսկզբից։ Մենք այս ոլորտում կփորձենք գտնել համագործակցության ավելի շատ եզրեր, քանի որ այս ոլորտի համագործակցությունը կարող է երաշխավորել տարածքի խաղաղությունն ու ապահովությունը։ Ականազերծումը դա միջազգային խաղաղությունը և համամարդկային ապահովությունը պահելու ամենակարևոր առաքելություններից մեկն է։ Դա կարող է արագանցել և նոր կյանք հաղորդել համայնքի սոցիալական և տնտեսական կյանքին։ Դրա համար էլ մենք կարող ենք շատ բան սովորել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի աշխատանքից ու փորձից»։

Ճանաչողական այցի ընթացքում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Նաննա Սկաուն տեսաներկայացման միջոցով ներկայացրել է «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությունը՝ «նանասիստեմ» հայկական համակարգի գաղափարը։  

- Անցած տարի տեղի ունեցած հրետակոծության և ռմբակոծության արդյունքում տարածքը անհասանելի է համայնքի համար։ Աղտոտվածությունն ազդում է բնակավայրի սոցիալ-տնտեսական զարգացման վրա։ Մենք, աշխատելով «ՀԱՓԿ»-ի հետ, այս տարածքները սահմանել ենք որպես առաջնահերթություն, որի մեջ դերակատարում է ունեցել նաև համայնքը։ Եվ, այսպիսով, «ՀԱՓԿ»-ն այժմ մաքրում է այս տարածքները։ Երբ դրանք հանձվեն շահագործման, «ՀԱՓԿ»-ի և համայնքի հետ մենք արդեն պլաններ ունենք, թե որն է լիննելու մեր հաջորդ քայլը։ Երբ այս տարածքները կրկին հասանելի դառնան համայնքի համար, բնակիչները կկարողանան օգտագործել այն, հավաքել պտուղները և վաճառել դրանք։ Եվ կրկին շահագործման կհանձնվի ճոպանուղին, որը տեսարժան վայր է զբոսաշրջիկների համար։ Ահա ինչու են «ՀԱՓԿ»-ն ու ՊՀԾ-ն աշխատում միասին ընդդեմ ականների,- ասել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Նաննա Սկաուն։

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում
Ամենադիտված