Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեզ համար վիճարկման ենթակա չէ Իրանի հետ մեր պետական սահմանի անքակտելիությունը․ Արարատ Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 24-ին Թեհրանում կայացել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը և երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: 

Հաջորդիվ երկու նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: ՀՀ ԱԳՆ–ն ներկայացնում է Արարատ Միրզոյանի հայտարարության ամբողջական տեքստը։ 

«Մեծարգո՛ պարոն Հոսեյն Ամիր Աբդոլլահիան,     
հարգելի՛ գործընկերներ,         
տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալություն եմ հայտնում իմ լավ բարեկամ և սիրելի գործընկերոջը՝ Թեհրան հրավերի, ջերմ ընդունելության, արդյունավետ բանակցությունների ու քննարկումների համար: 

Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը մեծապես կարևորում են հարուստ պատմություն ունեցող հարաբերությունները հարևան և բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և վստահաբար կարող ենք արձանագրել, որ բարձրաստիճան այցերն ու շփումները միտված են երկարաժամկետ հեռանկարով մեր կապերի առավել ամրապնդմանը: Մեզ համար Իրանը մշտապես եղել և մնում ու շարունակելու է լինել առանձնահատուկ գործընկեր, այդ թվում՝ ներկայիս բարդ պայմաններում առկա մարտահրավերների հաղթահարման հարցում: 

Փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա խարսխված անխափան ու առանց վայրիվերումների մեր երկկողմ բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ համատեղ ջանքերով հարստացնելով երկու երկրների միջև փոխգործակցության օրակարգն ու նախանշելով համագործակցության նոր հեռանկարներ: 

Մեծապես կարևորելով ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի սահմանած նշաձողը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները 3 մլրդ դոլարի հասցնելու վերաբերյալ պայմանավորվածությունը, ընդգծել ենք համատեղ տնտեսական ծրագրերի  շարունակականությունն ու դրանք ավարտին հասցնելու նշանակությունը:

Մեր օրակարգում առանձնակի դեր ունի առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությունը, և այս առումով հարկ է ընդգծել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» և «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային երթուղիների ծրագրերի իրագործման կարևորությունը: 

Համագործակցության հետաքրքիր հարթակ են նաև Հայաստանի և Իրանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափերը. մենք ուրախ էինք այս տարի Երևանում հյուրընկալել Հայաստան-Իրան-Հնդկաստան ձևաչափով առաջին խորհրդակցությունները։ Մեծ կարևորություն ենք տալիս եռակողմ այս համագործակցությանը և վստահ ենք, որ այն ունի բազմաոլորտ համագործակցության ահռելի ներուժ։

Երկկողմ փոխգործակցության առարկայական ձեռքբերումներից էր նախորդ տարի Կապանում Իրանի Իսլամանական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը, որի տրամաբանական շարունակությունն ենք համարում Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հիմնման ուղղությամբ տարվող աշխատանքները: 

Հայ-իրանական ամուր կապերի մասին են վկայում մեր երկու երկրների պատմամշակութային հնագույն ժառանգության և կոթողների հանդեպ պետական բարձր մակարդակով տարվող մշտական հոգածությունը: Ուրախությամբ կնշեմ, որ օրեր առաջ տեղի է ունեցել մեր դիվանագետների ուխտագնացությունը ՅՈւՆԵՍԿՕ-ում գրանցված և Իրանում գտնվող Սբ. Թադեոս առաքյալի վանական համալիր: 

Կարևորում ենք ՀՀ և ԻԻՀ խորհրդարանների միջև հաստատված բարեկամական սերտ կապերը: 

Հարգելի՛ ներկաներ, 

Մեր այսօրվա քննարկման առանցքում են եղել տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերը։ Առանձնահատուկ կերպով կարևորել ենք Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության ու կայունության հաստատման անհրաժեշտությունը: Իմ գործընկերոջն եմ ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքը: 

Ինչպես բազմիցս նշել ենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում մեզ համար առանցքային են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հստակ սահմանների վերահաստատումը, սահմանազատման և սահմանային անվտանգության երաշխիքների ապահովումը, ինչպես նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների կայուն միջազգային մեխանիզմի ձևավորումը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման համար:

Սակայն, ցավով պետք է արձանագրեմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ երկխոսության փոխարեն Ադրբեջանն այսօր վարում է էթնիկ զտումների քաղաքականություն, որի բացահայտ դրսևորումն է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի՝ արդեն ավելի քան յոթ ամիս շարունակվող ապօրինի արգելափակումը։ Հունիսի 15-ից ամբողջությամբ դադարեցվել է ԼՂ սննդի և դեղորայքի մատակարարումը, խոչընդոտվում է ծանր առողջական խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Հայաստան։ 

Այսօր մենք ականատես ենք լինում նրան, ինչի մասին նախազգուշացնում էինք յոթ ամիս առաջ. Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ էական, շոշափելի  մարդասիրական ճգնաժամ է: Եվ դա տեղի է ունենում միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտմամբ՝ ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների, միջազգային հանրության բազմաթիվ կոչերի ու բանաձևերի, Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշման, որն ի դեպ վերահաստատվեց հուլիսի 6-ին։ 

Պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ակնկալում է Հարավային Կովկասում իրական խաղաղությամբ շահագրգռված և պատասխանատու դերակատարների գործուն ջանքերը՝ 21-րդ դարում սեփական աչքերի առջև նոր հումանիտար աղետ թույլ չտալու հարցում։  

Հայաստանի Հանրապետությունը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ՝ հիմնված երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Այս համատեքստում մեզ համար վիճարկման ենթակա չէ Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր պետական սահմանի անքակտելիությունը, որի վերաբերյալ հայկական և իրանական կողմի հստակ և բազմիցս արտահայտված դիրքորոշումները նույնական են: Այս առումով, ինչպես քանիցս նշել ենք, բարձր ենք գնահատում հարևան և բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ենթադրվող ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ:  

Իմ լա՛վ բարեկամ, պարոն Աբդոլլահիան, 

Ցանկանում եմ վերստին ընդգծել Հայաստանի բարձրագույն ղեկավարության պատրաստակամությունը և քաղաքական կամքը՝ փոխադարձ հարգանքի և փոխշահավետ գործընկերության ոգով զարգացնելու ու խորացնելու հարաբերությունները մեր լավ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Շնորհակալություն այսօրվա ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար Թեհրանում, որն, ի դեպ այս տարվա սկզբից արդեն Երևանի հետ քույր քաղաք է: Հույս եմ հայտնում, որ առաջիկայում պատիվ կընձեռնվի Ձեզ հյուրընկալել Հայաստանում, որտեղ բարեկամներին միշտ են սպասում: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ նաև ՀՀ վարչապետի հրավերն՝ ուղղված իր սիրելի գործընկերոջը՝ նախագահ Ռայիսիին։

Շնորհակալություն»‎։

Ինչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով
Ամենադիտված