Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարդու իրավունքները՝ Հայաստանում․ 2023թ․ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի Արտահերթ զեկույցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Մարդու իրավունքները Հայաստանում» 2023թ․ առաջին կիսամյակի արտահերթ զեկույցը։

Զեկույցում նշվում է, որ 2022 թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը շարունակվում է։ Իսկ 2023թ․ ապրիլի 23-ից Ադրբեջանը անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ ամբողջությամբ դադարեցնելով անգամ հումանիտար բեռների տեղափոխումը Արցախ, խոչընդոտելով անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությանը։ Արցախի բնակչությունը և իշխանությունները ահազանգում են ամբողջական շրջափակման շարունակման պարագայում սովի և վերահաս հումանիտար աղետի մասին։

«Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության պայմաններում շարունակում են չլուծված մնալ անվտանգության բազմաթիվ խնդիրները։ Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհի արդյունքում զոհվեցին 15 զինծառայող, ինչն առաջացրեց հասարակության լայն շերտերի զայրույթը։ Մայիսի 26-ին ադրբեջանական զինվորականները ներխուժեցին ՀՀ տարածք և առևանգցին մարտական դիրքեր սնունդ մատակարարող զինծառայողներ Հարություն Հովակիմյանին և Կարեն Ղազարյանին, որոնց Սումգայիթում ցուցադրական դատավարությամբ դատապարտեցին 11 տարվա և 6 ամսվա ազատազրկման»։

Այս աննախադեպ ճգնաժամի պայմաններում շարունակում են աճել  Հայաստանում հետպատերազմյան շրջանում տարեցտարի ուժգնացող քաղաքական հետապնդումները, իրավապահների կողմից բռնությունները, դատական իշխանության յուրացումը և մարդու իրավունքների նկատմամբ իշխանությունների արհամարհական վերաբերմունքը։

Դատական համակարգ

Զեկույցում նշվում է, որ 2023 թ․ գործադիր իշխանությունը շարունակել է ոչ ցանկալի դատավորների նկատմամբ հետապնդումները և հեռացումները։ Բերվում է Զարուհի Նախշքարյանի օրինակը, որի լիազորությունները փետրվարի 27-ին ԲԴԽ-ն դադարեցրեց՝ Արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա

«Միջնորդությունը կապված էր Զ․ Նախշքարյանի կողմից արված մեկնաբանություններին՝ դատավոր Աննա Փիլոսյանի դեմ իրականացված վարույթի վերաբերյալ։ Նախկին դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել էին 2022 թ․ դեկտեմբերին՝  քաղաքացիական 4 գործերով վճռների հրապարակումը ուշացնելու համար։ Զ․ Նախշքարյանը պաշտպանել էր Ա․ Փիլոսյանին՝ նշելով, որ դատավորները աշխատում են գերծանրաբեռնվածության պայմաններում։ Արդարադատության նախարարության պնդմամբ Զ․ Նախշքարյանը թույլ էր տվել դատավորի վարքագծի խախտում՝ գրառման մեջ հետևյալ միտքը ներառելով․ «Կողմ քվեարկած անձինք, դո՛ւք եք այս որոշման հետ ապրելու՝ ոչ Փիլոսյանը, ոչ հասարակությունը, դո՛ւք»»։

Բերվում է նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի գործը, որի լիազորությունները դադարեցվեցին հուլիսի 3-ին։ Պատճառը ապրիլի 7-ին անցկացված դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ Դ․ Հարությունյանի հարցազրույցն էր, որի ընթացքում վերջինս քննադատել էր ԲԴԽ-ին՝ կես տարվա ընթացքում 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցնելու համար։ Դավիթ Հարությունյանը թերահավատություն էր հայտնել ԲԴԽ անաչառությանը։

Զեկույցում շեշտվում է, որ Կ․ Անդրեասյանը, մինչև ԲԴԽ կազմ և նախագահ ընտրվելը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր։ Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Կ․ Անդրեասյանը հայտնվել էր հասարակության ուշադրության կենտրոնում 2021 թ․-ին՝ երբ մեկնաբանել էր իր աշխատասենյակի պատից վարչապետ Ն․ Փաշինյանի լուսանկարը փակցրած լինելը, ասելով․

«Նիկոլ Փաշինյանը, լինելով երկրի ղեկավարը, բոլորիս ղեկավարն է։ Ընդհանրապես պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է, և, այո, նաև լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին, հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել էն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»։

Ոստիկանական բռնություններ և խոշտանգումներ

«2023թ․ առաջին կեսին արձանագրվել են ոստիկանության կողմից խոշտանգումների և բռնությունների բազմաթիվ դեպքեր, որոնցում նաև ներգրավված էին իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հունվարի 12-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում ՆԳՆ աշխատակիցները ծեծի էին ենթարկել Արման Խալապյանին, որին իր որդու վերաբերյալ գործով հրավիրվել էր բաժին։ Ըստ փաստաբան Սասուն Ռաֆայելյանի՝ իր պաշտպանյալին ծեծի են ենթարկել բաժնի պետ Մհեր Մինասյանի ներկայությամբ՝ վերջինիս աշխատասենյակում։

Ապրիլի 10-ին ոստիկանության Դիլիջանի քրեական հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծի էր ենթարկել «Հաղարծին» ռեստորանահյուրանոցային համալիրում մատուցող աշխատող, անչափահաս Արազ Ամիրյանին, ինչն ամրագրվել էր տեսախցիկներով։ Ըստ վերջինիս պաշտպանի՝ Ա․ Ղայթմազյանը եղել է ալկոհոլի ազդեցության տակ և դժգոհել էր, որ հյուրանոցի գիշերակացի գումարը իրենից պահանջել են նախապես»,- նշվում է  զեկույցում։

Բերվում է նաև ՀԱԿ նախկին անդամ Տիգրան Առաքելյանի խոշտանգումը Քննչական կոմիտեում՝ Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ։

Զեկույցը հիշատակում է այլ բռնությունների մասին ևս և հավելում․ «Նկարագրված բռնությունների մասնակիցներից քննչական գործողություններ են իրականացվել միայն Արսեն Ղայթմազյանի դեմ՝ ծեծի տեսանյութի տարածումից հետո։ Այդուհանդերձ, անգամ այդ պարագայում Ա․ Ղայթմազյանի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ «գործուն զղջալու» հիմքով։ Հարկ է նշել, որ ՀՀ-ում մինչ օրս խոշտանգման հիմքով կայացվել է ընդամենը երկու մեղադրական դատավճիռ, սակայն դրանք չեն տարածվել ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաների վրա»։

Բռնություններ փաստաբանների նկատմամբ

Համաձայն «Դիտորդի» արձանագրման, 2023 թ․ ոստիկանության բռնությունների զոհ են դարձել նաև փաստաբաններ։ «Փետրվարի 9-ին ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանը և Էմանուել Անանյանը: Ըստ վերջիններիս՝ անչափահաս պաշտպանյալի առերեսման ընթացքում վիճաբանություն էր սկսվել առերեսվող օպերլիազորի հետ, հնչել էին վիրավորանքներ։ Միջանցքում Մ․ Ավագյանը օպերլիազորից պահանջել է պարզաբանումներ, սակայն ոստիկանները նրա ձեռքերը ոլորել էին ծեծի ենթարկել իրեն և Է․ Ավագյանին։ Միջադեպը դադարել էր քննիչների միջամտությունից հետո, որոնք գտնվում էին նույն շենքում։ Անչափահաս պաշտպանյալի խոսքով Էրեբունու բաժնի ոստիկանները խմբով մինչ այդ իրեն էին ծեծել՝ գլուխը ծածկելով հագուստով և ոտքերը դնելով իր գլխին»։

Բերվում է նաև փաստաբան Կարեն Ալավերդյանի դեպքը․ նրա նկատմամբ բռնություն էր կիրառվել Հունիսի 7-ին՝ ոստիկանության Կենտրոնի բաժնում։ Ըստ Կ․ Ալավերդյանի՝ դատական նիստի ավարտից հետո փողոցում իրեն և իր պաշտպանյալին էին մոտեցել 20-ից ավելի ոստիկանության ծառայողներ՝ Երևանի տարբեր վարչություններից և պարեկային ծառայությունից, հրավիրելով ոստիկանության բաժին։  Պաշտպանյալը համաձայնել էր և նրան պարեկային մեքենայով տեղափոխել էին Կենտրոնական բաժին։ Կ․ Ալավերդյանը հետևել էր նրանց, սակայն, վերջինիս 5-10 րոպե թույլ չէին տվել մուտք գործել։ Երբ ի վերջո փաստաբանին հաջողվել էր բարձրանալ պաշտպանյալի մոտ, դռան ետևից լսել էր, թե ինչպես է նա գոռում՝ պահանջելով, որ իրեն չհարվածեն։ Մտնելով աշխատասենյակ, Կ․ Ալավերդյանը տեսել էր իր պաշտպանյալին ձեռնաշղթաներով գետնին՝ հինգ-վեց ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելիս։ Փաստաբանը փորձել էր միջամտել և կանգնել նրա և ոստիկանների  արանքում՝ պահանջելով դադարեցնել բռնությունը։ Ոստիկանները փաստաբանին ուժի կիրառմամբ հեռացրել էին, շղթայել և կիրառել արցունքաբեր գազ։ Կ․ Ալավերդյանին ձերբակալել էին և անազատության մեջ պահել 6 ժամ՝ առանց դրա մասին տեղյակ պահելու Փաստաբանների պալատի նախագահին, թեև դա ուղղակիորեն պահանջվում է օրենքով։ Ինչ վերաբերում է պաշտպանյալին՝ նրա մոտ արձանագրվել էին բազմաթիվ վնասվածքներ, վնասվել էր ականջի թմբկաթաղանթը, դեմքին առկա էին ծխախոտի այրվածքներ։

Զեկույցում հատկանշվում է այն, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունը դեռևս նախորդ տարի որոշել էր հեռացնել տեսախցիկները, որոնք ԵՄ ֆինանսավորմամբ տեղադրվել էին ոստիկանության բաժիններում, ներառյալ՝ հարցաքննության սենյակներում։

Քաղաքական հետապնդումներ

Այս բաժնում նշվում է, որ Հայաստանում շարունակվում են քաղաքական դրդապատճառներով հետապնդումները հասարակական, քաղաքական և ռազմական գործիչների նկատմամբ։

Բերվում է Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի օրինակը, որը 2023 թ․ փետրվարի 21-ին ձերբակալվեց, իսկ մայիսի 16-ին՝ կալանավորվեց։ Նշվում է, որ Խաչատուրովների ընտանիքի նկատմամբ քրեական հետապնդումները սկսվել էին դեռևս 2018 թ․ իշխանափոխությունից անմիջապես հետո։ Նրա հոր՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին կալանավորելու «որոշման» վերաբերյալ աղմկահարույց հեռախոսազրույցի գաղտնալսումից պարզվել էր, որ անձամբ Ն․ Փաշինյանն է կարգադրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ կալանավորել գեներալին։ 2022 թ․ մայիսին անցկացվող ընդդիմության ցույցերի ընթացքում կալանավորվել էր Յ․ Խաչատուրովի մյուս որդին՝ Իգոր Խաչատուրովը, որին մեղադրում էին ոստիկանին նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Մեղադրանքը հիմնված էր նույն ոստիկանի ցուցմունքի վրա։ Մոտ մեկ տարի տևած քրեական հետապնդումից հետո Ի․ Խաչատուրովը արդարացվեց։

Անդրադարձ է կատարվում նաև ՀՀ փոխնախագահ Արմե Աշոտյանին, որը կալանավորվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահի, ինչպես նաև նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով։ Հի՛շեցվում է, որ մեղադրանքը առաջադրվել էր 2022 թ․ նոյեմբերին՝ խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը։

Միջադեպեր պաշտոնատար անձանց և նրանց մերձավորների մասնակցությամբ

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն նաև ընդգծում է մարդու իրավունքների նկատամբ արհամարական վերաբերմունքը բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց մերձավորների մասնակցությամբ։

Մասնավորապես, զեկույցում բերվում է Ալեն Սիմոնյանի օրինակը, որը Կասկադ համալիրում թքել էր սփյուռքահայ Կարեն Մկրտչյանի դեմքին՝ «դավաճան» ասելու համար։

Մեկ այլ դեպքում քաղաքացի Սամվել Վարդանյանին բերման էին ենթարկել ոստիկանություն՝ Նիկոլ Փաշինյանին հանդիպելով՝ նրան դավաճան ասելու համար։ Իսկ Դավիթ Ավետիսյանը ձերբակալվել էր Փաշինյանին «դավաճան» և «վիժվածք» անվանլու համար։

Զեկույցում նշվում է նաև 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի և ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպը, որի արդյունքում Գայանե Հակոբյանի դեմ մեկ ամսից պակաս տևած քրեական վիճահարույց գործի արդյունքում Գայանե Հակոբյանը դատապարտվեց պայմանական ազատազրկման։

Մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Ամենադիտված