Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վերջին հնարավորությունը. hայերը ոտքի են ելել ընդդեմ Ղարաբաղի հանձնման»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Politnavigator.net-ը գրում է, որ հուլիսի 14-ից Արցախում մեկնարկել է Հայաստանն ու Ստեփանակերտը կապող ճանապարհի ապաշրջափակման անժամկետ արշավը։

Լեռնային Ղարաբաղի կործանման դեմ բողոքի ցույցերը տպավորիչ են, քանի որ բազմահազարանոց ամբոխը սկզբում հավաքվել է ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնում, այնուհետև գնացել Լաչինի միջանցք և ռուս խաղաղապահների շտաբ, որտեղ այնուհետև վրաններ են տեղադրվել։ Նույն ակցիան տեղի է ունեցել նաև Միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցչությունում։ Այդ ամենն առաջին հերթին պատասխան է ԼՂՀ-ն լուծարելու և Ադրբեջանին հանձնելու Նիկոլ Փաշինյանի որոշմանը։ Մարդիկ չեն ցանկանում դառնալ Երևանի այս դավաճանական քաղաքականության զոհը և զանգվածային ալիքով փորձում են ցույց տալ իրենց անհամաձայնությունը։ Բացի այդ այնտեղ իսկական հումանիտար աղետ է կապված ադրբեջանցի զինվորականների և «բնապահպանների» շրջափակման հետ։ «Մեր ներքին ռեսուրսները շուտով կսպառվեն, և կսկսվի իսկական ողբերգություն, մենք կսկսենք հավաքել սովից մահացածների դիերը… Այլևս չենք կարող այսպես շարունակել… Հայաստանի, հայերի և միջազգային հանրության գործողությունների բացակայության պայմաններում Ադրբեջանը Ղարաբաղի ժողովրդին մղում է հենց այդ սցենարին»,- ասել է ԼՂՀ պետական ​​նախարարը։ Նրա խոսքով, արցախցիների հետ մեկտեղ ծանր վիճակում են հայտնվել նաև ռուս զինվորականները, ովքեր կիսվում են տեղի բնակչության հետ, և այժմ մատակարարվում են միայն ուղղաթիռներով։ Փաստացի Բաքվի կողմից շրջափակումն ուղղված է նաև ռուս զինծառայողների դեմ, և ունի անտանելի պայմաններ ստեղծելու նպատակ։

Բուն Հայաստանի ներսում ևս տեղի են ունենում Արցախի բնակիչների հետ համերաշխության ակցիաներ։ Օրինակ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ստեղծած ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության, ինչպես նաև «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության մի խումբ ժողովրդական պատգամավորներ երթ են կազմակերպել դեպի ԵԽ ներկայացուցչության շենք պահանջելով արձագանքել Լաչինի միջանցքի փակման հետ կապված իրավիճակին։ Երկրում Արցախն Ադրբեջանի կազմում ապօրինի ճանաչելու կոչով «Հայաքվե» հասարակական նախաձեռնության ստորագրահավաք է տեղի ունենում։

Ցավոք սրտի, ընդդիմադիր ուժերի հիմնական մասը պասիվ և նույնիսկ հաշտարար դիրք է գրավել, հրաժարվում է մեծ հանրահավաքներ ու ցույցեր անելուց, և այժմ դիմադրության շարժման ամբողջ ակտիվությունը գալիս է ներքևից՝ սովորական քաղաքացիներից և հասարակական գործիչներից։ Եվ նման իրավիճակում ամենանշանակալին հոգևորականության ձայնն է, որը բացահայտորեն ընդդիմանում է ազգային դավաճանության քաղաքականությանը։ Մեծի Տանն Կիլիկիո Արամ-Ա կաթողիկոսը քննադատել է Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության գործունեությունը, բայց միևնույն ժամանակ կշտամբել է նաև ներկայիս ընդդիմությանը, որը չի կարողանում առաջնորդել զանգվածներին։ Ուստի զարմանալի չէ, որ հոգևորականներն ակտիվորեն մասնակցում էին բուն Արցախի տարածքում տեղի ունեցող հանրահավաքներին փաստացի օրհնելով բողոքի զանգվածային ցույցերը։ Իսկ դա հուշում է այն մասին, որ դեռևս կան ներքին ուժեր, որոնք ունակ են ապագայում իսկական աղետի նախօրեին բուն Հայաստանում կտրուկ փոխել հասարակական տրամադրությունները։

ՌԴ ԱԳՆ-ն հուլիսի 15-ին իսկապես նշանակալից հայտարարություն է արել, երբ բացահայտ հնչեցրել է Արցախի հանձնման մեղավորի՝ Նիկոլ Փաշինյանի անունը։ Հայտարարության մեջ նշվել է, որ Ղարաբաղի ճանաչումն Ադրբեջանի կազմում փոխել է խաղաղապահների կարգավիճակը, և, համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղը Բաքվին փոխանցելուն Փաշինյանի համաձայնության ուղղակի արդյունքն է Լաչինի միջանցքի շրջափակումը։ Եվ ամենակարևորն այն է, որ Մոսկվան այդ տեքստով դիմել է ոչ թե Հայաստանի իշխանությանը, այլ ուղղակիորեն հայ ժողովրդին ցույց տալով ընթացող գործընթացների իրական իմաստը։ Միաժամանակ ՌԴ ԱԳՆ-ն կրկին Բաքվից պահանջել է անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը մատնանշելով տեղի բնակչության տառապանքը և հումանիտար ճգնաժամի զարգացումը։

Բայց Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մեկ քայլ մոտեցրել է Արցախի վերջնական հանձնումը, որը, ինչպես ավելի վաղ զգուշացրել էինք, կհանգեցնի ինքնիշխանության և բուն Հայաստանի կորստի։ Այսպիսով, Շառլ Միշելը, ԵՄ-ի անունից, Երևանից պահանջել է «ուղիղ երկխոսություն» հաստատել Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև, ինչը նշանակում է բանակցել ԼՂՀ ռազմական կազմավորումների զինաթափման և գերության պայմանների շուրջ՝ հաղթողի ողորմածությամբ։ Միաժամանակ Միշելը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի երկայնքով երկաթուղու անհապաղ կառուցման անհրաժեշտության մասին, ինչին ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Եվ այստեղ ամեն ինչ պարզ է. ղազախական նավթը և հազվագյուտ հողային մետաղները Կասպից ծովով կտեղափոխվեն Բաքու, ապա՝ Արևմուտք։

Բայց Վաշինգտոնի կողմից հանձնվելու և վերջնական գրավման համար էլ ավելի կոշտ պայմաններ են դրվել Երևանի առաջ: Զանգվածային տեղահանում և Ղարաբաղի փաստացի էթնիկ զտում։ Հայաստանի հարավային Սյունիքի մարզում, որտեղով անցնելու է Զանգեզուրի միջանցքը, երկաթուղին պաշտպանելու համար ադրբեջանցիների ռազմաքաղաքական հենակետի ստեղծում, «անկլավների» անվան տակ Բաքվին ՀՀ տարածքների հանձնում։ Բայց Հայաստանի իշխանության ամենակարևոր  պարտավորությունը Ռուսաստանին դուրս մղելն է տարածաշրջանից, այսինքն Գյումրիի ռազմաբազայի փակումը, իսկ Զանգեզուրի միջանցքը պետք է վերահսկվի առանց Մոսկվայի մասնակցության։ Ավելին, ՆԱՏՕ-ի կառույցներ կտեղակայվեն ՀՀ-ում։

Եվ համազգային այս աղետի նախօրեին միայն հայ ժողովուրդը կարող է փոխել իրավիճակը, եթե չհամաձայնվի դառնալ թուրքական պրոտեկտորատ ու Արևմուտքի խամաճիկ։ Եթե ​​ժողովուրդը հաշտվի դրա հետ, ապա հետագայում հայկական պետականությունն ինքնին կվերանա, երկիրը՝ կդառնա «թուրքական աշխարհի» մաս։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հավատքն այսօր ամուր հենարան է առկա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին. Վեհափառը՝ համաժողովի մասնակիցներին Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին «Յուվենտուս»-ը ու «Քրիսթալ Փելաս»-ը հաղթանակներով սկսեցին ԵԼ մրցաշարը. այլ արդյունքներ Ծառուկյան-Ռուֆի մենամարտին ընդառաջ կայացել է հայացքների մենամարտը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և Չինաստանում Պակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ողբերգական դեպք, գվարդիայի աշխատակիցը «ՎԱԶ»-ով բախվել է ձիու և հայտնվել այգումԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Իրավապահները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գnղություն Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Մաhաgել է երգիչ, արցախյան երգարվեստի նվիրյալ Տիգրան Մկրտչյանը Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններում քվեարկել է առցանց Կանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Ռուսաստանում սկսվել են Պետդումայի ընտրությունները. դրանք կտևեն երեք օր Գազ չի լինի մինչեւ 18:00-ն Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պաստիս օղիԽառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Փաշինյան «Աշխարհաքաղաքական անհեթեթություն. Արդյո՞ք Երևանը որոշել է ռուսական 102-րդ ռազմակայանը վերածել եկամտի աղբյուրի»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱբովյանում 2 տղամարդիկ ծեծի են ենթարկել 36-ամյա տղամարդուԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին «Բաքուն գազային առաջարկ է անում Երևանին»Ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 18Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում «Հրապարակ»․ Օրվա «հերոսն» էլ է ճամբարափոխներից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ռազմաբազան ՝ պահեստ «Որ խելքներդ չի հասնում, ծպտուն մի հանեք». Փաշինյանը սաստել է նոր պատգամավորներին․ «Իրավունք» Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում իրականացվում է միջին նորոգում Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել է
Ամենադիտված