Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մշակույթը՝ կրթության հենք. Խնկո Ապոր անվան գրադարանի ծրագրերը միտված են ճաշակի և մտածողության ձևավորմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2023 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը: Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։

ԿԳՄՍ նախարարությունից NEWS.am-ին տեղեկացնում են՝ գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով այն խթանում է մանկապատանեկան գրականության զարգացումը Հայաստանում՝ հանդիսանալով մանկագիրների և նկարազարդողների ստեղծագործական ներուժի արտահայտման կարևոր հարթակ: Գրադարանը նաև hանրապետության` մանուկներին ու պատանիներին սպասարկող գրադարանների մեթոդական կենտրոնն է, որն իրականացնում է բազմաթիվ և բազմաբնույթ ծրագրեր ու միջոցառումներ՝ ուղղված մանուկների և պատանիների կրթական, մշակութային, գեղագիտական զարգացմանն ու դաստիարակմանը:

Մանուկ և պատանի ընթերցողների ժամանցը գրադարանում. ամառային դպրոց

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի տեղեկացմամբ՝ ինչպես նախորդ տարիներին, այդպես էլ այս տարի հունիսի 1-ից գրադարանում 6-13 տարեկան երեխաների համար կազմակերպվել է ամառային դպրոց, որը կգործի մինչև օգոստոսի վերջ: Ամառային դպրոց են հաճախում ոչ միայն հայաստանաբնակ, այլև Հայաստանում իրենց ամառային հանգիստը կազմակերպող ընտանիքների երեխաներ՝ եվրոպական երկրներից, Ռուսաստանից, Կանադայից: Ամառային ճամբարին մասնակցում են նաև խոցելի խմբերի երեխաներ՝ անվճար հիմունքներով: Ճամբարական առօրյան սկսվում է նախավարժանքով, այնուհետև իրականացվում են բազմաթիվ կրթամշակութային ծրագրեր, այցելություններ՝ տիկնիկային և խամաճիկների թատրոններ, թանգարաններ, «Մուլտ-արտ» և մշակութային այլ կենտրոններ ու հաստատություններ: Այս ծրագրերին զուգահեռ անցկացվում են բարձրաձայն ընթերցանություն-քննարկումներ, «Հմուտ ձեռքեր» վարպետության դասեր՝ ասեղնագործության և ձեռագործական այլ աշխատանքների ուսուցում: Գրադարանի տնօրենի նշմամբ՝ ասեղնագործությամբ և մաքրամեով հետաքրքրված են ամառային դպրոցի բոլոր սաները, այդ թվում`տղաները: Դպրոցի առօրյան բավականին հետաքրքիր և հագեցած է. ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտում-քննարկումներ, գիտության տարբեր բնագավառներում կատարված հայտնագործությունների ուսումնասիրություն, գրական ստեղծագործությունների ընթերցում, երեխաների ուժերով ներկայացման բեմադրում, որտեղ իրենք էլ հանդես են գալիս դերակատարումներով: Այս ամենին զուգահեռ՝ ինտերակտիվ խաղերի միջոցով երեխաները սովորում են լեզուներ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Շփումների արդյունքում ամառային դպրոցի սաները նաև միմյանցից են լեզուներ սովորում, ինչն անչափ կարևորում են նաև ծնողները:

Ընթերցանությունն ամառային հանգստի շրջանում

Դպրոցականների ամառային արձակուրդների շրջանում մեծ ակտիվություն է նկատվում գրադարանում, մասնավորապես՝ ընթերցասրահներում: «Մեր ընթերցողները մեծ ակտիվությամբ են այցելում գրադարան: Երևանաբնակ ընթերցողները հիմնականում գրքերը տուն են տանում, իսկ օտարերկրյա քաղաքացիներին գրքեր դուրս չեն տրվում. նրանց ընթերցանությունը կազմակերպվում է գրադարանի ընթերցասրահներում: Այդ ընթերցողներից շատերը Հայաստանում ուսումը շարունակելու նպատակով օգտվում են մասնագիտական գրականությունից և ամբողջ օրն անցկացնում գրադարանում: Քիչ չեն նաև այցելությունները խմբերով»,- նշել է Ռուզան Տոնոյանը:

Գրադարանի ընթերցողները հիմնականում կարդում են գեղարվեստական, մանկական, գիտահանրամատչելի գրականություն: Մեծ է պահանջարկը նաև արվեստի, լեզվաբանության, տեխնիկական, գյուղատնտեսության ոլորտներին առնչվող գրականության մասով: Նախորդ տարիների համեմատ մեծագույն ակտիվություն է նկատվում նաև միջին դասարանների ընթերցողների շրջանում:

Տարեցտարի ավելանում է ընթերցողների թիվը դպրոցականների և ուսանողների շրջանում: Եթե 2022 թվականին ընթերցողների թիվը 18 հազարից ավելի էր, ապա 2023 թվականի միայն առաջին կիսամյակում նրանց թիվն ավելի քան 11 հազար է: Տնօրենի տեղեկացմամբ՝ այս տարի կտրուկ աճել է նաև գրադարանում նոր գրանցվող ընթերցողների թիվը:

Գրադարանային ֆոնդի համալրում

Ռուզան Տոնոյանի նշմամբ՝ գրադարանային ֆոնդի համալրում կատարվում է պետության կողմից սուբսիդավորվող դրամաշնորհի շրջանակում. «Որպես Ազգային մանկական գրադարան՝ ֆոնդը համալրվում է Հայաստանում հրատարակվող մանկապատանեկան գրականությամբ: Ուսումնասիրվում է ընթերցողների պահանջարկը և ըստ առաջնահերթությունների գնումների (մրցույթով) ու նվիրատվությունների միջոցով կատարվում է համալրումը: Հիմնական պահանջարկը ձևավորվում է դպրոցական ծրագրերի և արտադպրոցական ընթերցանության գրականության շուրջ: Պահանջարկի համատեքստում մեծ խթան են հանդիսանում նաև գրական ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումները և ֆիլմերը: Դրանք դիտելուց հետո դպրոցականներն անպայման ձեռնամուխ են լինում գրական ստեղծագործության ընթերցմանը: Հետաքրքրությունը տվյալ հեղինակի կամ գրական ստեղծագործության նկատմամբ պայմանավորված է նաև հրատարակչի կամ գրողի կողմից նորատիպ գրքի պատշաճ հանրահռչակման գործոնով: Գրադարանի կողմից իրականացվող տարբեր ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքում կարողանում ենք ժամանակին և ճշգրիտ կազմել պահանջվող գրականության ցանկերը՝ գրքերը ձեռք բերելու և մեր ընթերցողներին լիարժեքորեն սպասարկելու նպատակով: Գրադարանը ոչ ֆորմալ կրթության հարթակ է և գրավիչ պայմաններն ապահովում են տվյալ դպրոցականի կամ ուսանողի կրթության իրավունքը: Գրադարան այցելությունն ընթերցողի մոտ ձևավորում է գրական ճաշակ, մտածողություն, և պատահական չէ, որ յուրաքանչյուր սրահ տվյալ տարիքային խմբի համար կազմում է իր մոտ եղած հավաքածուի լավագույն ընտրանին և ներկայացնում ընթերցողին»:

Գրադարանի կրթամշակութային, ճանաչողական, ժամանցային ծրագրերը

Տարեցտարի ավելանում են նաև գրադարանի հեղինակային ծրագրերը, որոնք յուրօրինակ ուղենիշ են ոլորտում գործունեություն իրականացնող տարբեր հաստատությունների համար:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականին գրադարանում իրականացվում են ինչպես նախորդ տարիների կրթական, մշակութային, գրադարանի ավանդական-հեղինակային, այնպես էլ նոր ծրագրեր:

«Խորագրերը շատ տարբեր են՝ կրթական, մշակութային բաղադրիչներով, ճանաչողական ու ժամանցային տարրերով: Դրանք նախատեսված են տարբեր տարիքային խմբերի, տարաբնույթ հետաքրքրություններ և նախասիրություններ ունեցող երեխաների համար: Իրականացվում են շուրջ 30 ծրագրեր, այդ թվում՝ «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ», «Ազգային գրադարանային շաբաթ», «Արևմտահայ գրականության միամսյակ», «Տարվա հոբելյարներ և հոբելյանները», «Գրքի բարձրաձայն ընթերցանություններ և քննարկումներ», «Հանդիպումներ ժամանակակից գրողների հետ», «Աշխարհի շուրջ», «Իմ ապագա մասնագիտությունը», «Ամառային դպրոց», «Գիտադարան», «Մեդիագրագիտության դասընթացներ», «Սովորում ենք լեզուներ», «Ճի՞շտ, թե սխալ, վիկտորինաներ», «Սովորում ենք բարբառները», «Մի հայտնագործության պատմություն», «Մերօրյա պատանի գիտնականները», «Բալասան», «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ», «Հեքիաթի դեսպաններ», «Գրքի հերոսները՝ ստվերում, ստվերային թատրոն», «Արվեստասեր պատանի», «Ճանաչենք մեր հայրենիքը», «Մի լուսանկարի պատմություն», «Ֆրանկոֆոնիայի միամսյակ», «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրերը: Բոլոր ծրագրերն էլ մեծ հետաքրքրություն են ներկայացնում երեխաների շրջանում. յուրաքանչյուր ծրագիր միտված է երեխայի գիտելիքի ավելացմանը, գեղագիտական ճաշակի զարգացմանը, գեղարվեստական դաստիարակության ապահովմանը»:

Տնօրենի դիտարկմամբ՝ այս հետաքրքիր նախաձեռնությունների կողքին նշանակալի կարևորություն ունի «Արևմտահայ գրականության միամսյակ» ծրագիրը, որի շրջանակում երեխաներն անդրադառնում են արևմտահայ գրողների ստեղծագործություններին. կազմակերպվում է նաև գրքային ցուցահանդես: Դպրոցականներն ընթերցում, անգիր են սովորում, ներկայացնում և հանրահռչակում են այդ սքանչելի ստեղծագործությունները. մեկ ամիս շարունակ գրադարանում հնչում են արևմտահայ գրականության գոհարները:

Վթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Ամենադիտված