Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չարությանն ՝ ըմբռնումով, բարությանը ՝ վստահությամբ. Արփինե Հովհաննիսյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

armday.am-ը գրում է.

«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է ՀՀԿ համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը: Նախարարի հետ զրուցել ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի շարք հարցերի շուրջ:

-ՀՀԿ-ի ցուցակում առաջին կին թեկնածուն Դուք եք, ինչպե՞ս է դա որոշվել, կարելի՞ է ասել, որ դա կուսակցության գնահատականն էր Ձեր՝ այս տարիների աշխատանքի համար և արդյոք ուրա՞խ եք ԱԺ վերադառնալու հնարավորության համար:

-Առհասարակ, աշխատում եմ խուսափել այնպիսի հարցադրումների պատասխանելուց, որոնց հասցեատերը ես չեմ, այսինքն իմ՝ ցուցակի այս կամ այն հորիզոնականում գտնվելու որոշման հեղինակը ես չեմ, դա քաղաքական թիմի որոշումն է և այդ քաղաքական թիմի որոշման մեկնաբանության իրավունք ինձ որևէ մեկը չի վերապահել: Ես կարող եմ դրան որպես փաստ վերաբերվել և ասել, որ դա իրականում շատ պարտավորեցնող է և նաև կրկնակի, եռակի, քառակի պատասխանատվություն է նշանակում՝ հատկապես այս լարված շրջանում: Ինչ վերաբերում է ԱԺ վերադառնալուն կամ չվերադառնալուն, նախ թույլ տվեք ասել, որ ՀՀԿ ցուցակում գտնվելը ինքնին հոմանիշ չէ ԱԺ վերադառնալուն: Ես իմ այն առաքելությունը, որը պատկերացրել եմ, փորձել եմ պաշտաճ կերպով և պատվով կատարել թե՛ խորհրդարանում, թե՛ գործադիրում, բայց, քանի որ խոսքը գնում է քաղաքական թիմի մասին, դրա համար քաղաքական թիմը որտեղ որոշում կայացնի, ես այդտեղ էլ կշարունակեմ գործունեություն ծավալել և իմ առաքելությունն իրականացնել:

-ՀՀԿ-ի ցուցակը շատ քննարկվեց ու քննադատվեց, տեսակետ կա, որ կուսակցությունն այդպես էլ չազատվեց մականունավոր պատգաավորներից:

-Առհասարակ, ես համարում եմ, որ ՀՀԿ-ն մյուս բոլոր կուսակցություններից տարբերվում է նրանով, որ իր բովանդակությամբ շատ բազմաշերտ է․ այստեղ կա հասարակության ամենատարբեր շերտերի ներկայացվածությունը ՝ գիտությունների դոկտորից մինչև մանկավարժ, բժշկից մինչև ընդհուպ գործազուրկ: Իրականում այս կամ այն անձի՝ խորհրդարանում հայտնվելու հիմնավորվածությունը իմ, կամ ձեր, կամ ցանկացած անձի որոշելիքը չէ․ ՀՀ քաղաքացիները, ժողովուրդը պիտի իր քվեն տա: Ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքում պարզ կդառնա, թե ժողովուրդը ում ցանկացավ տեսնել, ում համարեց, որ իր խնդիրների լուծման համար առավել վստահելի է: Ինքը՝ ընտրակարգը հնարավորություն է տալիս տարբեր մարդկանց մրցակցել, ինքը՝ ընտրակարգը թելադրում է այնպիսի պայմաններ, երբ կուսակցության դեմքը որոշում է ժողովուրդը, այսինքն ՀՀԿ-ն ընձեռեց հնարավորություն այն մարդկանց, ովքեր կուսակցության հետ կապ ունեն, ինչ-որ աշխատանք են կատարել, ըստ էության, հայցել ժողովրդի քվեն: Կհայցե՞ն նրանք այդ քվեն, որքանո՞վ դա արդյունավետ կլինի, որքանո՞վ կկարողանան համոզել, որ հենց իրենք են նրա խնդիրները լուծողը, դա ցույց կտա ապրիլի 2-ի քվեարկությունը: Ես չեմ այդ բանաձևումը տվել, դա ընտրական օրենսգիրքն է տվել և, ընդհանրապես, որևէ մեկին իրավունք վերապահված չէ ժողովրդի անունից որոշել՝ նրանք պիտի լինեին ցուցակում, թե՞ ոչ, նրանք կլինե՞ն խորհրդարանում, թե՞ ոչ՝ սա է հարցի պատասխանը և այս հարցի պատասխանը կտա ժողովուրդը:

-Հանրապետության ո՞ր մասում եք Դուք իրականացնելու ՀՀԿ-ի քարոզարշավը:

Այս որոշումները մենք կկայացնենք, իհարկե, քաղաքական թիմով, կլինենք տարբեր տեղերում՝ Արմավիրի մարզում, Տավուշի մարզում,այլ վայրերում, այնտեղ, որտեղ թիմը նպատակահարմար կհամարի:

-ՀՀԿ-ի «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսը բավական բուռն քննադատվեց: Տեսակետ կա, որ սա սեփական կառավարման տապալման խոստովանություն է՝ ապրիլյան պատերազմից հետո:

-Ես, առհասարակ, չէի ցանկանա, որ թե՛ այդ մարդկանց շուրթերով, ովքեր այդպիսի տեսակետ են արտահայտում, թե՛ ձեր, բարբառեր ադրբեջանական քարոզչամեքենան: Ապրիլյան պատերազմը տապալում չէր, այլ հարց է, որ մեր օրերում նրանք նպատակամղված քարոզչություն են իրականացնում, որպեսզի հաղթած հասարակության մեջ տրամադրություններ ստեղծեն, որ դա տապալում էր և այլն: Իրականում գաղափարն այն է, որ մենք կարողացանք լուծել կարևոր խնդիր, որը դրված էր: Որևէ բանաձևում տալուց առաջ, որևէ գնահատական հնչեցնելուց առաջ ամենակարևորը հետևյալն է՝ ի՞նչ հարցեր ես դու քեզ ուղղում: Երկու հարց պետք է ուղղել կոնկրետ այս դեպքում՝ ի՞նչ խնդիր էր մեր առջև դրված և ի՞նչ էր մեզ պարտադրված։Իսկ մեզ պարտադրված էր պատերազմ, և գլխավոր խնդիրը մեր արժանապատվությունը, ինքնասիրությունը, Արցախի անվտանգությունը ապահովելն էր, Ադրբեջանինը՝ ճիշտ հակառակը՝ ստեղծել այնպիսի իրավիճակ և այնպիսի պայմաններ, որ կա՛մ հասնել ռազմական ճանապարհով հարցի ամբողջական լուծման, կա՛մ այնպիսի իրավիճակ ստեղծել Հայաստանի ու Արցախի համար, որ բանակցություններում սկզբունքորեն բոլորովին այլ դիրքերից հանդես գանք:

Սա էր նրանց խնդիրը, սա, կարծում եմ, որևէ մեկի կողմից չի վիճարկվում և, հետևաբար, մենք կարողացանք լուծել այն խնդիրը, որը մեր առջև դրված էր՝ տապալել նրանց ծրագրերը: Անվտանգության և առաջընթացի մակարդակը արդյոք բավարա՞ր է, կարծում եմ՝ ոչ, վստահ եմ, որ ոչ, մենք այդ կարգախոսով երբեք չենք ասում և ցույց չենք ուզում տալ, որ մենք հասել ենք անվտանգության ու առաջընթացի անգամ մեր ցանկացած, պատկերացրած ու երազած մակարդակի, ամենևին ոչ: Մենք ասում ենք, որ մենք քաջ գիտակցում ենք՝ ինչ բացթողումներ ունենք, ինչ սխալներ ենք գործել, այդ սխալների արդյունքում ինչ փորձառություն ենք ձեռք բերել և այդ փորձառության հիման վրա ուզում ենք գնալ դեպի անվտանգության ու առաջընթացի այն բանաձևմանը, այն մակարդակին, որը ցանկանում ենք, թե մնացածները ի՞նչ են դրա տակ տեսնում… յուրաքանչյուը տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել և լսում այն, ինչ ուզում է լսել: Որևէ մեկին որևէ ձևով չես կարող անգամ ջերմեռանդորեն խոսելով ստիպել, որ ինքը հետ կանգնի այն ամենից, ինչ ուզում է տեսնել․ դա իրենց իրավունքն է:

- Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական մթնոլորտը՝ հաշվի առնելով վերջին դանակահարության դեպքը, ծեծկռտուքների դեպքերը:

-Շատ բացասաբար եմ վերաբերվում, համարում եմ դրանք անթույլատրելի: Ես անկեղծորեն ուզում եմ ասել, որ ցանկացած այդպիսի դեպք անցանկալի է առաջին հերթին իշխանության համար, որովհետև այսպես, թե այնպես, միտումնավոր, թե առանց միտումի, բոլոր սլաքներն ուղղվում են դեպի իշխանություն: Եվ, բնականաբար, այն իշխանութունը, որը արել է առավելագույնը, ջանքեր է գործադրել ընտրական ամբողջ օրենսգրքի մշակման գործընթացում և, ընդհանրապես, այս պրոցեսում արել է առավելագույնը, որպեսզի բացառի որևէ ձևով ընտրությունների վրա ստվեր նետելու գործընթացը, չի կարող դրանց դրական վերաբերվել: Ես էլ, բնականաբար, բացասաբար եմ վերաբերվում, չեք գտնի , թերևս, ՀՀ-ում մեկ մարդ, որը կասի, որ դրան նորմալ է վերաբերվում: Ես այլ հարթության մեջ եմ նաև ուզում դիտարկել այս հարցը․ կարծում եմ, որ այսպիսի երևույթները պիտի շատ կոշտ գնահատականի արժանանան, որպեսզի այդ արձագանքը սթափեցնի բոլորին և հասկանան, որ սա մրցապայքար է, որտեղ այդպիսի քայլերով և այդպիսի իրավիճակով երբևէ որևէ մեկը չի հաջողելու: Մարդիկ պետք է լինեն ավելի զուսպ և իրենց անձնական բնույթի հարաբերությունները կամ հաշվեհարդարը չտեղափոխեն քաղաքական հարթություն։ Կարծում եմ, այս պահի դրությամբ իրականում մթնոլորտը նորմալ է, բայց այսպիսի երևույթներին պիտի շատ հստակ և կտրուկ արձագանք տրվի:

-Կառավարության վերջին նիստին քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հակասահմանադրական անվանեց Դատախազության մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը, որին միջամտեց նաև վարչապետը, մամուլը ևս ակտիվ անդրադարձավ դրան: Ինչպե՞ս եք վերաբերվում և մամուլի արձագանքին, և այս փոքրիկ միջադեպին:

-Մամուլի արձագանքին վերաբերվում եմ շատ ըմբռնումով, մամուլը, սովորաբար, արձագանքում է ոչ այնքան և ոչ միայն կարևորին, որքան առավել գայթակղող վերնագրերին, ինտրիգներին, հնարավոր ինչ-որ միջադեպերին, որոնք լրացուցիչ լայքեր, քլիքեր կբերեն տվյալ լրատվամիջոցի համար: Եվ այս տեսանկյունից այդ միջադեպը բավականին հարմար, գեղեցիկ, ստանդարտ իրավիճակ էր մամուլի համար: Իսկ իրավիճակը շատ աշխատանքային իրավիճակ էր, այդպիսի իրավիճակներ տարբեր առիթներով տարբեր կառավարություններում տարբեր նախարարների աշխատանքային գործունեության մեջ եղել են և հավաստիացնում եմ՝ էլի կլինեն: Կար անհամաձայնություն նախագծի հետ կապված կամ տարամեկնաբանություն, սա աշխատանքային կարգով հարթվող խնդիր է: Կար առաջարկություն Քննչական կոմիտեի ղեկավարի կողմից, կար դրան իմ արձագանքը, կար մեկնաբանություն , ժամանակը ցույց կտա՝ իրականում ինչպես կընթանան այդ նախագծի աշխատանքային շտկումները։ Դրանք աշխատանքային ձևաչափով լուծվող հարցեր են, այդտեղ բացարձակ ո՛չ ինտրիգ կա, ո՛չ հարաբերությունների լարվածություն՝ ինչպես մամուլն է գրում և վերլուծականների մեծ առատություն է մամուլում: Շատ լավ, նրանք իրենց աշխատանքն են անում, յուրաքանչյուրն իր աշխատանքն է անում, մամուլի աշխատանքն էլ ինչ-որ մի իրադարձության վրա ինչ-որ մտքեր կառուցելն է, եթե դա ինչ-որ մեկի ջրաղացին ջուր լցրեց, կամ ցանկությունը մեծ էր դրան տալու այլ աստառ, քավ լիցի, դա իրենց գործն է:

Սա աշխատանքային սովորական գործընթաց էր, կտեսնենք արդյունքները հաջորդիվ , այդուհանդերձ, նախագիծը համարում եմ մեր ամենակարևոր նախագծերից մեկը: Ձեզանից շատերը մամուլում ասում են՝ ինչո՞ւ այսինչ հարցի կապակցությամբ գործը կարճելու որոշումը չմեկնաբանվեց, ինչո՞ւ չբացատրվեց․ առաջարկը դա էր: Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ պետք է տարբերակված մոտեցում լինի, որ դատախազությունը, ստանալով համապատասխան նախաքննական մարմիններից կոռուպցիոն հանցագործությունների մասով տեղեկությունները, դրանք առանձին-առաձին հրապարակի: Եվ ինչպես տեսաք նաև Քննչական կոմիտեի ղեկավարը փաստեց, որ այսօր էլ այդպիսի տեղեկատվություն տրամադրվում է, մեր առաջարկն այն է, որ տեղեկատվությունը տեղադրվի ընդամենը տարբերակված ձևով՝ կոռուպիցոն հանցագործությունները առանձնացված, որ հանրության, նաև լրատվամիջոցների համար ամեն ինչ դառնա շատ պարզ, տեսանելի և թափանցիկ:

-Կանդրադառնա՞ք դաշտում ձևավորված դաշինքներին:

Ես, առհասարակ, համարում եմ, որ մեզանից որևէ մեկը քաղաքական պրոցեսում չպիտի ամենագետի տեսքով սկսի մեկնաբանություններ անել ու գնահատականներ տալ այս կամ այն քաղաքական ուժին, կամ նրանց կողմից իրականցվող քայլերին: Ընտրական օրենսգիրքը ստեղծում է այդ հնարավորությունները, նրանք էլ օգտվում են այդ հնարավորություններից: Ընդհանրապես, դասական իմաստով ցանկացած քաղաքական պրոցեսում շատ կարևոր է գաղափարը՝ ինչի՞ շուրջ են միավորվում մարդիկ, կա՞ն դրա համար պատշաճ հիմքեր, թե՞ ոչ, նախադրյալներ, նախապատմություն, պատճառներ: Սրանք այն նախադրյալներն են, որ աշխարհի ցանկացած երկրում որևէ դաշինքի կայունության կամ հաջողելու բանաձևն են: Կհաջողե՞ն այդ դաշինքները, դա ցույց կտա ապրիլի 2-ը, չե՞ն հաջողի, կամ ի՞նչ ճակատագիր կունենան, ցույց կտա ապրիլի 2-ը և դրանից հետո տեղի ունեցող քաղաքական գործընթացները:

-Բոլոր դաշինքները որպես գլխավոր մրցակից դիտրակում են ՀՀԿ-ին, օրինակ «Ելքը» հենց բառացի հայտարարում է, որ իր գլխավոր մրցակիցը ՀՀԿ-ն է:

-Ինչ-որ առումով դա նույնիսկ տրամաբանական է, որովհետև ՀՀԿ-ն իշխող քաղաքական ուժն է։ Այն անձինք կամ ուժերը, ովքեր ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում իշխանության գալու հայտ են ներկայացնում, անկախ նրանից, թե իրականում իրենք ինչ խնդիր են իրենց առջև դրել՝ հաղթահարել այդ շեմը, թե՞ գալ իշխանության, բոլորը նվազագույնը հայտարարում են, որ գալիս են փոխելու իշխանությունը։ Եվ տրամաբանական է, որ եթե դու ուզում ես փոխել իշխանությունը, ուրեմն որպես հիմնական մրցակից պիտի դիտարկես ՀՀԿ-ին: Ի դեպ, ՀՀկ-ին հիմնական մրցակից դիտարկելը ես, անկախ նրանից, թե իրենք ինչ մեկնաբանություն կտան, համարում եմ, որ խոսում է մրցակցի հնարավորությունների ու ռեսուրսների մասին: Մրցակից համարում են այն մարդուն կամ ուժին, ով իրականում ունի ռեսուրս, ունի ունակություններ և կարողություններ պայքար տանելու համար:

-Ինչպե՞ս կավարտեք միտքը՝ եթե ոչ ես հայնտվեմ ապագա խորհրդարանում, ապա ով պիտի…

-Ժողովուրդը շատ իմաստուն է և անկախ նրանից, թե ով ինչպես է մեկնաբանում և ով ինչ ձգտումներ ունի, ժողովուրդը կտեսնի այն մարդկանց խորհրդարանում, ովքեր պիտի փոխեն ու կառուցեն երկիրը: Քարոզարշավի ընթացքում բոլորը հնարավորություն կունենան ասելու, թե իրենք ինչպես են պատկերացնում, ինչ են ուզում անել, ժողովուրդը ընդամենը քվե տալով կասի՝ ես էլ եմ ուզում քո հետ փոխել երկիրը: Կասի՞ դա որևէ քաղաքական ուժի, անձի, ուրեմն նա կհայտնվի խորհրդարանում, չի՞ ասի, ուրեմն ինչ-որ մեկը ստիպված կլինի հետաձգել փոփոխությունների իր բանաձևը մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ:

-Ի՞նչ ասելիք ունեք խորհրդարանական ընտրություններին Ձեր պոտենցիալ ընտրողներին:

-Ես չեմ ուզում իրենց հետ երկխոսելիս, խոսել մեր մասին, ես ուզում եմ խոսել իրենց հետ իրենց մասին, իրենց խնդիրների մասին ու առաջարկել այն, ինչ անկեղծորեն կարող ենք առաջարկել՝ իրատեսական, իրագործելի և հեռանկարային:

Մտքերը շարունակելով...

Իմ կյանքը… մի անհաջողությունից մյուս անհաջողությունն անցնող հաջողության իմ ճանապարհն է:

Մի օր ես… ձեզ հետ էլի կզրուցեմ այլ հարցերի շուրջ (ժպտում է):

Կյանքը մեկ օրում… ընտանիքիս հետ, ինչ-որ մի բան արդեն փոխած ու ինչ-որ մի բան փոխելու, այդուհանդերձ, չմարող ձգտումով:

Տարիների ընթացքում… ես կսովորեմ ավելի ըմբռնումով մոտենալ մարդկանց, նրանց չարությանը և ավելի վստահությամբ վերաբերվել նրանց բարությանը:

Իմ օրերի մեջ… դեռ չեմ սովորել չզարմանալ, երբ հանդիպում եմ մարդկանց, որոնց համար բարոյական և մարդկային արժեքները միայն տեսական կամ պատմական արժեք են, այլ ոչ թե գործնական կիրառություն ունեցող երևույթ:

Կարինա Սահակյան

Տաթև Այվազյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի

Մանրամասներ՝ Լուվրի կողոպուտից Շիրակի մարզում սպանդանոցի գործունեություն է կասեցվել Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Պարոնյան - Ռուսթավելիի փողոցների խաչմերուկում փոփոխություն կլինի Նար-Դոսի փողոցում մեքենայից կատարված գողության դեպք է բացահայտվել Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամովՀայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները ԱՊՀ երկրները պաշտպանում են նոր բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումը․ Պուտինը ելույթ է ունեցել ՍԴ դատավորի հարազատի սպանողներին օգնողներ են եղել․ ի՞նչ են արելԵՄ խորհուրդը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել է Վթար՝ Գեղարքունիքում․ վիրավnրներ կանՄանրամասներ` Լոռու հրդեհից Հարյուրավոր ընտանիքներ Հրազդանում ստացան մարդասիրական օգնություն Պուտինը երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետ Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին Նոր մանրամասներ՝ գեներալի սպանության դեպքիցՎաղը կվառվեն Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է Փաշինյանական իշխանությունը նոր արշավ է սկսելու ԶԼՄ-ների դեմ Ադրբեջանում մեկնարկել է ավելի քան 20000 մարդու վերաբերող համաներումը ԱՄՆ դեսպանին հետ կկանչեն, Փաշինյանը մտահոգ է Առեղծվածային դեպք՝ Գյումրիում․ տղամարդու դի է հայտնաբերվելԱլիևը փախավ Պուտինի հետ հանդիպումից, իսկ Փաշինյանը դեռ լռում է Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Վայցենբոկ գարեջուրԱնորոշ ժամանակ գազ չի լինի Ի՞նչ եղանակ կլինի տարվա վերջին oրերին«Միայն կարող է ձայնակցել. ինչո՞ւ է ՀՀ վարչապետը միաժամանակ ստանալով ԵՄ աջակցությունը ցանկանում պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ» «Հայաստանը նույն աննախանձելի ճակատագրի առջև է կանգնած, ինչ Մոլդովան. Ու՞մ Փաշինյանը կհանձնի հանրապետության ինքնիշխանությունը՝ ԱՄՆ-ին, թե՞ Եվրոպային»Այսօրվա անջատման հասցեներըՍտեփանակերտում հայկական ինքնապաշտպանական ուժերը զինաթափ են արել ԽՍՀՄ 81-րդ օպերատիվ գունդը. պատմության այս օրը (22 դեկտեմբեր)Ով է իրականում տուժում Վաշինգտոնում կնքված հուշագրի գործարկումից Անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից խոշոր չափերով փողերի լվացում ու համակարգչային հափշտակություն․ ինչ է հայտնի Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան Բարձր փոխարժեք՝ տարադրամի շուկայումԽոշոր վթար՝ Լոռու մարզում․ 3 վիրավոր կա Ռուսաստանը զենք է մշակում Starlink արբանյակների դեմ․ AP 2025 թվականի ծիծաղելի և տարօրինակ նորաձևության միտումները Կիևին ցուցաբերած խելահեղ աջակցության և ռուսական էներգակիրներից հրաժարվելու պատճառով կզրկվեք նույնիսկ ձեր տոներից. Զախարովան՝ ԵվրոպայինԱՄՆ-ն հայտնել է Վենեսուելայի ափերի մոտ երկրորդ լցանավի բռնագրավման մասին․ Կարակասն արձագանքել էՌուսաստանի Սամարայի մարզում չորս անչափահաս է անհետացել Ինձ համար միևնույն է, թե ինչ տեսք ունի կինը․ Թրամփ Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ռազմшծովային անօդաչու սարքեր արտադրելու վերաբերյալԱրագածոտնում բախվել են «Mercedes»-ը և «Lexus LX 570»-ը, այնուհետև վերջինը բախվել է ասֆալտապատման աշխատանքների համար նախատեսված տեխնիկային․ կա տուժած1430 ադամանդ մեկ ժամացույցի վրա. Vacheron Constantin-ի նոր հավաքածուն ապշեցնում է Ուկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցում․ ԶելենսկիՊուտինը կարևոր ազդանշան է ուղարկել Արևմուտքին Ուկրաինայի վերաբերյալ իր հայտարարությամբ․ L’AntiDiplomaticoՀորոսկոպ. 2025 թվականի վերջին նորալուսինը և դրա կարևորությունը Ձանձրալի երես առած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեին Հայկական պատվիրակությունը Եգիպտոս կգործուղվի Երկու կառավարությունները լավ են աշխատում միմյանց հետ, և գրեթե չկան հարցեր, որոնք պահանջում են առաջնորդների միջամտությունը․ հանդիպել են Պուտինն ու Լուկաշենկոն
Ամենադիտված