Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ սցենարներով կարող են ընթանալ իրադարձություններն «Արցախում և նրա շուրջ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Այսօր Արցախի Հանրապետության ամենամեծ դաշնակիցը Հայաստանը չէ, Ռուսաստանի Դաշնությունն է,- օրերս «Ալֆա նյուզի» եթերում նկատեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ-համալսարանի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով:- Ես ցավում եմ սրա համար, որովհետև սկզբից մենք պիտի լինեինք, հետո նոր մեր բարեկամը։ Բայց այսօր ստացվել է այնպես, որ մեր արցախցիների դաշնակիցը ՌԴ-ն է՝ ռազմաքաղաքական, ռազմավարական հետաքրքրություններով»: Վիկտոր Սողոմոնյանի դիտարկումը, որքան էլ ցավալի է, բայց և ռեալիստական է, եթե չասվի՝ դառը իրականությունն է:

Դժվար է հակադարձել նրա դիտարկմանը, կամ ավելի շուտ՝ արձանագրմանը. «Ցավոք, այս պահին Հայաստանից ոչ մի սպասում չկա, այստեղ նույնիսկ քննարկելու, մեկնաբանելու, ասելու ոչինչ չկա, Հայաստանի հետ ամեն ինչ պարզ է, ցավոք։ Արցախցիների դաշնակիցը շարունակում է մնալ Մոսկվան»: Թե Արցախում խաղաղապահ ուժերով ներկայացված Ռուսաստանի դաշնակցությունը ինչպես է արտահայտվում այս պաշարումային շրջանում, նույնպես դժվար չէ արձանագրել: Ռուսական խաղաղապահները չունեն բացահայտ առճակատման գնալու և Արցախի «կյանքի ճանապարհը» անօրինաբար շրջափակած ադրբեջանական ելուզակներին հեռացնելու կամ վնասազերծելու հրաման, այլապես դա վաղուց արած կլինեին: Իսկ չունեն նման հրաման, քանի որ Մոսկվան չունի նման քաղաքական որոշում: Հնարավոր է՝ այլ պայմաններում լիներ նման որոշում, սակայն Նիկոլ Փաշինյանի խայտառակ ու պարբերաբար կրկնվող հայտարարություններն առ այն, որ Արցախը ճանաչում է ադրբեջանական տարածք, կաշկանդում են Արցախի հայությանը, թեկուզև իրենց ինչ-ինչ շահերից ելնելով աջակցել ցանկացող մեր բոլոր բնական դաշնակիցներին:

Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության՝ Արցախն ուրանալու մասին հայտարարությունը կապկպում է սակավաթիվ դաշնակիցների ձեռուոտը, կաշկանդում նրանց հնարավոր գործողությունները և կանգնեցնում փաստի առաջ: Ի դեպ, այն մասին, որ հենց Նիկոլ Փաշինյանի հիշյալ հայտարարություններն են էականորեն փոխել իրավիճակը, Ռուսաստանը հայտարարեց բացահայտ, իսկ, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կողմից եղավ միջնորդավորված ու աղմկահարույց արտահայտություն, որը, հասկանալի է, հետո պաշտոնապես չհաստատվեց, չնայած դա չի նշանակում, որ Մարսելում հայերի հետ փակ հանդիպման ժամանակ նա նման բան չէր ասել, առավել ևս, որ պաշտոնապես դա չհերքվեց էլ: Վիկտոր Սողոմոնյանը միանգամայն իրավացի է այն առումով, որ ՀՀ իշխանությունը ներկայացնող և Հայաստանի անունից հանդես եկող Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն ադրբեջանական ճանաչելու մասին հայտարարություններից հետո էլ Ստեփանակերտը, Արցախի մեր հայրենակիցները իսկապես էլ չեն կարող որևէ սպասում ունենալ ՀՀ-ից:

Այլ հարց է՝ Հայաստանի ժողովուրդը, այլ հարց է Սփյուռքը: Մենք տեսնում ենք, որ, օրինակ՝ Հայաստանում թեպետ կան որոշակի խմորումներ ու գործընթացներ («Հայաքվե»՝ Արցախի ուրացումը քրեականացնելու նպատակադրությամբ ստորագրահավաք, առանձին ցույցեր և այլն), բայց, մեծ հաշվով, հրապարակներում ու փողոցներում չկան թեկուզ տասնյակ հազարավորներ, որոնք կոշտ պահանջներ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ Արցախն ուրանալու հետ կապված: Այստեղ արժե ուշադրություն հրավիրել «Ալֆա նյուզի» եթերում Սողոմոնյանի արած ևս մեկ դիտարկման վրա, որը, կարծում ենք, այս ամբողջ թնջուկում անկյունաքարային պահ է. «Չէր ձևակերպվում Արցախի ուղերձը. ի՞նչ են ուզում մեր եղբայրները, քույրերը Արցախում, ինչպիսի՞ մոդել են պատկերացնում, ո՞ւր են շարժվում, ինչի՞ց են գոհ-դժգոհ: ...Ինչո՞վ է տարբերվում նոր փուլը։ Հենց Արցախը ձևակերպեց իր ուղերձը, ցավոք, արդեն ծանրագույն վիճակում էինք, հիմա հումանիտար աղետի ոչ թե շեմին ենք կանգնած, այլ այդ աղետը արդեն իսկ տեղի է ունենում։

Հենց Արցախը ձևակերպեց ուղերձը, պատկերը փոխվեց: Հայաստանի հանրության ներսում սկսվեց որոշակի շարժ, որը, կարծում եմ, դեռ զարգանալու է և, հաշվի առնելով գործընթացի նոր լինելը, Սփյուռքում սկսվեց որոշակի գործընթաց: Տեսնում ենք Հայ դատի գրասենյակների ակտիվությունը»: Հիմնական հարցը հենց սա է: Վերջին շրջանում բոլորս տեսանք Արցախում պատերազմից հետո զանազան «կռուտիտներով» իր նախագահական կարգավիճակը պահած Արայիկ Հարությունյանի ցուցադրական դրսևորումները, նստացույց անելը՝ որպես «ծայրահեղ միջոց», հայտարարությունները, նրա պետնախարարի հայտարարությունները: Բայց դրանք ցուցադրական, այսպես ասած՝ շոուի մասն են: Էականը քաղաքական բովանդակությունն է, որը պետք է հստակ լինի: Իսկ նման բան չկա: Հստակ կա միայն ուղերձ առ «միջազգային հանրություն», որ հասնեն օգնության, ինչ-որ կերպ ազդեն Ադրբեջանի վրա, որ վերջ տա Արցախի պաշարմանը, որն իրականացնում է բնիկ հայկական Արցախը հայաթափելու, հայությանը կոտորածի ու սովի մատնելու անթաքույց ու Ալիևի կողմից բացեիբաց հռչակվող նպատակներով:

Ավելին, այս ամբողջ ընթացքում Ալիևը բացահայտորեն, առանց երկիմաստությունների հայտարարում է և իր ամեն մի գործողությամբ ցույց է տալիս, թե ինչ է պատրաստվում անել կամ ինչ անմարդկային նպատակադրումներ ունի Արցախի հայության հետ կապված: Այն, ինչ անում է Ալիևը, միջազգային տրիբունալին անհապաղ հանձնելու ենթակա ոճրագործի, պատերազմական հանցագործի, ցեղասպանություն իրականացնողի պահվածք է: Եվ, օրինակ՝ ԿԽՄԿ պաշտպանության տակ գտնվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ևս ադրբեջանական իշխանության նմանօրինակ պահվածքի շղթայում մի օղակ է: Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա «դիվանագետները» այդ ամենը օգտագործելու ոչ մի մտադրություն չունեն, այլ ընդամենը նպատակ են դրել իրականացնել «Արցախը հանձնենք ու թուրքերի հետ առուտուր անելով կուշտ ապրենք (մինչև կմորթեն)»՝ իրենց ողորմելի «բանաձևը»:

Ի դեպ, եթե Նիկոլ Փաշինյանն իսկապես նպատակ ունենար աջակցելու Արցախի մեր հայրենակիցներին, ապա ոչ թե «մարդասիրական օգնություն-շոու» կկազմակերպեր, այլ իրեն Ալիևի հետ բանակցությունների, հանդիպումների մղող «միջազգային հանրության» առաջ նախապայման կդներ՝ բանակցությունները հնարավոր է շարունակել միմիայն այն բանից հետո, երբ կբացվի Բերձորի միջանցքով ճանապարհն ու կապահովվի այդ ճանապարհով անխափան երթևեկությունը: Հիմնականը. Արցախում ներկայում առկա իշխանությունը, իսկ որ ավելի նախընտրելի է՝ Արցախի ազգային ուժերը, գործիչները պետք է համախմբեն եղած ողջ ներուժն ու հստակ ձևակերպեն իրենց ուզածն ու նպատակադրումը:

Եթե շատ պարզ, ապա Արցախի հայությունը, որ հազարամյակներով ապրում է իր բնօրրանում, ընդամենը ուզում է շարունակել ապրել ու արարել սեփական հողի վրա, պահպանել իր ազգային ինքնությունն ու իր պատմամշակութային ահռելի ժառանգությունը, հավատը, լեզուն: Արցախի հայությունն ունի ինքնորոշման նույնպիսի իրավունք, ինչպես ցանկացած այլ ժողովուրդ: Ու Արցախի ժողովուրդը հանուն այդ նպատակի պատրաստ է պայքարել ու հենց հիմա էլ պայքարում է իսկապես՝ մինչև վերջ: Հենց այդ հստակեցումները լինեն, կարելի է չկասկածել, որ անշրջելի զարգացումներ կսկսվեն նաև անմիջականորեն արդեն Երևանում: Մեր փրկությունը, այս կոյաճահճային վիճակից մեր ելնելու մեկնարկը, ինչպես դա նախկինում էլի է եղել, Արցախից է տրվելու:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում
Ամենադիտված