Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂ-ն․ ՔՊ պատգամավորների ելույթները՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը: ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տնտեսական հարցերի, գիտության, տեխնոլոգիաների եւ շրջակա միջավայրի հանձնաժողովի նիստում: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

«Հարգելի՛ գործընկերներ,

Կցանկանայի ելույթս սկսել հանձնաժողովի զեկուցող տիկին Քուգլերի աշխատանքը գնահատելով: Ուզում եմ հատկապես ընդգծել նրա այն միտքը, որ երբ մենք խոսում ենք, օրինակ, շրջակա միջավայրի խնդիրների մասին, մենք պետք է այնպես անենք, որ դրանք ընկճվածություն չառաջացնեն եւ չմղեն քաղաքացիներին դեպի մեկուսացում խնդիրներից՝ դրանց չափազանց բարդ լինելու բերումով: Մենք պետք է նաեւ բավարար լավատեսություն գեներացնենք, որ միասին լուծումներ փնտրենք: Կարծում եմ, որ սա շատ կարեւոր գաղափարական մոտեցում է խնդիրներին:

Կցանկանայի խոսել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին: Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության բանակցություններ են վարում: Նպատակը, որը Հայաստանը հետապնդում է խաղաղության այս բանակցություններում, խաղաղության պայմանագրի ստորագրումն է, որով Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնվելով իրենց միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա:

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղն այն ըմբռնմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվի Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների միջեւ՝ նման երկխոսության համար միջազգային ներկայությամբ:

Մինչդեռ արդեն յոթ ամիս է, ինչ Ադրբեջանն արգելափակված է պահում Լաչինի միջանցքը: Սա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում հայերն ամբողջությամբ շրջապատված են ռուս խաղաղապահներով եւ ադրբեջանական բանակով: Իսկ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանը Լաչինի միջանցքի ճանապարհին բետոնապատնեշներ տեղադրեց: Սրա կադրերը կան համացանցում:

Ներկայումս դադարեցվել է նաեւ մարդասիրական օգնության հոսքը Լեռնային Ղարաբաղ: Ո՛չ գազ, ո՛չ էլեկտրականություն, ո՛չ սննդի եւ բժշկական մատակարարումների համալրում: Ծանր վիճակում գտնվող եւ Լեռնային Ղարաբաղում անհասանելի բժշկական ծառայությունների կարիք ունեցող հիվանդները նույնպես չեն կարող տեղափոխվել: Եվ չկա միջազգային ներկայություն այս ամենը փաստաթղթավորելու եւ հասցեագրելու համար:

Սա մարդասիրական ճգնաժամ է, որն ունի նաեւ բազմաթիվ այլ չափումներ, այդ թվում՝ բնապահպանական եւ տնտեսական: Իրավիճակը շատ պարզ ձեւով ներկայացնելու համար ասեմ, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ արդեն յոթ ամիս է, ինչ ոչինչ չեն գնում եւ չեն վաճառում. նրանք պարզապես իրենց տներում սպասում են սննդի փաթեթների ժամանմանը: Մարդկանց կյանքն այնտեղ կանգ է առել եւ մշտական հարձակման սպառնալիքի տակ է:

Որքան էլ այս իրավիճակը հուսահատ է, Հայաստանում մեր դիրքորոշումն այն է, որ մենք սադրանքների չենք տրվելու եւ չենք հրաժարվելու խաղաղության բանակցություններից: Մենք շարունակելու ենք բարեխղճորեն ջանք գործադրել եւ քաղաքական կամք դրսեւորել Հարավային Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար: Դրա համար մեզ անհրաժեշտ է կայուն միջազգային աջակցություն՝ Ադրբեջանի ագրեսիվությունը զսպելու համար: Այն բոլոր դժվարություններից հետո, որոնց միջով անցել են Հարավային Կովկասի ժողովուրդները վերջին տասնամյակներում, պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ»,- նշել է պատգամավորը:

Ելույթ է ունեցել նաեւ ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը: Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է

«Պարո՛ն նախագահ, ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Կաշյունասին զեկույցի եւ բանաձեւի պատրաստման համար:

Ցավոք, Բիրմինգհեմի հռչակագրի ընդունումից հետո Հարավային Կովկասում եւ Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակում է վատթարանալ: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ենթարկվել է դաժան ագրեսիայի, ինչը հանգեցրել է մեր ինքնիշխան տարածքի մի մասի օկուպացիայի: Այս բռնությունները դադարեցվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների ակտիվ միջամտության շնորհիվ:

Ամեն օր Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, գնդակոծում մարտական դիրքերը, քաղաքացիական ենթակառուցվածքներն ու Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակչությանը: Վերջերս Ադրբեջանը նաեւ սկսել է թիրախավորել իմ երկրի տնտեսական զարգացումը՝ գնդակոծելով ամերիկյան ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանը:

Բարեբախտաբար, այժմ Հայաստանի սահմանի երկայնքով գործում է հրադադարի ռեժիմի խախտումներն ու սահմանային լարվածությունն արձանագրող եւ այդ մասին այս վեհաժողովի անդամ մի շարք երկրներին զեկուցող մեխանիզմ: Խոսքը Հայաստանում 2 տարի ժամկետով տեղակայված Եվրոպական միության քաղաքացիական մոնիտորինգային առաքելության մասին է, որի նպատակն է նպաստել սահմանամերձ շրջաններում կայունությանը, ինչի համար ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԵՄ բոլոր անդամ երկրներին առաքելություն ծավալելու համաձայնության համար եւ հատկապես Ավստրիային, Ռումինիային, Սլովակիային, Լատվիային, Լիտվային եւ Էստոնիային՝ այս որոշման կայացման գործում իրենց ակտիվ ներգրավվածության համար:

Նույն մեխանիզմը Եվրամիության կողմից առաջարկվել է նաեւ Ադրբեջանին, սակայն վերջինս հրաժարվել է ընդունել այն: Գուշակեք, թե ինչու: Այս փաստը հստակ ցույց է տալիս, թե ով է ագրեսորն այս հակամարտության մեջ:

Հարգելի՛ գործընկերներ, քանի որ կոնֆլիկտային այլ համատեքստերում մենք հստակ նշում ենք, թե ով է ագրեսորը եւ ով է զոհը, կարեւոր է դա նշել նաեւ այս համատեքստում. այն օգնում է բացահայտել խնդիրները եւ լուծումներ գտնել դրանց համար: Այն փոփոխությունները, որոնք ես առաջարկել եմ այս բանաձեւում, ծառայում են այդ նպատակին:

Կարծում եմ, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը պետք է ավելի ակտիվ լինի մեր տարածաշրջանում կազմակերպության դերի եւ ներգրավվածության ամրապնդման գործում»,- ընդգծել է Սարգիս Խանդանյանը:

Ավելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԱջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանքՌԴ-ն անդառնալի վնասներ է հասցրել Ուկրաինայի Նավթոգազ ընկերությանըԵս պատրաստ եմ փոխարինել Հալանդին. Անտուան ՍեմենյոԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. Մբապե
Ամենադիտված