Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմուտքը ԼՂ խնդրի լուծումը պետք է քննարկի ՌԴ-ի հետ, բայց Մոսկվան պետք է ազդակ հղի, որ պատրաստ է համագործակցել. Ուորլիք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂ խնդրի տևական լուծման հասնելու համար անհրաժեշտ է քննարկել այդ հարցը Մոսկվայի հետ, բայց վերջինը պետք է ազդակ հղի Վաշինգտոնին և Բրյուսելին, որ պատրաստ է համագործակցել։ NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Ռուսաստանը շեշտում է, որ հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդելով՝ Արևմուտքը նպատակ է հետապնդում նվազեցնել ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում, Միացյալ Նահանգներն էլ Եվրամիությանն է դիտարկում որպես վստահելի գործընկեր։ Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է տևական կարգավորման հասնել առանց Ռուսաստանի ներգրավվածության՝ հաշվի առնելով, որ ռուսական խաղաղապահ ուժերն են տեղակայված Արցախում՝ հնարավոր դարձնելով այնտեղ հայության կյանքը, Ուորլիքը նկատեց՝ հնարավոր չէ անտեսել Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում։

«Ռուսաստանը հիմա չափազանց զբաղված է։ Ոչ միայն Միացյալ Նահանգների, այլ նաև Եվրամիության հարաբերությունները Ռուսաստանի հետ պատմական ամենացածր կետում են։ Գնդակը Մոսկվայի դաշտում է։ Եթե Ռուսաստանը ցանկանում է արդյունավետ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի խնդրի ամբողջական կարգավորման գործընթացում, ապա պետք է այդ ազդակը հղի Վաշինգտոնին ու Բրյուսելին, և լինի ոչ թե միակ դերակատարը, այլ արդյունավետ դեր ունենա գործընթացում։ Մենք չենք կարող անտեսել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերն են հիմա կանգնած, և որ Ռուսաստանն առանցքային դեր է ունեցել պատերազմը կանգնեցնելու հարցում։ Մենք այդ իրողությունն անտեսել չենք կարող, բայց Մոսկվան պետք է ազդակ հղի, որ պատրաստ է Վաշինգտոնի և Բրյուսելի հետ համագործակցելով արդյունավետ դեր ունենալ տևական կարգավորման հասնելու գործում, որի կարիքն ունի տարածաշրջանը։ Անկեղծ, ես վստահ չեմ, որ Մոսկվան պատրաստ է նման ազդակ հղել, և կասկածներ կան Մոսկվայի մտադրությունների առնչությամբ»,- նշեց Ուորլիքը։

Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետը, միևնույն ժամանակ, համոզված է, որ ԼՂ խնդրի տևական լուծման հասնելու համար անհրաժեշտ է քննարկել այդ հարցը Մոսկվայի հետ։

«Սա այն շատ քիչ խնդիրներից է, որի դեպքում Վաշինգտոնը, Մոսկվան և Բրյուսելն իսկապես կարող են համագործակցել և հասնել այնպիսի լուծման, որը կբխի բոլորի շահերից»,- շեշտեց Ուորլիքը։

ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Տրամվայ
Ամենադիտված