Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խնդիրների լեռ. ինչի՞ կհանգեցնի Ղարաբաղի շուրջ նոր սրումը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iz.ru-ն գրում է, որ անցած տարվա դեկտեմբերից Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ է։ Սկզբից ադրբեջանցի բնապահպան ակտիվիստներն էին փակել Լաչինի միջանցքը՝ միակ ճանապարհը, որը կապում է չճանաչված հանրապետությունը Հայաստանի հետ՝ Ղարաբաղում ներդրվեցին սննդի կտրոններ, անհետացան որոշ դեղեր, եղան գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումներ, ինտերնետ հասանելիության հետ կապված խնդիրներ, իսկ ապրիլից Ադրբեջանը պաշտոնական անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհին՝ տեղակայվեցին ոստիկաններ և սահմանապահներ։ Հունիսից Բաքուն անցել է ամբողջական շրջափակման՝ դադարել են ճանապարհով անցնել անգամ խաղաղապահներն ու Կարմիր խաչի աշխատակիցները, որոնք մինչ այդ կարող էին մարդասիրական պաշարներ տեղափոխել: Իրավիճակը չճանաչված հանրապետությունում դարձել է կրիտիկական: Կտրոններով տրվող ապրանքների քանակները նվազել են, դրանցից շատերն անհետացել են խանութների դարակներից։ Սոցցանցերում գրում են քաղցած մարդկանց ուշագնացության դեպքերի մասին։ Դադարեցվել է բենզինի վաճառքը, չի գործում ոչ մի հասարակական տրանսպորտ, լինում են խմելու ջրի մատակարարման ընդհատումներ, հասունանում է սանիտարական ճգնաժամը, քանի որ վառելիքի պակասի պատճառով գնալով դժվարանում է աղբահանություն իրականացնելը, արտադրական և սպասարկման ոլորտների ձեռնարկությունների մեծ մասը փակվել են: Կա դեղորայքի դեֆիցիտ, խնդիր, որը սրվել է վերջին շաբաթներին, բժիշկները հետաձգում են պլանավորված բոլոր վիրահատությունները թանկարժեք դեղամիջոցները ծախսելով միայն շտապ միջամտությունների վրա։

Ղարաբաղում տիրող իրավիճակը բազմիցս է հայտնվել  միջազգային դիտորդների ուշադրության կենտրոնում։ Միևնույն ժամանակ, այդ հարցում ռուս և արևմտյան դիվանագետները վերջին ժամանակներում իրենց համար անսովոր միաձայնություն են ցուցաբերում։ Այսպիսով, ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել կատարել 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագիրը և ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Նույն մասին է խոսել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Հայաստանն աջակցություն է ստացել նաև Արդարադատության միջազգային դատարանում, որը Բաքվից պահանջել է ապահովել Լաչինի ճանապարհով ազատ տեղաշարժը։

Ադրբեջանում պատասխանում են, որ նման հայտարարություններն ու որոշումները հիմնված են «հայկական քարոզչության ու քաղաքական մանիպուլյացիաների վրա»։ Բաքուն կարծում է, որ ինքը բոլոր իրավունքներն ունի վերահսկելու իր սահմանները և ապահովել իր անվտանգությունը։ «Արմատապես սխալ է աչք փակել Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի թերի դուրսբերման, Ադրբեջանի տարածք զինամթերքի և ականների մատակարարման, Հայաստանի կողմից Ադրբեջանի բնական ռեսուրսների արտահանման վրա», - ասվում է ԱԳՆ նախարարության հաղորդագրության մեջ: Միաժամանակ Բաքուն ընդգծում է, որ ադրբեջանական Աղդամ քաղաքով անցնող ճանապարհը կարող է օգտագործվել Ղարաբաղի տարածքը մատակարարելու համար։ Սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակված է, ուստի անգամ տեսականորեն հայկական բեռնատարները չեն կարող օգտվել նման երթուղուց։ Ադրբեջանցի պաշտոնյաները մանրամասներ չեն հայտնում, սակայն Բաքվի լրատվամիջոցները նկարագրել են հնարավոր սխեման։ Հրապարակումներից մեկի համաձայն հայկական կողմը պետք է ապրանքներ գնի Ադրբեջանում և վճարի Աղդամով դրանց առաքման համար։ «Կարևոր է հաշվի առնել այն, որ խոսքը մարդասիրական օգնության սահմանափակ ծավալների մասին է։ Բայց որպեսզի կարողանան ձեռք բերել կենսական նշանակություն ունեցող ապրանքներ՝ վառելանյութ, էլեկտրաէներգիա և բնական գազ, Ղարաբաղի հայերը պետք է անմիջականորեն դիմեն Ադրբեջանի պաշտոնական կառույցներին։ Այսինքն այդ մարդիկ պետք է սկսեն անջատողական ռեժիմի վերացման գործընթացն անօրինական զինված խմբավորումների հետ միասին  և համաձայնեն ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը»,- ասվում է հոդվածում։

Ադրբեջանական փորձագիտական ​​շրջանակները քննարկում են նաև Ղարաբաղը զինաթափելու որոշակի գործողության հեռանկարները։ Այսպես, ըստ քաղաքագետ Ֆարհադ Մամեդովի իրավիճակը «նոր փուլ կանցնի» օգոստոսին կամ սեպտեմբերին։ «Թերևս օգոստոսին սկսվի Ղարաբաղի վերաինտեգրման հաջորդ փուլը։ Մենք ձգտում ենք, որ Հայաստանը դուրս բերի իր զորքերը և զենքերը, Հայաստանի ղեկավարությունից է կախված այն, թե ինչպիսին կլինի այդ գործընթացը՝ կառուցողական, թե ոչ»,- նշել է նա։

ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Նովիկովը «iz.ru»-ին տված հարցազրույցում ասել է, որ  ռազմաքաղաքական սրացում կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ «Ադրբեջանը կարծում է, որ հաղթել է Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում և կարող է ուժի դիրքերից հանդես գալ։ Բաքուն պատրաստ չէ քննարկել Ղարաբաղի որևէ կարգավիճակ, նրանք պահանջում են, որ հանրապետության բոլոր բնակիչներն ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն»,- ընդգծել է փորձագետը։ Նա հավելել է, որ մարդասիրական շարասյուն ուղարկելը Հայաստանի իշխանությունների հուսահատ փորձն է ներկա իրավիճակի վրա միջազգային միջնորդների լրացուցիչ ուշադրությունը հրավիրելու համար։

Հայ քաղաքագետ Հրանտ Միքայելյանն էլ կարծում է, որ Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ է ստեղծում իր քաղաքական նպատակներին հասնելու համար։ «Բաքուն տասնամյակներ շարունակ հայ բնակչության դեհումանիզացիայի արշավ է վարում, ուստի հիմա նրանք որևէ խղճի խայթ չեն զգում։ Նրանք Ղարաբաղում խաղաղ բնակիչներին համարում են օրինական թիրախ։ Չեմ բացառում, որ հնարավոր է նաև ինչ-որ զինված սրացում։ Հայտնի է, որ Ադրբեջանը բավական մեծաթիվ զինված ուժեր է կենտրոնացրել Ղարաբաղի պարագծով»,- նշել է նա։

Իսկ ահա ՄԳԻՄՕ-ի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը հույս ունի, որ հնարավոր է խուսափել նոր սրացումից: «Հայաստանը համաձայնվել է Բաքվի հիմնական պահանջին և ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Բացի այդ, մենք տեսնում ենք ռուս և արևմտյան դիվանագետների ակտիվ ջանքերը, որոնք ձգտում են կանխել բռնության բռնկումը։ Կարծում եմ, որ կողմերը կկարողանան որոշակի փոխզիջումային պայմանավորվածությունների գալ»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել է
Ամենադիտված