Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս ամենը հնարավոր չէր լինի, եթե Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերն արհամարհող գլոբալ ուժերն իրենց ներկայացուցիչները չունենային մեր երկրում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր «բանակցություններ» կոչվածի ընթացքում իրականացվում են Ադրբեջանի երազանքները. «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ նշելով, որ նման իրավիճակի մասին Ադրբեջանը մինչև 2020 թվականի պատերազմն անգամ չէր էլ կարող երազել։

«Բանակցություններն առհասարակ պետք է ինչ-որ չափով բավարարեն կողմերին, բայց մենք բանակցությունների մասին չենք կարող խոսել. Հայաստանի թրքամետ իշխանությունն ուղղակիորեն գաղտնի է պահում, թե ինչ կետերի շուրջ են համաձայնության եկել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մեզ պարտադրվող «խաղաղության պայմանագրի» շրջանակում։ Սա ապացուցում է, որ Հայաստանի իշխանություններն ուղղակիորեն հակահայկական թեզեր են առաջ տանում։ Իսկ պաշտոնական Բաքուն ավելի բաց է այդ առումով։ Շատ պարզ նշում են, որ ՀՀ-ի հետ ոչ թե բանակցում են, այլ ՀՀ-ին պարտադրում են ի կատար ածել բոլոր այն թեզերը, որոնք իրենք առաջ են քաշել 44-օրյա պատերազմից հետո»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների շփումները բանակցություն որակելը ճիշտ չէ։

«Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնողին ընդամենը կանչում են Վաշինգտոն կամ այլ մայրաքաղաք, ասում՝ նստիր ու լսիր, թե ինչ է ասում Բայրամովը, որ ընդունես նրա բոլոր պահանջները։ Բացի այդ, կապիտուլ յանտ, թուրքի դեմ ծնկած որևէ մեկը չի կարող հավասարը հավասարին բանակցել իրեն ծնկի բերած, պարտության մատնածի հետ ու հասնել ինչ-որ դրական արդյունքի։ Պատերազմից հետո վերջին մոտ 3 տարի ցույց տվեց, որ կապիտուլ յանտ Նիկոլը Հայաստանի և Արցախի Հանրապետություններին տանում է կործանման և էլ ավելի մեծ խնդիրներ է ստեղծում մեզ համար։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, ոչ թե բանակցություն, այլ իրականում Հայաստանին նոր, ավելի համապարփակ և ավելի խայտառակ կապիտուլ յացիայի պարտադրում է, որի հետևանքը ՀՀ-ի պետականության կործանումն է լինելու»,-նշեց Գ. Համբարյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի՝ օրեցօր ավելի սաստկացող հռետորաբանությանն ու գործողություններին՝ նա հավելեց. «Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիրքորոշմանը, ապա հուլիսի 9-ին այն հստակ արտահայտեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ Բերձորի միջանցքը բացելու հորդորներն ու կոչերը՝ Բայրամովն, ըստ էության, ասաց, որ իրենք արհամարհում են բոլոր կենտրոններից հնչած կոչերն ու իրենց ազգային շահերից ելնելով են գործում, ինչը բնական է։ Եթե աշխարհի որևէ պետություն առաջնորդվի այս կամ այն մայրաքաղաքից, միջազգային կառույցներից հնչող կոչերով, ուրեմն կա՛մ պետություն չէ, կա՛մ այդ պետությունը կոչեր հնչեցնող մայրաքաղաքների համար շատ արագ գործիք է դառնում՝ գնալով ինքնալուծարման և ինքնակործանման։2023-ի փետրվարին Ադրբեջանը նաև ցույց տվեց, որ թքած ունի ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշման վրա, թքած ունի Բրյուսելից, Մոսկվայից, Թեհրանից, Վաշինգտոնից, Նյու Յորքից հնչող կոչերի վրա։ Մինչդեռ կապիտուլ յանտ Նիկոլը, ՀՀ ընտրողների 25-26 տոկոսից մանդատ ստանալով և իրեն «ժողովրդի կողմից ընտրված ղեկավար» հռչակելով, Հայաստանին տանում է ինքնակործանման, որովհետև նա չի կարող ուղղակիորեն լուծել ՀՀ և ԱՀ դեմ ծառացած խնդիրները։ Ավելին՝ տարբեր միջազգային հարթակներում Փաշինյանն առաջինը հենց ինքն է հանդես գալիս հակահայկական, հակահայաստանյան ու հակաարցախյան կոչերով ու դիրքորոշումներով։

Այնպես որ, երբ մեր հասարակությունը վրդովվում է Եվրոպայից, Ռուսաստանից, թող տեսնի, թե առաջինն ով է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ով է հայտարարում, որ «Ադրբեջանը 86 հազար 600 քառակուսի կիլոմետր տարածք է ներառում»։ Որևէ մայրաքաղաքից այս թվերի մասին հայտարարություն լսե՞լ եք։ Մենք պրոադրբեջանական թեզերն առաջինը հենց Երևանից ենք լսում»։ Քաղաքագետն այս համատեքստում պատահական չհամարեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կապված՝ վերջերս տարածված տեղեկությունը։ «Ինչպես հասկացա, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «դաբրոյով» էր իր հնչեցրած մտքերի վերաբերյալ արտահոսք եղել, որը Ելիսեյան պալատը չհերքեց։ Ըստ տեղեկությունների, Մարսելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նա, ըստ էության, հայտարարել էր, որ շատ դեպքերում ավելի հայամետ դիրքորոշումներով է հանդես գալիս, քան ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը։ Սա նշանակում է, որ, այո, եթե դավաճանը, ազգադավը տնից է, ոչ ոք չի կարող դրական բան անել, հօգուտ մեզ քայլ անել։ Այս պարագայում կոնկրետ Հայաստանի դեմ գործում է Ալիև-Նիկոլ-Էրդողան տանդեմը։

Մեր տարածաշրջանում թուրքադրբեջանական տանդեմն իր քաղաքականությունը ՀՀ-ի դեմ իրականացնում է Նիկոլ Փաշինյանի անմիջական և ակտիվ մասնակցությամբ։ Եթե ՀՀ բնակչությունը չի հասկացել, թե Արցախն ինչու հայտնվեց բլոկադայի մեջ, ապա նշեմ, որ առաջնայինը ոչ թե ռուսները, այլ նույն ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողն էր պատճառը, որը Պրահայում, փաստացիորեն, սեպարատ, գաղտնի ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն Ադրբեջանին թույլ տալով փակել Բերձորի միջանցքը։ Եթե ՀՀ իշխանությունները փաստացի չճանաչեին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, Ադրբեջանը Բերձորի միջանցքը փակելու իրավական որևէ հիմք չէր կարող ունենալ։ Քանի որ ՀՀ կապիտուլ յանտ վարչակազմն իր պարագլխի հետ ճանաչել են Ադրբեջանը՝ 86 հազար 600 քառակուսի կմ տարածքով, սա նշանակում է, որ Ադրբեջանն իրավասու է Նիկոլի կողմից ճանաչված հայ-ադրբեջանական սահմանին անցակետ դնել։ Սա պարտադիր է, եթե երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունները»,-նշեց Համբարյանը՝ շեշտելով, որ այստեղ այլ խնդիր կա։

«Եթե կապիտուլ յանտ Նիկոլը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը նման հայտարարությամբ հանդես չի եկել։ Ադրբեջանը չի ասել, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Նաև միամտություն է կարծել, որ Ադրբեջանը երբևէ խաղաղ մեթոդներով դուրս կբերի իր զորքերը 2020-ից հետո ՀՀ վրա երեք ռազմական հարձակման արդյունքում օկուպացրած տարածքներից, ինչպես նաև վերջերս Տեղ գյուղի մոտ հանձնված տարածքներից։ Մեծ հաշվով՝ պարադոքսալ իրավիճակ ունենք։ Հաշվի առնելով թե՛ ՌԴ-ի, թե՛ միջազգային մի շարք արձագանքներ, այդ թվում՝ Էմանուել Մակրոնի վերոնշյալ հայտարարությունը, կարող ենք ասել, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող հողատուն, սեփական իշխանությունը վեր դասելով ազգային ու պետական շահերից, ամեն ինչ անում է, որ ՀՀ-ն թուրք-ադրբեջանական տանդեմի հետ վերջնականապես ստորագրի հերթական խայտառակ կապիտուլ յացիան, որի հետևանքները շատ աղետալի են լինելու Հայաստանի համար»,-ընդգծեց քաղաքագետը։

Գագիկ Համբարյանն ընդգծեց՝ Փաշինյանին Հայաստանում իշխանության է բերել հենց Արևմուտքը. «Նրան իշխանության են բերել ավելի գլոբալ հարցեր լուծելու համար, քան մենք պատկերացնում ենք։ Արևմուտքի համար Արցախն ընդամենը մանրադրամ է, որովհետև Արևմուտքում լավ գիտեն ՌԴ-ի արտաքին քաղաքականության թույլ կողմերը։ Լավ գիտեն, որ, լինելով ժուժկալ պետություն, ՌԴ-ն գումար չի ծախսում իր պետական ու ազգային շահերն առաջ տանելու համար և իր դիրքերը տարբեր պետություններում պահպանում է ազգամիջյան կոնֆլիկտների շնորհիվ։ Ու եթե կոնֆլիկտները չկան, չկա նաև ՌԴ-ի ներկայություն։ Արևմուտքն այդ ծրագիրը ժամանակին իրականացրեց Վրաստանում, և 2008-ին Ռուսաստանն ուղղակիորեն վտարվեց Վրաստանից, Վրաստանն էլ կորցրեց Աբխազիան և Հարավային Օսիան։ Հիմա Արևմուտքն ուզում է նույնն անել Հայաստանում՝ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելով՝ հայաստանյան հասարակությանը տրամադրել Ռուսաստանի դեմ, Նիկոլ Փաշինյանի կողմից սանձազերծված պատերազմի մեջ մեղադրել Ռուսաստանին ու շատ կարճ ժամանակահատվածում վտարել ռուսական ռազմաբազան։

Կարճ ասած՝ չկա Արցախյան հարց, չկա ՌԴ ներկայություն արդեն ամբողջ Հարավային Կովկասում։ Բայց Ռուսաստանը քայլ ձիով արեց, կողմերին պարտադրեց զինադադար կնքել։ Մյուս կողմից՝ ռուսները սխալ էին մտածում, երբ կարծում էին, թե Նիկոլն իր իշխանությունը փրկելու համար պետք է շնորհակալ լինի իրենցից։ Ռուսները չմտածեցին, որ նույն Արևմուտքը, որը 2018- ին Նիկոլին թավշյա հեղափոխության անվան տակ բերել էր իշխանության, բացի պլան «Ա»-ից, ուներ նաև պլան «Բ», պլան «Գ»»: Գագիկ Համբարյանը շեշտեց՝ բազմիցս է ասել, որ 2020-ից հետո հակառուսական տրամադրությունների հրահրումը Հայաստանում ու Արցախում ավելի են սաստկանալու։

«Վառ օրինակներից մեկը հասարակությանը տարբեր միջոցներով համոզելն էր, որ Ռուսաստանը չի կատարում դաշնակցային պարտականությունները, թույլ միջնորդ է։ Թեզերի մեջ իրականություն կա, բայց Նիկոլի իշխանությունն այդ թեզերը բազմաթիվ կեղծիքներով ու մանիպուլ յացիաներով էր հրամցնում հասարակությանը։ Նիկոլի տերն Արևմուտքն է, որը բացահայտ ցույց է տալիս, որ իրենք կողմ են, որ Արցախյան հարցը հօգուտ Ադրբեջանի լուծվի, և այդ առումով պարտադրում են Նիկոլին։Այդ մասին են վկայում թե՛ Տոյվո Կլաարի, թե՛ Շառլ Միշելի բազմաթիվ հայտարարությունները, ինչպես նաև ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի վերջին հարցազրույցը Հանրային հեռուստատեսությամբ։ Ինչպես հայտնի է՝ Արցախյան հարցի լուծման 2 առաջարկ է եղել՝ ռուսական և արևմտյան։ Ռուսական տարբերակով առաջարկվում է ստորագրել խաղաղության պայմանագիր՝ Արցախյան հարցը թողնելով հաջորդ սերունդներին։

Արևմտյան տարբերակով առաջարկվում էր համապարփակ կապիտուլ յացիոն ակտ, համապարփակ նվաստացում բոլոր ձևաչափերով, իսկ նպատակը ռուսներին տարածաշրջանից դուրս շպրտելն է։ Փաշինյանը երկրորդն է ընդունել, և պատահական չէր, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդես եկավ պրոադրբեջանական թեզերով՝ հայտարարելով, թե «հավատում և հուսով են, որ ԼՂ հայերը կկարողանան ապահով ապրել Ադրբեջանի կազմում»։ Սա իրականում խաբկանք է, Արցախում մնացած 120 հազար հայերին ցեղասպանության ենթարկելու ծրագիր։ Ամեն դեպքում, այս ամենը հնարավոր չէր լինի, եթե Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերն արհամարհող գլոբալ ուժերն իրենց ներկայացուցիչները չունենային մեր երկրում՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ ԱՀ-ում։ Խոսքն իշխանությունների մասին է։ Ինչպես ասում են՝ «գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի»։ Եթե դավաճանը ներսից չլինի, ոչ ոք երկիրն ինքնակործանման տանել չի կարող»,-եզրափակեց քաղաքագետը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում
Ամենադիտված