Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեղծվել է «Արցախի անվտանգության և զարգացման հայաստանյան հարթակը». Հարթակի համադրող Թևան Պողոսյանն է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասարակական, քաղաքական, փորձագիտական տարբեր շրջանակների մասնակցությամբ շուրջ մեկ ամիս տևած քննարկումների արդյունքում ձևավորվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հայաստանյան հարթակը, ընդունվել է նաև հարթակի հռչակման մասին հայտարարությունը:

Օրերս կայացած հանդիպման ընթացքում մասնակիցները, մեծապես կարևորելով հարթակի ձևավորումը Արցախի համար այս դժվարին փուլում, նշել են, որ հարթակի նպատակն է՝

Արցախի Հանրապետության շուրջ միավորել տարբեր քաղաքական ուժերի, կազմակերպությունների, նախաձեռնությունների և անհատների, համադրել նրանց ջանքերը,

Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ ներգրավել Սփյուռքի ներուժը, միջազգային ասպարեզում իրականացնել իրավիճակի իրազեկման և տագնապի հնչեցման գործողություններ,

Ստեղծված գոյաբանական ճգնաժամի պայմաններում մշակել Արցախի անվտանգային և զարգացման համապարփակ ծրագիր /ճանապարհային քարտեզ/՝ առանցքում ունենալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը,

Աջակցել Արցախի զարգացման և անվտանգության ճակատի գործունեությանը,

Գեներացնել Հայաստանի, Արցախի և հայկական աշխարհի հետպատերազմյան վերականգնման գաղափարներ:

Շարժման հայաստանյան հարթակի ձևավորումը Ստեփանակերտից ողջունել են «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը և Շարժման անդամները՝ այն կարևոր քայլ համարելով Արցախի շուրջ հայության միավորման, ուշադրությունը Արցախի վրա կենտրոնացնելու առումով:

Հարթակի համադրող Թևան Պողոսյանը նշել է, որ այս հարթակը բոլորին հնարավորություն է տալու համախմբվել Արցախի հարցի շուրջ՝ ընդգծելով, որ շարժումը բաց է նոր գաղափարների և նախաձեռնությունների համար:

Կառույցը բաց է մասնակցության համար բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են միավորվել ՀԱՅԿԱԿԱՆ, ԱԶԱՏ և ԱՆՎՏԱՆԳ ԱՐՑԱԽ ունենալու գաղափարի շուրջ:

Հարթակին միանալու համար կարելի է դիմել [email protected] էլեկտրոնային հասցեին:

«ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ»

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2023թ. մայիսին, Արցախի ճակատագրով մտահոգ կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատներ, վեր կանգնելով կուսակցական և անձնական շահերից, Ստեփանակերտում ձևավորեցին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը՝ նպատակ ունենալով դիմագրավել Արցախում ստեղծված գոյաբանական սպառնալիքները, կառավարման ու հումանիտար խորացող ճգնաժամերը, մշակել Արցախի անվտանգության ու զարգացման նոր ռազմավարություն։

Հայաստանի, Արցախի և Հայկական աշխարհի հետպատերազմյան վերականգնման գաղափարներ գեներացնելու, տարբեր քաղաքական ուժեր, կազմակերպություններ, նախաձեռնություններ և անհատներ միավորելու և նրանց ջանքերը համադրելու, ինչպես նաև «Արցախի զարգացման և անվտանգության ճակատի» գործունեությանն աջակցելու նպատակով՝ նախաձեռնող խումբը հայտարարում է հայաստանյան հարթակի ձևավորման մասին։

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատի հայաստանյան հարթակը» ՀԱՅԿԱԿԱՆ, ԱԶԱՏ և ԱՆՎՏԱՆԳ ԱՐՑԱԽԻ գաղափարի շուրջ ձևավորվող համախմբում է, որը միավորում է քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների:

Հարթակը, համախմբելով հայության տարբեր հատվածների, հանրային, քաղաքական, հոգևոր, մասնագիտական շրջանակների, ծառայելու է Արցախի Հանրապետությունը հայկական պահելու, նրա ամբողջականությունն ու սուբյեկտայնությունն ապահովելու գերխնդրին՝ համոզումով, որ արցախահայության ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի:

2020թ. սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված անվտանգային սպառնալիքները, Ադրբեջանի շարունակական ռազմատենչ, ցեղասպանական վարքագիծը, Արցախի Հանրապետության լիակատար շրջափակումը, վատթարացող սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական բարդ իրավիճակը, ՀՀ իշխանությունների վարած անհամարժեք արտաքին և ներքին քաղաքականությունը պահանջում են համազգային ներուժի համախմբում՝ հանգուցալուծելու Հայաստանի և Արցախի առջև ծառացած գոյաբանական խնդիրները:

Մենք՝  նախաձեռնող խմբի անդամներս,

Կոչ ենք անում Հայաստանի և Սփյուռքի բոլոր անհատներին, կազմակերպություններին, միավորումներին և նրանց ներկայացուցիչներին, ովքեր կիսում են հայտարարված գաղափարները, գիտակցում են իրենց պատասխանատվությունը Հայոց պետականության և Հայրենիքի հանդեպ, ովքեր հանձնառու են իրենց կարողություններն ու ներուժը ուղղել ծառացած մարտահրավերների լուծմանը՝ միանալ հարթակի ձևավորմանը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Սահմանադրությունները:

ՀԱՐԹԱԿԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Արցախի Հանրապետության շուրջ միավորել տարբեր քաղաքական ուժերի, կազմակերպությունների, նախաձեռնությունների և անհատների, համադրել նրանց ջանքերը,

Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ ներգրավել Սփյուռքի ներուժը, միջազգային ասպարեզում իրականացնել իրավիճակի իրազեկման և տագնապի հնչեցման գործողություններ,

Ստեղծված գոյաբանական ճգնաժամի պայմաններում մշակել Արցախի անվտանգային և զարգացման համապարփակ ծրագիր /ճանապարհային քարտեզ/՝ առանցքում ունենալով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը,

Աջակցել Արցախի զարգացման և անվտանգության ճակատի գործունեությանը,

Գեներացնել Հայաստանի, Արցախի և հայկական աշխարհի հետպատերազմյան վերականգնման գաղափարներ:

Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը
Ամենադիտված