Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահացող մարդկանց 15 ափսոսանքները, որոնք ամբողջովին կփոխեն կյանքդ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

 1  Երանի ես ինձ չհամեմատեի մյուսների հետ։ Կյանքում բոլորիս էլ այս միտքը խանգարում է լիարժեք ապրել, սակայն թվում է, թե ոչինչ հնարավոր չէ անել սրա դեմ։ Ինքդ քեզ ընկերներիդ, ընտանիքիդ անդամների կամ հայտնիների հետ համեմատելու փոխարեն փորձիր հասկանալ, թե որքան հեռուն ես գնացել որպես անհատ՝ համեմատելով ինքդ քեզ այն մարդու հետ, որ կայիր երեկ։

 2  Երանի քայլ անեի ու ռիսկերի դիմեի։ Ահա փոքրիկ գաղտնիք. «ճիշտ ճանապարհ» գոյություն չունի։ Այնպես որ, շատ մարդիկ անշարժության են մատնվում այն մտքից, թե ով են ուզում դառնալ, որովհետև նրանք անհանգստանում են, որ դա տեղի չի ունենա այնքան արագ, որքան իրենք են ցանկանում։ Այո, դա այդպես է, սակայն մի՞թե երազանքն ավելի արժանի չէ այդ ժամանակը դրան նվիրելու համար, քան անգործությունն ու վատնված կյանքը։

 3  Երանի իմ կյանքով ապրեի։ Քո շուրջբոլորը փորձում են քեզ թելադրել, թե ով ես կամ ով պետք է լինես, սակայն դու ես, որ թույլ ես տալիս դա։ Ոչ ոք չպետք է հաստատի քո արժանիքները՝ քեզնից բացի։ Մի օր դու կզղջաս, եթե կյանքդ անցկացնես աշխարհի պահանջները բավարարելով ու փոխարենը քո կյանքով չապրես։ Մի մտածիր ծնողներիդ, ընկերներիդ ու ղեկավարիդ պահանջները բավարարելու մասին։ Պաշտպանիր այն արժեքները, որոնց հավատում ես ու քայլիր քո ճանապարհով։

 4  Երանի չսպասեի «վաղը սկսելուն»։ Արդարացումները շատ են, որովհետև դրանք այնքան հեշտ է առաջ բերել։ Դու միշտ պատճառներ կգտնես քո անգործությունն արդարացնելու համար, և սա այն ափսոսանքներից մեկն է, որ առավել հաճախ ունենում են մահացող մարդիկ։ Այն ամենն, ինչ ուզում ես անել վաղը, կարող է շուտով դառնալ այն, ինչ դու կուզենայիր անել 50 տարի առաջ։

 5  Երանի ավելի շատ օգտվեի հնարավորություններից։ Մերժման ու ձախողման վախն անհետանում է, երբ զգում ես, որ մահը վրա է հասել. այն գեղեցիկ աղջիկն, ում դու չմոտեցար ու առաջարկություն չարեցիր, այն աշխատանքը, որին չդիմեցիր, որովհետև կարծում էիր, թե բավարար փորձ կամ կարողություն չունես, կամ այն բիզնեսը, որին դու հավատում էիր, սակայն չսկսեցիր, որովհետև վախեցար ու նախընտրեցիր ջանք չթափելու սովորել...

 6  Երանի շարունակեի առաջ շարժվել։ Նույնիսկ եթե դու բավականաչափ քաջություն չունես հնարավորությունից օգտվելու համար, ձախողումը տեղի է ունենում։ Սակայն առավել մեծ ձախողումը, որը ափսոսանքների պատճառ է դառնում, ճանապարհի կեսից հանձնվելն է։ 

 7  Երանի ասեի մյուսներին, թե որքան եմ նրանց սիրում։ Բոլորն էլ ցանկանում են գնահատված լինել, սակայն նրանցից քչերն են պատրաստ մյուսներին ասել, թե որքան են գնահատում մյուսներին։ Հաճախ մենք այնքան ենք տարվում սեր ստանալու մտքով, որ ձախողում ենք ինքներս այն  տալ նրանց, ում համար առավել շատ ենք մտահոգվում։  Ասա ու ցույց տուր դա նրանց ավելի հաճախ, քանի դեռ ուշ չէ։

 8 

 Երանի ավելի շատ գնահատեի այն ամենն, ինչ ունեի։ Լինի դա ավելի շատ փող, ավելի շատ ճանաչվածություն կամ լավ համբավ, մենք միշտ ավելին ենք ցանկանում։ Շատ քչերն են, որ կարող են ազնվորեն հետ կանգնել ու գիտակցել, որ այն, ինչ նրանք ունեն, ավելին քան բավարար է։ Միշտ էլ լավ է կյանքից ավելին ցանկանալը, սակայն կարևոր է իսկապես գնահատել այն, ինչ ունես։

 9  Երանի ավելի լավ հոգ տանեի մարմնիս մասին։ Առողջ որոշումներ կայացնելը չափազանց կարևոր է, ու դա ոչ միայն վերաբերում է ֆիզիկական վարժություններ անելուն, այլև առողջ սնվելուն, արագ պատրաստվող սննդից, ծխախոտից ու չափից շատ ալկոհոլից հրաժարվելուն։

 10  Երանի հիշաչար չլինեի։ Հիասթափեցնող է, երբ ինչ-որ մեկը ցավեցնում է քեզ, հատկապես, երբ այդ մարդը քեզ համար մեծ նշանակություն ունի։ Սակայն հիշաչարությունը կարող է շատ ավելի մեծ ցավ պատճառել, քան այն ցավն է, որ ապրում ես սկզբում։

 11  Երանի ավելի շատ ճամփորդեի։ Շատ մարդիկ կարծում են, որ «ճամփորդություն» նշանակում է օտար, հեռավոր երկրներ և/կամ մի քանի հազար դոլարների ծախս։ Պարզապես ցատկիր մեքենայի մեջ ու այցելիր մոտակա քաղաքը, հետազոտիր մի այնպիսի բան, որ նախկինում չես տեսել կամ չես արել։ Մի բանտարկիր քեզ տան մեջ միայն այն բանի համար, որ ճամփորդությունը որոշակի կաղապարված սահմանում ունի մյուսների կողմից։

 12  Երանի ընկերների հետ կապը պահեի։ Նորմալ է, երբ կապը կտրվում է մարդկանց մեջ, սակայն հաճախ դա «նրանք ինձ չզանգեցին, ուրեմն չեն կարոտում ինձ» մտածելակերպի արդյունքն է։ Եթե դու կարոտում ես ինչ-որ մեկին ու մտածում՝ արդյո՞ք նա էլ է մտածում քո մասին, ամենայն հավանականությամբ, այո, նա նույնպես մտածում է քո մասին, այնպես որ եղիր առաջինն ու զանգիր, գրիր կամ այցելիր նրան։ Դու ուրախ կլինես, որ արեցիր դա։

 13  Երանի ավելի շատ ինքնավստահություն ունենայի։ Մենք պետք է ճանաչենք ինքներս մեզ ու հավատանք մեր սեփական ուժերին։ Դա այնքան էլ դժվար չէ, պարզապես պետք է հասկանաս, որ քո արժեքը միայն դու կարող ես սահմանել ու հաստատել։

 14  Երանի վստահեի ինտուիցիայիս։ Դու չպետք է արհամարհես այն ներքին փոքրիկ ձայնը, որ լսում ես ինչ-որ պատճառով։ Ցավոք, մեզնից շատերի համար այդ ձայնը կարող է ինքնակործան ու կոշտ հնչել։ Սակայն շատ դեպքերում այս ձայնը մեր սրտի արձագանքն է, որը հուշում է, թե ինչ ենք մենք իրականում ցանկանում։ Լսիր դրան։

 15  Երանի քայլեի իմ ճանապարհով։ Մեզնից շատերը հրաշալիորեն բարձրաձայնում են այն, ինչ նրանք ցանկանում են հասնել կյանքում, սակայն սարսափելի անընդունակ են ծրագիրն իրագործել։ Բարձրաձայն կամ էլ մտքում երազելը բավական չէ։ Դու պետք է օգտագործես այն ամենն, ինչ ունես ու քայլ անես դրանք իրականացնելու համար։

Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզումՀայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունըԱլիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակինՃապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունըՏեսա երեխուն, վերցրի գիրկս. 44-օրյա պատերազմի կամավորական Նարեկը հուզվում է, երբ հիշում է նորածնինԵվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկվել են տնտեսական ինտեգրման արդիական հարցերըՀայտնի են Հայաստանի գավաթի նախնական փուլի զույգերն ու ժամանակացույցըՊռոշյանում մոտոցիկլը բախվել է թիթեղապատ դիսպետչերական կետին․ մոտոցիկլավարն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոցՀալաբյանում երկաթե թիթեղների տակ հայտնաբերված նորածնին այս պահին հնարավոր չէ որդեգրել. ԱՍՀՆ-ն մանրամասնում է ընթացակարգըԼիբանանը դարձել է մահապատիժը վերացրած առաջին արաբական երկիրըՊետական դավաճանության մեջ մեղադրվող կալանավորը ինքնասպանության փորձ է կատարել. մամուլԱրտառոց դեպք՝ Երևանում․ 37-ամյա տղամարդուն նախ ծեծի են ենթարկել, ապա նրանից 17 մլն դրամ պահանջել, իսկ 27 մլն դրամով գնված «Mercedes»-ը քարշակով տարել են ավտոկայանատեղիից՝ անհայտ ուղղությամբԱՄՆ-ում զինամթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. ԹրամփՑավալի դեպք՝ 67 համար ավտոբուսում. ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, քիչ անց նա մահացել էՀունգարիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրում․ թեկնածուն մեկն է Եվրասիական զարգացման բանկում կանխատեսել են, թե որքան կկազմի գնաճը Հայաստանում տարվա վերջին «Յուվենտուսի» հաղթանակը Ռոզա Բաբայանը նշանակվել է սոցապնախարարի տեղակալ Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է Ռուսական զորքերը հայտարարում են նոր առաջխաղացման մասին Պակիստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Մեքքայի համաձայնագիրը Ռուսաստանից հացահատիկի արտահանումը գրեթե 40%-ով նվազել է «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» ավագին 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ Սեպտեմբերի 1-ին և հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ ՖԻՖԱ-ն uարսափելի սխալ թույլ կտա, եթե որևէ պատճառով նույնիսկ մտածի նախագահ Ջանի Ինֆանտինոյին փոխարինելու մասին. Թրամփ «Երբեք ոչնչից չեմ վախեցել». Պուտին «Ֆրեսկո» փառատոնը կբացվի հայոց պատմության հինգ նշանավոր թագուհիների մասին պատմող պարային ներկայացմամբ Երեխա է ծնվել, բնակարանի հիփոթեք ունեք. պետությունը կարող է մարել մինչև 2 միլիոն դրամ «Հայաստանի օրերը Մոնակոյում»․ հայկական ոսկերչությունը, մշակույթը, բիզնեսն ու գինին՝ Մոնտե-Կառլոյի սրտում Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը Կապանում ավտովթարից տուժածներից 3-ը երեխաներ են, նրանցից մեկը տեղափոխվել է Երևան Լիբանանը դեռևս չի որոշել Իսրայելի հետ բանակցությունների նոր փուլի ժամկետները. Al Araby Լքված նորածինը վստահաբար ծնվել է օգոստոսի 10–ին և ոչ հիվանդանոցային պայմաններում. բժիշկ Իրանը հաջորդ ամիս կհյուրընկալի Կասպից ծովի ափամերձ համաժողովը․ պաշտոնական Րոպեների ընթացքում ԱԱԾ տեսանյութը հայտնվում է համացանցում, սա՞ է իրավական պետությունը. Քոչարյան Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ Կասեցվել է «Նավուր Լիմոնադ»-ի արտադրությունը. ՍԱՏՄ Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանից Ռուսաստանը հրթիռներով և ավելի քան 120 անօդաչու թռչող սարքով հարվածել է Կիևին և Զապորոժիեին Բուժհիմնարկում չի ծնվել երեխան, մարմինը սառած էր, բայց կյանքին սպառնացող վտանգ չկա. Արշակ Ջերջերյան Հայաստանը դառնում է ԱՄՆ հաշվողական ենթակառուցվածքային համակարգի մասԱՄՆ-ում զինաшթերքի հետ կապված խնդիրները ստեղծել է Բայդենը՝ Կիևին աջակցելով. Թրամփ Երևանում նորածին երեխա են գտել՝ երկաթյա թիթեղների տակ․ ինչպե՞ս է այժմ երեխայի առողջական վիճակը ՃՏՊ՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն Կռացա, աձյալը բացեցի՝ տեսնեմ երեխա է մեջը. նորածին աղջկան փրկած երիտասարդը մանրամասներ է պատմում
Ամենադիտված