Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաշքի սպասելու փոխարեն. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ունենք ակնհայտ խնդիր. Հայաստանը և սփյուռքը համարժեք չեն Արցախում այսօր ստեղծված իրավիճակին։ Սա ազգային անոմալիա է, և սրա ուղիղ հետևանքն է, որ միջազգային հանրությունը նույնպես համարժեք չի արձագանքում։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաեւ նշել է. «120 հազար մարդ 200 օրից ավել գտնվում է տոտալ շրջափակման մեջ, թշնամու կրակոցների տակ, և առկա է էթնիկ զտման իրական սպառնալիք։

Պարզունակ մոտեցում է՝ խնդիրը վերագրել ժողովրդի որակներին. այստեղ լավի կամ վատի խնդիր չկա. և´ Հայաստանի ժողովուրդն է սովորական-նորմալ, և´ սփյուռքը, և´ միջազգային հանրությունը։

Այստեղ կան ուրիշ խնդիրներ, որոնք պետք է հասկանանք, և այդ խնդիրների լուծման ճանապարհով փոխենք վիճակը։ Ըստ իս, այդ խնդիրներն են.

  1. ՀՀ իշխանությունները
  2. Ազգային փլուզման խորությունը
  3. Հետպարտություն հուսալքված-անկումային տրամադրությունները
  4. Պայքարի ինստիտուտների բացակայությունը (կամ՝ ոչ բավարար զարգացած լինելը)
  5. Այսպես կոչված «սոցիալական սոսնձի»՝ ճիշտ գաղափարների, արդյունավետ պատկերացումների սղությունը։

Եթե ինչ-որ հրաշքով, ասենք պայմանականորեն՝ հաջորդ կիրակի, Հայաստանում լինի նոր իշխանություն, ապա մենք կունենանք լրիվ ուրիշ իրավիճակ։ Դա կնշանակի էֆեկտիվ մարդկանց ներգրավվածություն նոր իշխանությանը. 2-5 կետերի խնդիրները տրամաբանական շղթայում կսկսեն լուծվել, շատ այլ հարցեր նույնպես կսկսեն լուծվել, այդ թվում՝ բարդ, անգամ՝ անլուծելի թվացող։

Բայց մենք հասկանում ենք, որ սա տեսություն է։ Հրաշքին սպասելը նման պարագայում հիմարություն է։

Ավելի վատ է, սակայն, ոչինչ չանելը։ Այս վիճակում հանձնվելը դավաճանություն է մեր պետականության և մեր հայրենիքի հանդեպ։

Ճիշտ ճանապարհը գտնվում է նշված հինգ կետերի լուծման մեջ, սակայն՝ հակառակ հերթականությամբ՝ հինգերորդ կետից հասնելով առաջինին։ Իհարկե, ոչ ոք չի բացառում հրաշքի հնարավորությունը, բայց ռացիոնալ գիտակցությունը հուշում է, որ ճիշտը 5-ից 1 կետեր ճանապարհն է։ Սա ամենևին անվերջ երկար ճանապարհ չէ։ Ամեն քայլից հետո ձևավորվելու է նոր իրականություն, իսկ ամեն նոր իրականություն մոտեցնելու է ամբողջական լուծման հեռանկարը։

Առաջիկայում պարբերաբար կներկայացնեմ այդ կետերի համառոտ բովանդակությունը:

Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեՏիգրան Վիրաբյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հուլիսի 2-ի երեկոյան Երկրի վրա ուժգին մագնիսական փոթորիկ է սպասվում Մասյացոտնի թեմի առաջնորդը Սուրբ Պատարագ կմատուցի Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հուլիսի 4-ին Երևանում կմեկնարկի մինչև 16 տարեկանների բասկետբոլի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվի Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնա Էնդի Սերքիսը նկարահանվում է «Երիտասարդ Վաշինգտոն» ֆիլմում ՄԻՊ-ի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ Սևանա լճի ափին «Վարչաֆեստ» կանցկացվի․ գլխավոր մրցանակի համար՝ 4 000 000 դրամ Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ ԵՄ ավիացիոն գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Մինչև 3 տարվա ազատազրկում՝ զինծառայությունից խուսափելու գործով փորձաքննությունից հրաժարվելու համար Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Չեն կարող զանգահարել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատու ստորաբաժանումների քաղաքային հեռախոսահամարներին Քաղաքացիների բնակարաններ հասնող բնական գազի սակագինը մնաց անփոփոխ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրվել է Արուսյակ Մանավազյանը 25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ ԱբրահամյանIMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր. Կառավարության պարզաբանումը Հայաստանում կրկին զբոսաշրջային գնացք կգործարկվի Ռուբլու կանխիկի ճգնաժամ՝ ԵԱՏՄ-ում․ բանկերը բարձրացնում են միջնորդավճարները և սահմանափակումները Արտառոց դեպք՝ ԵրևանումԱդրբեջանն ու Թուրքիան դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ՝ փախլավան սեփականաշնորհելու համար Առանց հրեա ժողովրդի Ամերիկա չէր լինի․ ԱՄՆ դեսպանը խոսել է ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների, Թրամփի և այլնի մասին Վթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Լոռու մարզի պանրի արտադրամասի գործունեությունը կասեցվել է խախտումների պատճառով Քանաքեռ-Զեյթունում կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սուջուխ Հայհիդրոմետի տնօրենը գրել է «Պոդլեսնի. «Հայաստանը կփակի Շիրակի ռուսական ռազմաբազան և այնտեղ կտեղակայի ամերիկացիներին»»«Դժբախտ վիզան. ինչո՞ւ է Հայաստանի քաղաքացիների համար այդքան դժվար մուտք գործել եվրոպական երկրներ» Կտրուկ փոփոխություն՝ տարադրամի շուկայումԳյումրիում տեղի է ունեցել ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր համագումարը. պատմության այս օրը (01 հուլիս)Մբապեն՝ Աշխարհի առաջնության ռեկորդակիր «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» Եղանակը Հայաստանում
Ամենադիտված