Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԻՊ-ը կոչ է անում միջազգային դերակատարներին ջանքեր գործադրել՝ կանխելու ԼՂ-ում էթնիկ զտումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ԼՂ բնակչության հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ, որում ասված է.
 
«Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ արդեն 7 ամսից ավելի Արցախի հայ բնակչությունը գտնվում է հումանիտար շրջափակման մեջ, ինչի հետևանքով մարդասիրական աղետն օր օրի ավելի է խորանում՝ անուղղակիորեն հանգեցնելով անդառնալի հետևանքների, այդ թվում՝ մարդկային կորուստների:
 
Մասնավորապես, Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով շարունակաբար խախտվում են մարդկանց, հատկապես՝ խոցելի խմբերի ներկայացուցիչների հիմնարար իրավունքները և ազատությունները, ինչպիսիք են՝ կյանքի, անվտանգության, ազատ տեղաշարժի, սննդի, հոգեկան և ֆիզիկական առողջության պահպանման, բավարար կենսամակարդակի, կրթության իրավունքները, ինչպես նաև բնակիչների արժանապատվությունը՝ որպես մարդու իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք։
 
Ս.թ. հունիսի 22-ից ադրբեջանական իշխանությունները բետոնե արգելապատնեշներով բացարձակ արգելափակել էին ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից հումանիտար օգնության մատակարարումը՝ սրելով Արցախում մարդասիրական իրավիճակը (հումանիտար օգնության տրամադրումը արգելափակվել է դեռևս հունիսի 15-ից)։ Չնայած նրան, որ այս պահի դրությամբ բետոնե պատնեշը հանվել է, սակայն մարդասիրական օգնության (առաջին անհրաժեշտության պարագաների և պարենային ապրանքների) մատակարարումը շարունակում է արգելափակված լինել Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Առաջին անհրաժեշտության իրերի ու սննդի բացակայությունն անձանց թերսնման է հանգեցնում, ինչն էականորեն ազդում է բնակչության առողջական վիճակի վրա: Ավելին, ադրբեջանական կողմը շարունակաբար խոչընդոտում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից Արցախից Հայաստան բուժառուների տեղափոխմանը, այդ թվում՝ պարբերաբար արգելելու միջոցով։
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հավաքագրված փաստերը և վերլուծությունները վկայում են, որ ադրբեջանական իշխանությունների նման գործելաոճը՝ ուղղված Արցախի բնակչության հիմնարար իրավունքների իրացումն անհնարին դարձնելուն, զուգորդված պետության կողմից հովանավորվող հայատյացության քաղաքականությամբ, մեկ հիմնական վերջնանպատակ է հետապնդում՝ հումանիտար ճգնաժամի խորացման միջոցով հայաթափել Արցախը։
 
Պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում միջազգային կազմակերպություններին և դերակատարներին գործուն ջանքեր գործադրել՝ կանխելու վերահաս էթնիկ զտումը։
 
Միևնույն ժամանակ, Պաշտպանի աշխատակազմն իր մանդատի շրջանակում շարունակում է ամենօրյա ռեժիմով տեղեկատվություն ու փաստեր հավաքագրել և տրամադրել միջազգային կազմակերպություններին` Արցախում ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականության հետևանքով մարդու իրավունքների շարունակական կոպիտ խախտումների և հումանիտար ճգնաժամի ահագնացող հետևանքների վերաբերյալ»։
Երևան են հասել նոր տրոլեյբուսներՇղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցում․ կա վիրավոր Լեւանդովսկին հեռանում է «Բարսելոնա»-ից Իրանը մշակել է Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը կառավարելու մեխանիզմ Թաիլանդում գնացքների բախման հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 գյուղ ԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները Փաշինյանը բոլորին փորձում է ներքաշել իր կեղտոտ խաղի մեջՓաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Հերթական կրակnցները՝ Երևանի կենտրոնումԱՄՆ-ն ու Նիգերիան վերացրել են ԻՊ հրամանատար Աբու-Բիլալ ալ-Մինուկին Մոուրինյուն կդառնա «Ռեալ Մադրիդի» նոր մարզիչը «Grand Candy» ընկերության ոչ սթափ վարորդը բախվել է կամրջի արգելապատնեշին և կողաշրջվելԽոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում2025 թվականին քանի՞ օտարերկրացի և ո՞ր երկրներից է ՀՀ քաղաքացիություն ստացելՀուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ է գործարկվելու․ դեսպանություն Վրաերթ` Արարատում. կա վիրավորԽնդրում եմ, արի ինձ մոտ մարզվելու և քեզ հետ բեր Ծառուկյանին․ Սեն-Պիերի մարզիչը՝ Չիմաևին Պուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են, և այն շուտով կկայանա․ Պեսկով Ի՞նչ եղանակ սպասել մայիսի 16-ից 20-ին 11 ֆուտբոլիստի հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական «Ռուսաստանը սխալ է թույլ տվել Հայաստանի հետ. դա փաստ է»Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Փաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ»Լիբանանն ու Իսրայելը երկարաձգել են հրադադարը «Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը «Գունավոր հեղափոխությունները» անցյալում են. Արևմուտքն ավելի կոշտ է դարձել Ռուսաստանի ազդեցության գոտիներում Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանը լրջագույն ռիսկեր է տեսնում. «Փաստ»Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Հոգեշնորհ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանի հանդիսապետությամբ Ընտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Մասնագետը չի բացառել, որ Արևմուտքը կարող է քաղաքացիական պատերազմ հրահրել Հայաստանում«Մխոս միշտ ասում էր՝ այս կյանքից ի՞նչ եք տանելու, իրար հետ լավ եղեք». Մխիթար Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Հադրութում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ»Եվրոպայի թքելը, Զելենսկու PR-ը և համբույրը Մակրոնի հետ. Ինչպես Փաշինյանը ԵՄ գագաթնաժողովում դավաճանեց Ռուսաստանին և հայերին Ուսանողների և երիտասարդների օր. պատմության այս օրը (16 մայիս)Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ»Մայիսի 15-ին, 18, 19, 20, 21-ին լույս չի լինելու Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի և սոցիալվերականգնողական ծառայությունների մատուցումն իրականացնել միայն պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ»Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ»«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ»Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ»«Խուլիգանը» 60-ամյա մաքրուհին է․ «Հրապարակ» Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ»Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում․ «Ժողովուրդ» «Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը»․ իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ․ «Հրապարակ» Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ»Թեհրանը երբեք չի ցանկացել տիրապետել միջnւկային զենքի. Արաղչի
Ամենադիտված