Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավորների եվրոպական միությունը կոչ է անում ՀՀ իշխանությանը շտկել դատական համակարգում իրավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դատավորների եվրոպական միությունը (European Association of Judges (EAJ) հուլիսի 14-ին նամակ է հասցեագրել Հայաստանի Հանրապետության և միջազգային պատկան մարմիններին։

Մանրամասները՝ ստորև․

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Դատավորների եվրոպական միության ներքոստորագրյալ խորհրդի անդամներս տեղեկացվել ենք անդամ միության՝ Հայաստանի դատավորների միության, ինչպես նաև տեղական լրատվամիջոցների հաղորդումներից՝ տարբեր հայաստանյան դատավորների նկատմամբ իրականացվող կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթների մասին, որոնցով ենթադրաբար դիտավորությամբ անարգանքի ու ծաղրի են ենթարկվում Եվրոպական համընդհանուր ընդունված ստանդարտները:

Դատավորները, որոնք կայացրել են որոշումներ, իսկ հետագայում, երբ դրանցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև` ՄԻԵԴ) կողմից արձանագրվել են մարդու իրավունքների խախտումներ՝ ինչի հետևանքով պետությունը տուգանվել է, ենթարկվել են կարգապահական պատասխանատվության նույնիսկ այն դեպքերում, երբ տույժերի պատճառը օրենքի բացերն են եղել, և հետևաբար դատավորների սխալը չի գործել:

Դատավորների մեկ այլ խումբ ենթարկվել է պատասխանատվության արդարադատության համակարգի թերացումների կամ Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ քննադատության համար: Նույնիսկ բարձր հեղինակություն ունեցող և երբևէ կարգապահական պատասխանատվության չենթարկված դատավորները ենթարկվել են անհամաչափ պատասխանատվության՝ դադարեցվել են նրանց լիազորությունները:

Առավել մտահոգիչ են կարգապահական վարույթների հարուցման և դրանց քննարկման հետ կապված հաղորդումները: Հաղորդումներից անառարկելիորեն բխում է, որ առկա է բացահայտ արհամարհանք  արդար դատաքննության սկզբունքների նկատմամբ:

Դատավորների եվրոպական միության խորհուրդը հարկ է համարում կրկին հղում կատարել նամակին կից՝ 2023 թվականի հունիսի 2-ին Աթենքում Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հայտարարությանը:

Նշվածի հիման վրա Դատավորների եվրոպական միության նախագահական խորհուրդը հիշեցնում է Հայաստանի իրավասու մարմիններին միջազգային և եվրոպական ստանդարտների պահպանման անհրաժեշտության մասին և կոչ է անում հարգել ու հետևողական լինել դրանց կիրառմանը:

Համաձայն կայուն նախադեպային պրակտիկայի՝ ՄԻԵԿ 6-րդ հոդվածը ևս պետք է կիրառելի լինի դատավորների կարգապահական պատասխանատվության ընթացակարգերի նկատմամբ, երբ, մասնավորապես, դրանց արդյունքը կարող է հանգեցնել դատավորների լիազորությունների դադարեցման։

Թե Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն և թե Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդը (ԵԴԽԽ, CCJE) պարտավորեցնում են նման դեպքերի քննությունն իրականացնել  անկախ մարմնի կողմից՝ պահպանելով արդար դատաքննության իրավունքը:

Արդար դատաքննության իրավունքը ներառում է՝ պաշտպանության և կողմերի հավասարություն, մրցակցության իրավունք, նյութերի ու ապացույցների հասանելիության իրավունք, դրանց ծանոթանալու ու պաշտպանությունը պատրաստելու ողջամիտ ժամկետ ունենալու իրավունք, վարույթին ներկա գտնվելու (լսված լինելու) իրավունք, ներկայացուցչի, փաստաբանի միջոցով ներկայացված լինելու իրավունք, կայացվող որոշումների պատճառաբանվածություն, դռնբաց դատավարություն (առնվազն, եթե հակառակը չի պահանջում կարգապահական պատասխանատվության ենթարկվող դատավորը), պատշաճ՝ օրենքի հիման վրա ստեղծված, դատարանի կողմից գործի քննության և դատարանի մատչելիության իրավունք:

Խնդրահարույց էր դիտվել նաև արդարադատության նախարարի կողմից վարույթ հարուցելու լիազորությունը, ինչը իշխանությունների տարանջատման սկզբունքի ենթադրյալ խախտում է։ Ենթադրյալ կարգապահական խախտումների բովանդակության առումով երկու սկզբունք անվիճարկելի հստակ և առանցքային են.

Առաջին՝ դատավորները ինչպես մյուս անձինք  ունեն ազատ խոսքի իրավունք։

Երկրորդ՝ սահմանափակումները թույլատրելի են, եթե այդպիսիք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդական հասարակությունում։

Նույնիսկ այն պարագայում, երբ դատավորի պաշտոնը, զբաղեցրած դիրքը պահանջում են որոշակի զսպվածություն՝ ապահովվելու դատական իշխանության հեղինակությունն ու անաչառությունը, ապա դա չի կարող զերծ պահել դատավորներին դատական իշխանության շուրջ տիրող անարդարությունների մասին բարձրաձայնելուց կամ արդարադատության համակարգում խախտումները մատնանշելուց։

Ավելին՝ այն կարող է դիտվել որպես պարտականություն։ Միայն այն հանգամանքը, որ ՄԻԵԴ–ը վերանայումների արդյունքում ներպետական դատարանների կողմից կայացրած որոշումներով մարդու հիմնարար իրավունքների խախտում է արձանագրել և պետության համար պարտավորություններ են սահմանվել, ապա դա ինքնին չի նշանակում, թե դատավորը ենթակա է կարգապահական պատասխանատվության. դատավորի սխալը, թերացումը (դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը) ենթակա է ապացուցման։

Օրենքի մեկնաբանությունը, փաստերի կամ ապացույցների բավարարության գնահատումը, բացառությամբ դիտավորության կամ կոպիտ անփութության դեպքերի, չպետք է անվերապահ առաջացնի կարգապահական պատասխանատվություն:

Վերոհիշյալ զեկույցների պնդումների համաձայն՝ այդ չափանիշները մեծամասամբ անտեսվել են։ Դատավորների եվրոպական միության անունից ևս մեկ անգամ կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ անվերապահորեն հետևել վերոհիշյալ եվրոպական չափանիշներին՝ դրանց ոգուն ու նպատակին, և գտնել արդյունավետ ուղիներ ու գործիքակազմ՝ շտկելու ստեղծված իրավիճակը, որում հայտնվել են հիշյալ դատավորները:

Դիմում ենք նաև Եվրոպայի Խորհրդի իրավասու մարմիններին իրականացնել իրավիճակի մոնիթորինգ, որը ամեն դեպքում անվերապահորեն կատարելու է Դատավորների եվրոպական միությունը:

Դատավորների եվրոպական միությունը պատրաստակամ է ըստ ձեր պահանջի տրամադրել ցանկացած լրացուցիչ պարզաբանում և աջակցություն»,- նշված է նամակում։

Նամակը ստորագրել են Դատավորների միջազգային միության առաջին փոխնախագահ, Դատավորների եվրոպական միության նախագահ  Դուրո Սեսան, Դատավորների միջազգային միության փոխնախագահ Միկայել Շյոբերգը և Դատավորների միջազգային միության փոխնախագահ Զաբինա Մատեյկան։

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Ամենադիտված