Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀՀ իշխանությունների և թշնամի երկրների դիրքորոշումները համընկնում են. դիմադրության միակ օջախն Արցախն է»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի հիմնական թիրախն այսօր Արցախն է, ՀՀ-ի նկատմամբ այս փուլում սիստեմատիկ բնույթ կրող ագրեսիվ դրսևորումներ առանձնապես չկան։ Թե՛ Ալիևը, թե՛ այն միջազգային ուժերը, որոնք իրենց աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու համար շուտափույթ ուզում են Արցախի հարցը փակել, լավ հասկանում են, որ իրենց ծրագրերի իրականացման միակ խոչընդոտն Արցախն է, Արցախի ժողովուրդը, այն ուժերը, որոնց համար տարբեր փաթեթավորումներով Արցախն Ադրբեջանին հանձնելն անընդունելի է։ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, որի դիտարկմամբ, խոսքն Արցախի այն ուժերի, այն հասարակության մասին է, որոնց համար շարունակում է դոմինանտ լինել ոչ թե զուտ, օրինակ՝ անվտանգության, այլ Արցախի ինքնորոշման իրավունքի պահպանման հարցը։

«Ադրբեջանը, մեծ հաշվով, այսօր հասկանում է, թե որտեղ է թաքնված դիմադրության օջախը։ Իրենք այսօր փորձում են արցախցիների դիմադրելու կամքը կոտրել։ Սա ակնհայտ է, քանի որ Հայաստանի իշխանությունները՝ պաշտոնական Երևանը, վաղուց ձեռքները լվանալով Արցախի հարցից, մի կողմ են քաշվել։ Իսկ լավագույն դեպքում, ինչպես ցանկացած այլ երկիր, զբաղված են Արցախի զուտ հումանիտար հարցերով։ Առավելագույնը փորձում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ դա ներկայացնելով ոչ թե պարտականություն, այլ աջակցություն, այն էլ՝ հսկայական մուննաթով, ինչը տեսանք Փաշինյանի՝ հուլիսի 25-ի ասուլիսի ժամանակ։ Մինչդեռ ֆինանսական աջակցություն ցուցաբերելը ՀՀ իշխանությունների պարտականությունն է, քանի որ Արցախում ՀՀ անձնագիր ունեցող ՀՀ քաղաքացիներ են ապրում»,-ընդգծեց քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, համաձայնել է արևմտյան հարթակներից հնչող առաջարկներին, որոնց հիմքում Արցախը հանձնելն է։ «Այդ մասին նա բանավոր հայտարել է, բայց որպեսզի նաև գրավոր փաստի, պետք է թեկուզ սին խոստումների տեսքով ինչ-որ հավաստիացումներ ստանա առ այն, որ արցախցիների իրավունքները և անվտանգության հարցերն ինչ-որ միջազգային երաշխիքներով ապահովված են լինելու։ Սա նրա համար է, որ Արցախի հանձնումը բացատրի նրանով, թե ինքը երաշխիքներ է կորզել ինչ-որ միջազգային խաղացողներից, երկրներից։ Թե՛ նա, թե՛ այդ երկրները լավ են հասկանում, որ այս երաշխիքները որևէ նշանակություն չեն ունենալու, և շատ կարճ ժամանակում այդ ամենը էթնիկական զտումների, ցեղասպանության նոր ակտերի է վերածվելու։ Լավ հասկանալով սա՝ ուզում է թղթի վրա, իբրև թե, կորզել այդ երաշխիքները, որ հետո, երբ լինեն էթնիկական զտումներ, արցախցիները ստիպված լինեն լավագույն դեպքում ողջ ու առողջ լքել իրենց փոքր հայրենիքը, հերթական անգամ ասի՝ «ես, իհարկե, պատասխանատու եմ, բայց մեղավո՞ր եմ, տեսե՛ք՝ ովքեր էին այդ երաշխիքները տվել»,-ասաց քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով, սակայն, միջազգային խաղացողներից և որևէ մեկը չի ուզում այդ պատասխանատվության տակ մտնել։ «Միջազգային խաղացողները լավ են հասկանում, որ չեն վերահսկելու իրավիճակը։ Իրենց դա չի էլ հետաքրքրում, իրենք ուզում են, որ Արցախի հարցը փակվի, որպեսզի Արցախից դուրս գա ռուսական խաղաղապահ կոնտինգենտը։Հետո ուզում են, որ հետագայում այս տարածաշրջանում ռուսների դերակատարումը կա՛մ զգալիորեն նվազի, կա՛մ ռուսական ռազմաբազան հանելու հարց դնեն։ Ինչ վերաբերում է ռուսներին, ապա այս ամբողջ գործընթացում, ունենալով իրենց շահերը, իրենք իրենցն են ուզում։ Խոսքը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված դրույթի մասին է, ըստ որի՝ իրենք են վերահսկելու կոմունիկացիաները։ Իրենց հետաքրքրում է ՌԴ խաղաղապահ զորակազմի՝ Արցախում առնվազն 5 տարի մնալու հարցը։ Այդ պատճառով առաջարկում են, որ, այսպես կոչված, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը պայմանավորված լինի Արցախի բնակչության անվտանգությամբ և իրավունքների պահպանմամբ՝ մեկ փաթեթով։ Ռուսները լավ հասկանում են, որ դա բավականին բարդ խնդիր է. Ադրբեջանը չի համաձայնում, որ Արցախի բնակչության անվտանգության և իրավունքների հարցը միջազգայնացվի»,ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ նախօրեին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ուղերձները հենց այս տրամաբանության ներքո էին։

«Այսինքն, ի տարբերություն ադրբեջանական կամ թուրքական կոնցեպտի, որին ոչ ֆորմալ առումով համաձայնել է Նիկոլ Փաշինյանը, ռուսներն առաջարկում են վերոնշյալ մեկ փաթեթը։ Ըստ էության, ասում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը կյանքի կոչելուց հետո միայն կարելի է ռեալ դուրս գալ խաղաղության պայմանագրի վրա, որովհետև հակառակ դեպքում, եթե արցախցիների ճակատագրի հարցը երաշխիքներով չի լուծվելու, որևէ խաղաղության պայմանագիր չի աշխատելու։ Բացի այդ, ռուսները հետևյալն են հասկացնում. եթե անգամ իրենց տարբերակն անցկացնելու ռեսուրսները բավարար չեն, ապա, ամեն դեպքում, ունեն այնքան ռեսուրս, որ կկարողանան թույլ չտալ, որ անցնի թուրք-արևմտյան տարբերակը»,-շեշտեց նա։

Անդրադառնալով Արցախից հնչող ուղերձներին, այս օրերին տեղի ունեցող ակցիաներին, հանրահավաքներին՝ Վիգեն Հակոբյանը մինչ այդ մի քանի դիտարկում արեց։ «Հայաստանի Հանրապետության այսօրվա դիրքորոշումը Արցախի ու այնտեղի ժողովրդի նկատմամբ բնորոշ է ոչ բարեկամ երկրի դիրքորոշմանը։ Սա ցույց տվեց նաև Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ ՀՀ-ի ոչ բարեկամական դրսևորումների պարագում, երբ ՀՀ իշխանությունների դիրքորոշումները գրեթե 100 տոկոսով համընկնում են թշնամի երկրների դիրքորոշումների հետ, միակ հույսը և դիմադրության միակ օջախն Արցախի Հանրապետությունն է։ Եթե Արցախը վերածվում է ամրոցի, այդ դեպքում համոզված եղեք, որ կգտնվեն տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական խաղացողներ, որոնք կփոխեն իրենց դիրքորոշումները նաև պրակտիկայում»,-ասաց նա։

Վիգեն Հակոբյանն ընդգծեց՝ երբ ասում է՝ Արցախը դիմադրում է, նկատի ունի, որ Արցախի հասարակությունն է դիմադրում։ «Ինչ վերաբերում է այնտեղի իշխանությունների երկչոտ վերաբերմունքին, իհարկե, շատ ավելի հեշտ է որպես մեղավոր տեսնել աշխարհաքաղաքական կենտրոններին, Կարմիր խաչին, ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, Կրեմլին, Սպիտակ տանը և այլն, բայց աչքի տակ չտեսնել գլխավոր մեղավորին՝ ՀՀ իշխանություններին։ Մինչդեռ անգամ ՌԴ ԱԳՆ մակարդակով է հայտարարվել, որ այն բանից հետո, երբ Փաշինյանը և իր վարչախումբը ընդունեցին, որ Արցախն Ադրբեջանի մաս է, բանակցությունների ու միջնորդական առաքելության տրամաբանությունը փոխվեց։ Հայտարարեցին, որ այս պարագայում պետք չէ մեղքը գցել երրորդ երկրների, մասնավորապես՝ ՌԴ-ի վրա։ Արցախի իշխանությունների հայտարարությունները, կարծում եմ, Երևանից թելադրվող վեկտորի տրամաբանությամբ են արվում, այսինքն՝ «բացի մեզնից, բոլորից բողոքել»։

Մինչդեռ թե՛ արցախյան, թե՛ հատկապես երևանյան ցույցերի ելույթների ամենագլխավոր թիրախը պետք է ՀՀ կառավարական շենքը լինի։ Իսկ այս դեպքում պարզ է, որ այս ամենը կառավարվող է։ Ցավոք, Արցախի այսօրվա ղեկավարությունը գուցե ինչինչ պատճառներով, գուցե փաստերի ճնշման տակ չի անցնում այն կարմիր գիծը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը դուրս է քննադատությունից։ Վերջին շրջանում մեկ- երկու անգամ հայտարարեցին, որ արգելում են իրենց անունից խոսել, բայց լավագույն դեպքում շատ թույլ հասցեագրված և անանուն հայտարարություններ են լինում։ Ում ասես՝ նամակ են գրում, բայց չեն ասում, որ կոնկրետ Փաշինյանն օրումեջ հայտարարում է, որ Արցախն Ադրբեջան է։ Մի կողմից՝ հայտարարում է՝ «Արցախն Ադրբեջան է», հետո աշխարհի երկրներից պահանջում, մի բան էլ մուննաթ գալիս, թե ինչու անվտանգության երաշխավոր չեն կանգնում։ Մի կողմից՝ ասում է, որ Ադրբեջանը էթնիկական զտումներ, ցեղասպանության հող է նախապատրաստում, մյուս կողմից՝ Ստեփանակերտին ու Բաքվին իրար հետ պայմանավորվելու խորհուրդներ է տալիս»,-հավելեց նա։

Վիգեն Հակոբյանը շեշտեց՝ ամեն ինչ Արցախից է կախված. «Ամեն ինչ կախված է նրանից, թե Արցախն ինչպես իրեն կդրսևորի։ Ավելի ամուր, պաշարված ամրոցի տակտիկա կկիրառի՞, թե՞ ՀՀ-ի՝ ձեռքերը լվանալու, Արցախին մենակ թողնելու դիրքորոշումը, նաև աշխարհի անտարբերությունը կկոտրեն իրենց։ Եթե աշխարհի շահագրգիռ խաղացողները տեսնեն, որ նման գործոն կա, իրավիճակում փոփոխություն կլինի»։ Ինչ վերաբերում է ՀՀ-ում հստակ օրակարգի ձևավորման հնարավորությանը, Վիգեն Հակոբյանը նշեց, որ կան ռեսուրսներ։

«Լուրջ և ըմբոստ ռեսուրս, որը կարող է հարցեր լուծել։ Բայց, ամեն դեպքում, կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ ոչ թե փորձագետները, քաղաքագետները, քաղտեխնոլոգները խոսեն, այլ հայաստանյան քաղաքական, հատկապես ընդդիմադիր գործիչները։ Անընդհատ կոնսուլտացիաների մասին խոսելու փոխարեն պետք է ասեն, թե իրենք, ի վերջո, ինչ են ուզում անել։ Տարիներով ինչ-որ կոնսուլտացիաներ են ընթանում, ես վախենում եմ, որ եթե մի քիչ էլ երկարեն դրանք, իրենք արդեն այլ երկրի կազմում են կոնսուլտացիա անելու։ Ես համոզված եմ, որ ՀՀ-ում փոփոխությունների ռեսուրս կա։ ՀՀ-ում փոփոխությունների բացակայության դեպքում Արցախը մենակ է մնալու, ինչը արդեն տեսանք։ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն էր, ամեն ինչ նորմալ էր, ՀՀ-ն դադարեց Արցախի անվտանգության երաշխավորը լինել, ոչ ոք այդ պարտականությունը ստանձնել չի ցանկանում։ Լավագույն դեպքում խաղաղապահ կոնտինգենտով փորձում են էթնիկ զտման, ցեղասպանության չհասցնել, այն էլ՝ կասկածելի հաջողությամբ, քանի որ Արցախի անվտանգության երաշխավոր ՀՀ-ն դադարել է այդպիսին լինել»,եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում
Ամենադիտված