Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստում քննարկվել է Սևանա լճից հավելյալ ջրառի հարցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի հունիսի 7-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» ՀՀ կառավարության որոշման քննարկումն էր։

ԳԱԱ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս որոշման ընդունմամբ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սևանա լճից հավելյալ 70 միլիոն խմ ջրառին։ Արդյունքում, 2023 թվականին լճից բաց կթողնվի մինչև 240 միլիոն խմ ջուր՝ օրենքով սահմանված առավելագույնը 170 միլիոն խմ-ի փոխարեն։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը մեջբերեց ՀՀ կառավարության որոշման հիմնավորումը, ըստ որի՝ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը մասնակի մեղմելու, ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Հողատարածությունների մակերեսը կազմել է շուրջ 31.3 հազար հեկտար, իսկ ոռոգման ջրի պահանջարկը կկազմի շուրջ 445,3 միլիոն խմ։ Հաշվարկվել է, որ ջրի դեֆիցիտը կկազմի 121,4 միլիոն խմ։ Նախատեսվում է շուրջ 51,4 միլիոն խմ վերցնել լրացուցիչ մեխանիկական ջրարտադրության արդյունքում, իսկ մինչև 70 միլիոն խմ-ն՝ Սևանա լճից։

«Մենք կարող է անդառնալի փոփոխություններ ունենանք Սևանում։ Մենք պետք է միասին ճանապարհներ գտնենք, որ Սևանի հոգսը թեթևացնենք, ոչ թե հեշտ ճանապարհով գնանք։ Եթե մենք կարողանանք վերացնել կորուստների կեսը, կկարողանանք փակել ջրի դեֆիցիտը։ Այս տարի երկու անգամ ավելի շատ է ջուր բաց թողնվել Սևան-Հրազդան ջրատարով, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում։ Այսօրվա դրությամբ Արփա-Սևան թունելով երկու անգամ ավելի պակաս ջուր է մուտք եղել Սևանա լիճ, քան անցյալ տարի նույն ժամանակահատվածում», - ասաց ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանը։

Վահագն Գևորգյանն արձագանքեց․ «Արփա-Սևան թունելով տեղափոխել ենք 80 միլիոն խմ ջուր՝ անցյալ տարվա 140 միլիոն խմ-ի փոխարեն։ Դա պայմանավորված է նրանով, որ այս տարվա հունվար, փետրվար, մարտ ամիսներին շինարարություն է եղել, և երկրորդ, թունելի մուտքը փակ է եղել, այս 3 ամիսների ընթացքում քիչ ջուր է գնացել։ Բացի այդ, 2021 թվականի համեմատ Արփա և Եղեգիս գետերի հոսքը շատ նվազել է։

Այս տարի Սևանի ջուրը մեկ ամիս շուտ ենք բաց թողել՝ մայիսի 14-ին, իսկ անցյալ տարի՝ հունիսի 6-ին։ Այս տարի անձրևներ չկային, Հրազդան գետի ջրատվությունը, ըստ Հիդրոմետի կանխատեսումների, անգամ 40 տոկոսով պակաս էր, քան իրականում։ Ջրապահանջը շատ էր, գետերում ջուր չկար, միակ ճանապարհը Սևանից բաց թողնելն էր։ Ապրիլից է սկսվել այս տարի ոռոգման շրջանը, այդպիսի բան գրեթե չէր եղել։ Այս տարի վեգետացիան շուտ է սկսվել»։

Ջրային կոմիտեի նախագահը հավաստիացրեց, որ Եղեգիս գետի վրա որոշ փոքր ՀԷԿ-եր չեն գործում, կան դատական գործեր։ Ջրային կոմիտեն դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ որոշ փոքր ՀԷԿ-երի տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները վերանայելու համար։

Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած 31.3 հազար հեկտար հողերն ամբողջությամբ Արարատյան դաշտի հողերն են։

Հանձնաժողովի անդամները բարձրացրին Արարատյան դաշտում շահագործվող ձկնաբուծարանների հարցը, որոնք մեծ քանակությամբ ջրային ռեսուրսներ են օգտագործում։ Ջրային կոմիտեի ներկայացուցիչները նշեցին, որ ձկնաբուծարաններում տեղադրված են հաշվիչներ․ «Նախնական հաշվարկներով մոտ 1,4 միլիարդ խմ ջուր է գնում։ Կառավարությունն օրենքի նախագիծ է շրջանառում, որպեսզի ձկնաբուծարաններն անցնեն բացառապես փակ ցիկլով աշխատանքի։ Բացի այդ, Ջրային կոմիտեում մոտ 100 միլիոնի նախագիծ ենք իրականացնում, որպեսզի ձկնաբուծարանների ջրերն արևային էներգիայով աշխատող պոմպակայաններով բարձրացնենք վերևի նիշ՝ ոռոգման համակարգն ապահովելու համար։ Սյդ հարցն ուսումնասիրության փուլում է»։

Հանձնաժողովի անդամ, ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ Վլադիմիր Նարիմանյանը նշեց, որ ոռոգման շրջանի սկզբից՝ մայիսից մինչև հուլիս ամիսը, ոռոգման ջրապահանջարկը փակվել է Սևանա լճի հաշվին։ «Երկու հատ ջրապահանջ եք ներկայացրել։ Առաջինը՝ Սևանա լճից 170 խմ ջրառի վերաբերյալ կառավարության որոշման ժամանակ, երբ ոռոգման շրջանը նոր էր սկսվում, ամբողջ համակարգի՝ 31 հազար հեկտարի համար ջրապահանջարկը եղել է 521 միլիոն խմ։ Մյուսը ներկայացրել եք հիմա՝ 445 միլիոն խմ, որը նախատեսված է հուլիսի 1-ից մինչև ոռոգման շրջանի ավարտը` հոկտեմբերի 10-ը։ Եթե այն ժամանակ ջրապահանջարկը 521 միլիոն խմ է եղել, հիմա 445 միլիոն խմ է, ստացվում է, որ 76 միլիոն խմ տարբերությունը նախատեսված է եղել ոռոգման շրջանից մինչև հուլիսի մեկը։ Եթե դուք 80 միլիոն խմ-ն ջրամբարից եք վերցրել, 68 միլիոն խմ-ն՝ Սևանից, ստացվում է այնպես, որ միայն Սևանից եք փակել ամբողջ համակարգի ջրապահանջարկը։ Բա ջրամբարների 80 միլիոն խմ-ն ի՞նչ եք արել», - ասաց Վլադիմիր Նարիմանյանը։

Ջրային կոմիտեի ներկայացուցիչները նշեցին, որ ՋՕԸ-երի մոտ եղել է 17 տոկոս պահանջարկի նվազեցում։

Հանձնաժողովի անդամ, հիդրոլոգ Օֆելյա Գրիգորյանը նշեց՝ ջրբացթողումների հետևանքով Սևանա լճի մակարդակը շարունակելու է իջնել։ «2021 թվականին, երբ Սևանա լճից բաց թողնվեց 250 միլիոն խմ ջուր, լճի մակարդակը իջավ և շարունակեց մնալ բացասական։ Ես հաշվարկ եմ արել, որ առնվազն 90 միլիոն խմ-ից ավելի չպետք է բաց թողնել Սևանից, որպեսզի մակարդակը սկսի բարձրանալ։ Եթե 170 միլիոն խմ բաց ենք թողնում, արդեն բացասական մակարդակ է գրանցվելու, 70 միլիոն խմ էլ որ բաց թողնվի, արդեն շատ կիջնի լճի մակարդակը», - ասաց Օֆելյա Գրիգորյանը՝ նշելով, որ ջրի դեֆիցիտը պետք է լրացնել նոր ջրամբարների միջոցով։

«Սևանա լիճն արդեն սկսել է ծաղկել։ Մենք պետք է նվազեցնենք բացասական ազդեցությունները լճի վրա, որպեսզի խուսափենք անդառնալի հետևանքներից», - նշեց Բարդուխ Գաբրիելյանը։

«Սևանի բեռը կթեթևացնի Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ճիշտ օգտագործումը։ 54 լումա է խմ-ն այնտեղ։ Դիմեք, որ վերանայվի, դա ճիշտ չէ։ Բացի այդ, մենք ձուկ աճեցնելով կիսաանապատային գոտում, ատոմակայանն ենք հարցականի տակ դնում, նաև նոր նախատեսվող ատոմակայանը», - շեշտեց հանձնաժողովի անդամ, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը։

«Պետք է հիմնավորել ելակետային 521 միլիոն խմ ջրապահանջարկը, շատ մեծ թիվ է նշված։ Ըստ այդմ, կկողմնորոշվեք, թե որքան է Սևանի չափաբաժինը», - նշեց հանձնաժողովի անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու Ալեքսեյ Թարվերդյանը։

Հանձնաժողովի անդամներն առաջարկեցին Ջրային կոմիտեին վերանայել ջրապահանջարկի և ջրի դեֆիցիտի հաշվարկները ու ներկայացնել ստույգ և հիմնավորված տվյալներ։

Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ» Ինչ մեդալ էլ բաժանեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը nւրացած, Արցախի հանձման գործում նշանակալի դեր ունեցած անձ. Տիգրան Աբրահամյան Առուշանյանի «բիզնեսը» մետաստազներ է տալիս. «Հրապարակ» Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացները
Ամենադիտված