Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անձնականս թաքցնելու խնդիր չունեմ. գրավիչ Իջինի սեքսուալ ֆոտոշարքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Գրավիչ, կանացի, գեղեցիկ, տաղանդավոր ու սեքսուալ Իջինն առաջին հայացից գերեց հայ հեռուստադիտողին: Նրա յուրահատուկ կերպարը միանգամից շոյեց շատերի հետաքքրասիրությունը` ստիպելով նրա մասին անվերջ խոսել ու քննարկել նրան:

NEWS.am STYLE-ը եւս նրանով հմայվածների ցանկում է: Այդ է պատճառը, որ երբ իմացանք, որ Իջինը մի քանի օրով ժամանել է Հայաստան, բաց չթողեցինք առիթն ու ծավալուն հարցազրույց ունեցանք երգչուհու հետ, որը նաեւ սիրով լուսանկարվեց NEWS.am STYLE-ի համարձակ եւ սեքսուալ տոնական ֆոտոշարքում:

-Իջին, դու այն աղջիկներից ես, որը միշտ գտնվում է ուշադրությանկենտրոնում: Հաճելի՞ է մշտապես հանրության հայացքներիկենտրոնում լինելը:

-Եթե դու ընտրել ես այս ուղին, ուրեմն պետք է պատրաստ լինես, որ անընդհատ ստանալու ես այդ ուշադրությունը: Ուշադրության կենտրոնում լինելը ոչ խանգարում է ինձ, ոչ էլ դուր է գալիս, որովհետեւ ես դրա վրա այդքան չեմ կենտրոնանում: Ես արտիստ չեմ դարձել հենց այդ նպատակով: Ես արտիստ եմ դարձել, որպեսզի ստեղծագործեմ: Ես դրանով եմ ապրում:

-Այնուամենայնիվ, հաճախ գեղեցիկ երգչուհիների դեպքումշահարկվում է նրանց արտաքինը: Խոսակցություններ ենտարածվում, թե տվյալ արտիստը հենց արտաքինի, այլ ոչ թետաղանդի շնոհիվ է առաջ գնում: Դու նման կարծրատիպերի հետբախվե՞լ ես:

-Մարդիկ սիրում են գեղեցիկ աղջիկնեին պիտակավորել, բայց ես միշտ պայքարում եմ դրա դեմ, որովետեւ ես միայն գեղեցիկ աղջիկ չեմ. Ես ինքս եմ իմ նախագծերի պրոդյուսինգով զբաղվում: Այն, ինչ տեսնում եք բեմի վրա, ինքս եմ ստեղծում: Ես արտիստ եմ, ես երաժիշտ եմ, ինքս եմ ստեղծագործում, գրում եմ եւ բառեր, եւ երաժշտություն: Ինձ համար դժվար է, երբ մարդիկ այդպիսի կնիք են դնում ինձ վրա, որովհետեւ այդպես իրենց ավելի հարմար է: Դրա դեմ պայքարելը դժվար է, բայց հնարավոր է փոխել կարծրատիպերը:

-Ամեն դեպքում, ըստ քեզ` գեղեցկությունն ավելի շատառավելությո՞ւն է, թե՞ թերություն:

-Արտիստի դեպքում, կարծում եմ, դա չի կարող լինել թերություն: Առհասարակ, բոլոր ժամանակներում էլ գեղեցկությունը մեծ ուժ է եղել: Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, թե դա թերություն է: Բայց թե գեղեցիկ լինելը, թե ոչ այնքան արտահայտիչ արտաքին ունենալը ունեն իրենց եւ դրական, եւ բացասական կողմերը: Ամեն մարդ, անկախ արտաքինից, բախվում է դժվարությունների: Յուրաքանչյուրն ունի իր ճակատագիրը, եւ արտաքինդ դրա վրա ոչ մի կերպ չի կարող ազդել:

-Որքան էլ, որ աղջիկը գեղեցիկ է լինում, մինեւնույն է միշտ ինչ-որբան գտնում է իր արտաքինում եւ սկսում ստեղծել բարդույթներ: Դու ունե՞ս բարդույթներ:

-Ես շատ բարդույթներ եմ ունեցել եւ հիմա էլ ունեմ: Բայց ես սովորել եմ ընդունել իմ բարդույթները եւ դրանք դարձնել առավելություն, որովհետեւ դիմացինդ միշտ զգում է քո թույլ կողմերը: Երբ դու անինքնավստահ ես եւ բարդույթները քեզ ուտում են, մարդիկ դա միանգամից զգում են, իսկ ես չեմ սիրում ցույց տալ թույլ կողմերս: Միշտ աշխատել եմ հաղթահարել բարդույթներս, որովհետեւ դա, նույնիսկ, բեմի վրա է զգացվում: Իսկ արտիստը չպետք է վախենա որեւէ բանից, պետք է միշտ ազատ լինի, որովհետեւ մարդիկ դա զգում են: Ես ամեն օր որսում եմ իմ թույլ կողմերն ու աշխատում ինձ վրա:

-Ինչպե՞ս ես պահպանում գեղեցիկ մարմինդ:

-Ես շատ ակտիվ կենսակերպ եմ վարում: Պարում եմ, շաբաթը 4 անգամ մարզասրահ եմ հաճախում ու երբեք դիետաներ չեմ պահել: Ինձ մոտ, ընդհակառակը, միշտ գիրանալու խնդիր է եղել ու այդպես սկսցի հաճախել մարզասրահ, որպեսզի գեղեցիկ մկաններ ձեւավորեմ եւ վերջապես իմ մարմինը սկսեց ինձ դուր գալ: Երբ փոքր էի, շատ նիհարիկ էի, ու ի դեպ, հենց դա էլ իմ բարդույթներից մեկն էր:

-Իջին, գիտեմ, որ նաեւ բռնցքամարտի ես հաճախել: Հետաքրքիր է` ինչո՞ւ որոշեցիր զբաղվել բռնցքամարտով:

-Դա եւս կապված է ստեղծագործական գործունեությանս հետ: Քանի որ եւ երգում եմ, եւ պարում, դա օգնում է շնչառությունս կարգավորելու հարցում:

-Իսկ բռնցքամարտը երբեւէ օգնե՞լ է այլ հարցեր էլ լուծել, օրինակ` տղաների հետ կապված…

-(Ծիծաղում է) Դեռեւս նման բան ստիպված չեմ եղել անել ու հուսով եմ` պետք էլ չի գա: Բայց մարզիչս, ի դեպ, ասում է, որ շատ ուժեղ եմ հարվածում: Այնպես որ` վախեցեք ինձանից:

-Այնուանեմայնիվ, ասում են, թե կանայք թույլ սեռ են. համաձա՞յնես:

-Ոչ, ինձ թվում է` կանայք ավելի ուժեղ են, քան տղամարդիկ: Անկախ մեր զգացմունքային լինելուց, իսկ մենք ավելի զգացմունքային ենք, քան տղամարդիկ, միեւնույն է մենք ուժեղ ենք մնում: Կինը կյանք է տալիս, երեխայի դաստիարակության պատասխանատվությունն իր վրա է վերցնում: Իմ կարծիքով` թե հոգու, թե ֆիզիկական ցավը մենք ավելի հեշտ ենք տանում, քան տղամարդիկ:

-Իջին, շատ արտիստներ փակ են անձնական հարցերում, թեեւհանրությանը, ինչպես գիտես` իրենց սիրելի արտիստի անձնականկյանքը ոչ պակաս հետաքրքիր է, քան ստեղծագործականը: Դուինչպե՞ս ես վերաբերվում այս հարցին:

-Իհարկե, չեմ սիրում, որ շատ խիստ անձնական բնույթի հարցեր են ինձ տալիս, բայց ընդհանուր առմամբ նորմալ եմ վերաբերվում այդ հարցին: Երբ որ գա այնպիսի ժամանակ, որ ես վստահ լինեմ, որ իմ կողքին կա հաստատուն անձնավորություն, որի մասին վստահորեն կարող եմ խոսել, ես կպատմեմ նրա մասին: Անձնականս թաքցնելու խնդիր չունեմ, որովհետեւ ես հասկանում եմ, որ երկրպագուներին շատ հետաքրքիր են անձնական բնույթի հարցերը, բայց ես շատ պատասխանատվությամբ եմ վերաբերվում այս հարցին, որովհետեւ ինքս ուզում եմ իմ անձնական կյանքով էլ ճիշտ օրինակ լինել երկրպագուներիս համար:

-Այսինքն, դեռ չես գտել կյանքիդ կեսին…

-Ոչ, իմ կյանքն այս պահին այնքան խառն է, որ նույնիսկ չեմ հասցնում բացի ստեղծագործականից այլ բաների մասին մտածել:

-Գիտեմ, որ շատ աղջիկներ, գոնե, մեկ օրով երազել են դառնալտղա: Քեզ մոտ նման ցանկություն եղե՞լ է:

-Երեւի բոլորս էլ մի պահ մտածել ենք այդ մասին, որովհետեւ երբ շատ ես շփվում տղամարդկանց հետ, ուզում ես նրանց ավելի լավ հասկանալ, ուզում ես իրենց աչքերով տեսնել աշխարհը, բայց անկեղծ ասած` ինձ այնքան շատ է դուր գալիս աղջիկ լինելը: Մենք անընդհատ կարող ենք կերպարանափոխվել, միշտ լինել ուշադրության կենտրոնում, ամենակարեւորը` մենք կարող ենք կյանք պարգեւել: Դա Աստծո կողմից մեծ պարգեւ է: Իհարկե, ես դեռ նման բախտ չեմ ունեցել, բայց հուսով եմ` մի օր ես էլ կարժանանամ նման պարգեւի:

-Ի՞նչ կմաղթես բոլոր կանանց, աղջիկներին եւ մայրերին մարտի 8-ի առթիվ:

-Թույլ մի տվեք, որ ձեր բարդույթները տնօրինեն ձեր կյանքը: Ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք ու միեւնույն ժամանակ ձգտեք լինել ավելի լավը: Գտեք ձեր մեջ այդ պայքարը եւ հավատացեք, որ շատ երջանիկ կլինեք:

Մաղթում եմ, իսկական, կանացի երջանկություն, արժանի կես եւ, իհարկե, առողջություն:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի

Դիզայներ` Ջուլի Խանջյան

Նկարահանումն իրականացվել է Imperial Palace հյուրանոցում 

NEWS.am STYLE

 
Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված