Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեր նմանները խայտառակում են «Республика»-ն …

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Վերջին շրջանի որոշ իշխանավորների պահվածքն ու ինքնավստահությունը, իրոք, արդեն սկսում է անհանգստացնել: Պարզվում է՝ հիմա էլ իր «խրոխտ» պահվածքով լրագրողների շրջապատում սկսել է աչքի ընկել հանրապետական Գագիկ Մելիքյանը, ում հաճախ կարելի է տեսնել սեփական կուսակցությանը գլխապատառ պաշտպանելիս, սրա-նրա՝ ոչ կոմպետենտ գործողություններն արդարացնելիս ու էլի նման բաներ անելիս: Հիմա էլ բանից պարզվում է՝ Մելիքյանը որոշել է կանգնել գրեթե փոփ աստղի հանրաճանաչության աստիճանի պոպուլյար դարձած Առաքել Մովսիսյանի թասիբին ու հանդես է եկել ասուլիսով, ուր միայն իրեն հատուկ ոճով հայտարարել է. «Չեմ կարծում՝ որևէ պատգամավորի զսպաշապիկ հագցնելու խնդիր կա»:

Ավելին՝ չբավարարվելով այսքանով՝ սույն պատգամավորը հավելել է. «Խմբակցությունն անելիք չունի, ցանկացած պատգամավոր ինքն անելիք ունի»: Ի դեպ այս վերջին նախադասությունը հնչել է ի պատասխան լրագրողի այն հարցին, թե ի՞նչ անելիք ունի ՀՀԿ-ն, երբ կուսակցության պատգամավորներն իրենց պահում են ճիշտ և ճիշտ «մովսիսյանավարի»՝ ակնարկելով Նիկոլ Փաշինյանի և Առաքել Մովսիսյանի միջև ԱԺ-ում տեղի ունեցած լեզվակռվի ժամանակ վերջինիս կողմից դրսևորած խայտառակ վարքը:

Հիմա համոզվեցի՞ք, որ «մեր դեմ խաղ չկա» սկզբունքն արդիական էր ոչ միայն երկար տարիներ առաջ, այլև, որոշ անհատների պարագայում, նաև այսօր՝ 2016-ին: Մարդը բաց տեքստով հասկացնում է, որ իրենք իրենց թիմակցին, ով, ըստ երևույթին, բավական կարևոր օղակներից մեկն է իշխանական համակարգում, «ասելու չունեն», ու ինչ արել է, լավ է արել, իսկ ով համարձակվի ասել՝ աչքի վերևն ունք կա, կուղարկեն գրողի ծոցը, այո՛, կեցցե՜ Հանրապետականը, յո՜…

Սարկազմը՝ սարկազմ, բայց համաձայնե՛ք, որ այս պարագայում ոչ միայն պետք է կարգի հրավիրել օրերս ԱԺ-ում ծավալված բուռն իրադարձության կիզակետում հայտնվածին, այլև՝ հենց Գագիկ Մելիքյանին, և դա պետք է անենք ոչ թե մենք, այլ իր՝ առավել խոհեմ կուսակիցները, որոնց պատվի հետ է խաղում հանրապետական այս պաշտոնյան. ի՞նչ է նշանակում հայտարարել, թե խմբակցությունն անելիք չունի: Եթե ձեր խմբակցությունը չի կարողանում կարգի հրավիրել իր իսկ անդամը հանդիսացող պատգամավորին, այդ դեպքում, կներե՛ք, էլ ո՞րն է ձեր բանուգործի անունը, ի՞նչ է, միայն սրա-նրա փոխարեն կոճակ սեղմելու համա՞ր եք գտնվում Ազգային ժողովի պատերից ներս…

Մնում է պարզապես հուսալ, որ ամբողջ Հանրապետական կուսակցությունում գոնե կգտնվեն անհատներ, որոնց տեսակետները՝ կապված այս պատմության հետ, միանգամայն տարբեր կլինեն Մելիքյանի տեսակետից ու դատարկ տեղը չեն փորձի «դուխով տղու» տպավորություն թողնել լրագրողների ու հանրության մոտ՝արտահայտելով ծայրահեղ անհեթեթ մտքեր ու տեակետներ:

ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեՏիգրան Վիրաբյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հուլիսի 2-ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվի Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնա Էնդի Սերքիսը նկարահանվում է «Երիտասարդ Վաշինգտոն» ֆիլմում ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ Սևանա լճի ափին «Վարչաֆեստ» կանցկացվի․ գլխավոր մրցանակի համար՝ 4 000 000 դրամ Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ ԵՄ ավիացիոն գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մինչև 3 տարվա ազատազրկում՝ զինծառայությունից խուսափելու գործով փորձաքննությունից հրաժարվելու համար Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Չեն կարող զանգահարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատու ստորաբաժանումների քաղաքային հեռախոսահամարներին Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը մնաց անփոփոխ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Մանավազյանը 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ ԱբրահամյանIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր. Կառավարության պարզաբանումը Հայաստանում կրկին զբոսաշրջային գնացք կգործարկվի Ռուբլու կանխիկի ճգնաժամ՝ ԵԱՏՄ-ում․ բանկերը բարձրացնում են միջնորդավճարները և սահմանափակումները Արտառոց դեպք՝ ԵրևանումԱդրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար Առանց հրեա ժողովրդի Ամերիկա չէր լինի․ ԱՄՆ դեսպանը խոսել է ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների, Թրամփի և այլնի մասին Վթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սուջուխ Հայհիդրոմետի տնօրենը գրել է «Պոդլեսնի. «Հայաստանը կփակի Շիրակի ռուսական ռազմաբազան և այնտեղ կտեղակայի ամերիկացիներին»»«Դժբախտ վիզան. ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացիների համար այդքան դժվար մուտք գործել եվրոպական երկրներ» Կտրուկ փոփոխություն՝ տարադրամի շուկայումԳյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը. պատմության այս օրը (01 հուլիս)Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» Եղանակը ՀայաստանումԼեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել ՄիԳ-29 կործանիչներըՓաշինյանը մասնակցելու է Խամենեիի հnւղարկավnրnւթյանը. իրանական ԶԼՄ-ներ Բժիշկներն արձանագրել են 24-ամյա տղամարդու մաhըԵրևանում կասեցվել է «Նորֆուդ»-ի արտադրական գործունեությունը Այն փաստը, որ Իսրայելի կառավարությունը որոշեց ճանաչել իմ տատիկ-պապիկների ցեղաuպանnւթյnւնը, ամենաuարuափելի բանն է, որ նրանք կարող էին անել մեր ժողովրդի համար. Թանկյան
Ամենադիտված