Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք անհետ կորած զինծառայողների ծնողներ ենք, ղեկավարությունից մեզ ոչ ոք չի ուզում ընդունել. բողոքի ակցիա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Alphanews.am-ը գրում է.

44-օրյա պատերազմի ժամանակ Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերն այսօր փակել են Բաղրամյան պողոտան, մեկ ժամ անց բացել այն՝ պայմանով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց ընդունի:

Առավոտյան նրանք բողոքի ակցիա են իրականացրել նախ կառավարության շենքի դիմաց՝ հանդիպում պահանջելով Նիկոլ Փաշինյանի հետ: Կառավարությունից, սակայն, նրանց փոխանցել են, որ այդ պահին հնարավոր չէ վարչապետի հետ հանդիպել, ինչից հետո ծնողներն էլ որոշել են նստացույց անել: Քիչ հետո անհետ կորած զինծառայողների ծնողները տեղեկացել են, որ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում չէ, տեղափոխվել է նախագահի նստավայր՝ Բաղրամյան 26, եւ որոշել են ակցիան շարունակել այնտեղ: Ծնողների խոսքով՝ այստեղ նրանց խոստացել են ընդունել, բայց հանդիպումն այդպես էլ չի կայացել, ուստի որոշել են փակել ճանապարհը:

«Այսպես մենք ստիպում ենք, որ մեզ լսեն: Մենք անհետ կորած զինծառայողների ծնողներ ենք, ղեկավարությունից մեզ ոչ ոք չի ուզում ընդունել, մենք էլ խոչընդոտում ենք երթեւեկությունը: Բա մեր տղերքը 2 տարի 8 ամիս տանը չեն, ո՞վ պետք է պատասխան տա դրա համար»,- ասել է Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած տղաներից մեկի մայրը:

Մեկ ժամից ավելի Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը փակ պահելուց հետո բողոքի դուրս եկած ծնողերը բացել են ճանապարհը՝ պայմանով, որ վարչապետը հանդիպի իրենց հետ: Լրագրողների հետ զրույցում ծնողներն ասել են, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից խոստացել են մեկ շաբաթվա ընթացքում ընդունելություն կազմակերպել:

«Խոստանում ենք՝ եթե չընդունեք, ավելի բեթար է լինելու: Մեքենաներով էլ ենք ճանապարհը փակելու, լիքը մարդ է լինելու»,- հայտարարել են ծնողները:

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողերին ընդունել էր ԱԱԾ փոխտնօրենը: Ծնողներին չէր բավարարել այդ հանդիպումը, քանի որ նրանց հարցերին հստակ պատասխաններ չէին տրվել ու նրանք որոշել են Փաշինյանի հետ հանդիպել:

Ծնողների խոսքով՝ 2020 թ. հոկտեմբերի 21-ին իրենց որդիներին տեղափոխել են Կովսական (Զանգելան), բայց հրամանատարության սխալի պատճառով նրանք հայտնվել են շրջափակման մեջ ու անհետ կորել:

Այս զորամասի զինծառայողների զոհվելու, գերեվարվելու եւ անհետ կորչելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Մեկ տարի է՝ դատավարություն է ընթանում: Ըստ մեղադրական եզրակացության՝ 62 հոգանոց խումբը մարտական խնդրի կատարման ժամանակ շրջափակման մեջ է ընկել, նրանցից 21-ը դուրս են եկել շրջափակումից, 5-ը՝ գերեվարվել, 12-ը՝ սպանվել, 24-ի գտնվելու վայրն անհայտ է: Այս գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանին, պատերազմի ժամանակ նույն զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանին եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանին։

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Ամենադիտված