Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արայիկ Հարությունյանն ունեցվածք է դիզում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի հետ Գյումրիից քայլելով, գավազանը ձեռքին մինչեւ Երեւան հասած Արայիկ Հարությունյանը, պաշտոնից պաշտոն փոխելով, ի վերջո հանգրվանեց Փաշինյանի կողքին եւ այս տարիների ընթացքում ունեցվածք է դիզում:
Կրթության նախկին նախարարը 2021 թվականից Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարն է:

Ու երբ 2018 թվականին ներկայացրել է հայտարարագիր՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարար դառնալուց առաջ ունեցվածքի վերաբերյալ, նշել է, որ ստացել է 1 մլն 841 հազար դրամ տարեկան եկամուտ: Այժմ, երբ նա վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, տարեկան եկամուտները կազմել են 25 մլն 278 հազար դրամ: Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին, երբ դեռ որեւէ պաշտոն չուներ, ԵՊՀ դասախոս էր, Հարությունյանը 688 հազար դրամ է ստացել որպես աշխատանքի վարձատրության:

Հարությունյանը 2018 թվականին հայտարարագրել է մեկ բնակարան, սակայն դրանից հետո ներկայացված տարեկան հայտարարագրերում 2019-2021 թվականների համար Հարությունյանը գրել է, թե բնակարան չի ունեցել: 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ Արայիկ Հարությունյանը չի բացատրել, թե ուր է կորել իր բնակարանը: Փոխարենը արդեն 2022 թվականի հայտարարագրում գրել է, որ ձեռք է բերել հիպոթեքային վարկով բնակարան՝ 27 մլն 544 հազար դրամ արժողությամբ:

2022 թվականին Արայիկ Հարությունյանը նաեւ հողամաս է ձեռք բերել Կոտայքի մարզի Նաիրի համայնքում՝ վճարելով 8 մլն 320 հազար դրամ: Թե որքան է հողամասը եւ ինչ նպատակով, հակակոռուպցիոն կազմակերպության անդամը չի մանրամասնել:

Կասկածելի բաներ կան նաեւ Հարությունյանի ստացած եկամուտների մասով: Նրա հանձնած եւ վերադարձված փոխառությունները կազմել են 7 մլն 223 հազար դրամ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից: Դարձյալ պարզ չէ, թե ինչ է սա:

ՀՀ կրթության, գիտության նախկին նախարարի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 մլն 734 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 150 հազար դրամ:

Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 25 մլն 278 հազար դրամ, որից 3 մլն 068 հազար դրամը եկամտահարկի վերադարձի օրենքով ստացված գումարն է ՀՀ ֆինանսների նախարարությունից հիպոթեքի մայր գումարը մարելու համար:

Ինչպես տեսնում ենք, ՔՊ-ական պաշտոնյաները, իշխանության գալով, հողամասեր են ձեռք բերում մարզերում, մասնաբաժիններ են գնում կազմակերպություններից, տներ, իսկ Հայաստանում բարձրանում է աղքատության մակարդակը:

Ավելին՝ նրանք հարստանում են, իսկ Արցախի քաղաքացիները սովամահ են լինում՝ 223 օր շրջափակված լինելով Արցախում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել (լուսանկար) Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներ Ալեքսանդր Բաբասյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ամբերդի ամրոցում գտել են բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամըԳազ չի լինիՀայտնաբերել են 120 շիշ կեղծ օղիով ավտոմեքենա․ ձերբակալված կա Ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա Հրդեհից մոխրացած 4 ուղևորները Աբովյանի բնակիչներ են«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունն ավարտվել է Թուրքիան ու Ադրբեջանը ինքնիշխանին ու անկախին արգելել են խոսել Հայոց Ցեղասպանության մասին․ պատգամավոր Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Կայա Կալասը կայցելի ԹուրքիաՉինաստանում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՀայտնաբերվել է 4-րդ ուղևորի կիսամոխրացած մարմինըԵվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով մաhացել է ավելի քան 1300 մարդ Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունմանը Երևի կգա ժամանակը, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղասպանության թեման Ջրահեղձ եղած 2-րդ տղամարդու դին հայտնաբերվեցՄի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԾանոթ ու միաժամանակ անհայտ … առաջին գրքերը «Հայաստանի միջով. եվրոպացիները միանում են հայկական տարանցիկ նախագծին»«Արդյո՞ք Փաշինյանը շանտաժի է ենթարկում իր ԵԱՏՄ գործընկերներին. «Առանց Հայաստանի տրոհումն անխուսափելի է»»Բաքվում սկսվել է միանգամից 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը. պատմության այս օրը (29 հունիս)Վթար․ ջրանջատումներ կլինեն Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Առեղծվածային ու ողբերգական դեպք․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած մարմինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի
Ամենադիտված