Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վուչիչը հանձնվել է ՆԱՏՕ-ին. պահանջները Հայաստանի, Ղազախստանի և Տաջիկստանի դեմ են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Kursknov.ru-ն գրում է, որ Սերբիայի ճակատագիրը որոշվել է: Որքան էլ Վուչիչը փորձեր դիմադրել ՆԱՏՕ-ում իր երկրի ներգրավմանը, այնուամենայնիվ, դա վաղ թե ուշ պետք է տեղի ունենար։ Եվ եղավ...

Ալեքսանդր Վուչիչ.- Սերբիան պատրաստ է, պահպանելով ռազմական չեզոքությունը, բարելավել գործընկերային համագործակցությունը ԱՄՆ բանակի հետ Բալկանյան տարածաշրջանում և դրանից դուրս խաղաղությունը պահպանելու համար:

Արևմուտքը ստեղծեց Կոսովոն, որը Սերբիայի համար «ժամային ռումբ» էր։ Եվ այն գործի դրվեց հենց այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր։ Նախ համապատասխան հրաման տալով Կոսովոյի ղեկավարությանը հրահրեցին սրացում Կոսովոյում, իսկ հետո իրենք են կեղծավորությամբ «լուծեցին հարցը»:

Ի վերջո, ՆԱՏՕ-ի գլխավորած հատուկ առաքելության ուժերն էին ունակ մարել վերջին սրացումը։ Ըստ երևույթին, դրանք Վուչիչի և ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական պայմանավորվածություններ էին, որտեղ նա ստիպված էր փոխզիջումների գնալ հայրենակիցներին փրկելու համար։ Եթե ​​ՆԱՏՕ-ն չմիջամտեր Կոսովոյում, ապա Կոսովոյի սերբերի ճակատագիրը տխուր կլիներ...Եթե Վուչիչը իր զորքերը մտցներ բոլոր սերբերի համար ամեն ինչ տխուր կլիներ։ Ի վերջո, բացի ՆԱՏՕ-ից, սերբերի վրա կհարձակվեր ԵՄ-ն շանտաժի ենթարկելով արգելափակել ֆինանսավորումը։ Իսկ Սերբիայի տնտեսության համար Բրյուսելի օգնությունը շատ ու շատ կարևոր է։

Սերբերը, ըստ էության, արգելափակված են բոլոր կողմերից՝ հայտնվել մուրճի և սալի միջև: Չմոռանանք, որ Բելգրադը, ըստ էության, չի կարող ոչ մեկի վրա հույս դնել։ Մոսկվա՞ն: Իսկ ի՞նչ կարող է անել նա, եթե Կոսովոն բռնկվի։ Նա պետք է զբաղվի իր խնդիրներով, իսկ Սերբիա հասնելու համար ոչ մի ճանապարհ չկա, բոլոր ճանապարհները փակվել են թշնամական ուժերի կողմից:

Բացի այդ, սերբերն առանձնապես չեն հավատում ռուսների վճռականությանը, և դրա համար հիմնավոր պատճառներ ունեն։

Ուստի Վուչիչի համար իրոք բարդ է։ Բայց նա  ձգձգելով հակառուսական պատժամիջոցներին միանալու պահը գոնե փորձում էր դիմադրել։

Ապագայում Սերբիայի փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի հետ ենթադրում է սերբերի մտածելակերպի փոփոխություն, որը ավելի շատ կուղղվի դեպի Արևմուտք, քան դեպի Ռուսաստան, և այդ ժամանակ էլ այդ երկիրը պաշտոնապես կընդունվի ՆԱՏՕ։ Այսպիսով, ևս մեկ երկիր կլինի ռուսների հակառակորդների ճամբարում, որը պատրաստ կլինի ցանկացած պահի կատարել արևմտյան ստրատեգների պատվերը։ Եվ հասկանալի է, թե ինչպիսի պատվեր է լինելու…

Ընդհանուր առմամբ, Սերբիայի հետ եղել է նույնը, ինչ Ճապոնիայի հետ։ Միացյալ Նահանգները նրան ռմբահարեցին, իսկ այժմ նա պետք է դառնա իր քաղաքացիներին ոչնչացնողի լավագույն ընկերը և անվերապահ վասալը:

Լավ, Սերբիան, նա գնալու տեղ չունի: Կամ դա կարող է ընդհանրապես գոյություն չունենալ: Իսկ ի՞նչ է կատարվում ՀԱՊԿ անդամ Ղազախստանում և Հայաստանում։

Լռենք այն ​​մասին, որ լավ իմաստով նրանք բոլորը 2022 թվականի փետրվարին պետք է իրենց պահեին Բելառուսի պես։ Չեղավ: Չնայած վստահ եմ, որ մենք ունեինք և ունենք բավական տնտեսական լծակներ ազդելու նման որոշման համար։ Բայց մենք, ինչպես միշտ, ցուցաբերեցինք մեղմություն և հանդուրժողականություն։ Իսկ ի՞նչ է ստացվել:

Հայաստանը մեր դաշնակիցն է միայն «թղթի վրա»: Այո, թղթի վրա, և հավանական է, որ այդ կարգավիճակն էլ շուտով վերանա։ Փոխարենը կհայտնվի ավելի համեստ «առևտրատնտեսական գործընկերը»։ Հայաստանի իշխանությունը լիովին արևմտամետ է, ուստի սպասել, որ Երևանը կկռվի Ռուսաստանի համար, ուղղակի հիմարություն է: Երբ հայերը ասում են, որ ռուսները իրենց չեն օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում,  միանգամից ցանկություն է աքռաջանում երկու փաստարկով պատասխանել նրանց։ Նախ, ռուսները նրանց փրկեցինն այդ պատերազմի ժամանակ։ Եվ երկրորդ հերթին որտե՞ղ էին նրանք 2014 թվականին, երբ անհրաժեշտ էր Ղրիմը ճանաչել որպես ռուսական։ Իսկ գուցե նրանք նույն կազմակերպությունում են Ուկրաինայի հետ, այլ ոչ Ռուսաստանի հետ։

Նույն իրավիճակն է Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի մյուս հանրապետությունների դեպքում։ Այնտեղ ծաղկում է «բազմաուղղվածությունը»։ Նրանք չեն ուզում հասկանալ, որ զիջելով անգլո-սաքսոններին, նրանք, փաստորեն, իրենց համար ստորագրում են նույն դատավճիռը, որը հայտնի երկիրը ժամանակին ստորագրել է իր համար։

Իսկ Արևմուտք սադրանքները, մինչդեռ, եռում է: Անգլո-սաքսոններն ակտիվորեն աշխատում են «ներքևում» և միջին մակարդակում: Նրանք գնում են ձեռնարկություններ և լրատվամիջոցներ, ստեղծում ՀԿ-ներ, որոնց միջոցով «իրենց» մարդկանց մղում են անհրաժեշտ պաշտոնների, այսպես ասած, այնպիսի ակտիվ են ստեղծում, որը ունակ է թելադրել իրենց պայմանները։ Ընդհանրապես, նրանք անում են այն ամենը, ինչ արել են N երկրում, հող են նախապատրաստում հեղաշրջման և հերթական հակառուսական նախագծի ձևավորման համար։

Այդ առումով միանգամայն կանխատեսելի էին վերջերս տարածված լուրերը, թե Ղազախստանի և Հայաստանի բանկերը սկսել են արգելափակել ռուսական ներմուծման այն գործարքները, որոնք կարևոր են (էլեկտրոնիկա): Հայաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Տաջիկստանում պաշտոնապես սկսել են աշխատել ԱՄՆ գանձապետարանի ֆինանսական հետախուզության և ԱՄՆ դեսպանատնից գործուղված ՀԴԲ գործակալների ներկայացուցիչները։ Յուրաքանչյուր խոշոր բանկ այժմ կունենա աշխատակից, որը պատասխանատու կլինի պատժամիջոցների պահպանման ռեժիմի համար, և բացի այդ, այս հանրապետությունների Կենտրոնական բանկերը կունենան մոնիտորինգի կենտրոն, որտեղ «կբացահայտվեն» Ռուսաստանի Դաշնության կամ նրա քաղաքացիների հետ կապված ընկերությունների բոլոր գործարքները:

Վրաստանն առայժմ արգելափակել է նման սցենարը պատճառ բերելով բանկային համակարգի անհասանելիությունը։

Գիտե՞ք որն է ամենից տհաճը: Սերբիան հայտնվելով անելանելի վիճակում, խրված լինելով ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի միջև, այսքան ժամանակ դիմադրեց, իսկ այս նախկին, և գուցե նույնիսկ ներկայիս «կոպեկ փախցնողները» շրջապատված են բացառիկ բարեկամ երկրներով։ Ի՞նչ է նրանց պակասում։ Անգլո-սաքսոններին «ոչ» ասելու ունակությունն ավելի քան բավարար է: Նրանց ամբողջ տնտեսությունը և լոգիստիկան կենտրոնացած են հարևանների՝ Ռուսաստանի և Չինաստանի վրա։

Իմ կարծիքով, եկել է ժամանակը ոչ թե պարզապես նրանց հետ խոսելու, այլ շատ կոշտ խոսելու։

Թող Հայաստանն իր առևտրային հարաբերություններում գնահատի այն, թե ինչի միջով է անցել հարևան Վրաստանը և ինչո՞ւ վրացիները շեղվեցին այդ ճանապարհից։

Ուզբեկստանն ու Տաջիկստանը բավականին լավ են տեղավորվել, իրենց քաղաքացիներին փողի համար ուղարկում են Ռուսաստան, բայց ինտրիգներ հյուսում նրանց թիկունքից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Մինչ օրս Սպիտակ տունը Իրանի վրա հարձակման համար ծախսել է 12 միլիարդ դոլար Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը. ՀՖՖ Իսրայելը հայտարարել է ԻՀՊԿ հրամանատարի uպանության մասին, Իրանը նույնպես հարձակումներ է իրականացրել Փաշինյանի այցն ավատվել է փոխքաղաքապետի հրաժարականովՓաստաբան Էրիկ Ալեքսանյանը, դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել Իրանի հետ կապված իրավիճակի ֆոնին Թուրքիան սկսել է ավելի շատ գյուղմթերք արտահանել Ռուսաստան Հինգ երկիր մերժել է ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցի կոալիցիային միանալու կոչը Google-ը հեռացրել է ԱԻ-ի վրա հիմնված որոնման գործառույթը Իրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Telegram-ն արգելափակվում է ՌուսաստանումԱնցած 3 օրում գրանցվել է 41 ավտովթար․ 49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Երեխային կլինիկական մահվան է հասցրել խորթ մայրը․ մանրամասներՆոր սահմանափակումներ ԱդրբեջանումՄեկ տարեկան երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ Մահացել Է《Սև հովազ》ջոկատի թիկունքի պետ` Կարեն ՄուրադյանըՌուբեն Վարդանյանը փորձել է կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին․ զանգը հարկադրաբար ընդհատվել է Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել ենՔոչարի փողոցում աղջկա ձեռքից խլել-տարել են դրամապանակը. ավազակությունը բացահայտվել է ՆԱՏՕ-ին «շատ վատ ապագա» է սպասվում, եթե դաշինքի անդամները չօգնեն Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Թրամփ «Կլինիկական մաh» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան 2 ամսական երեխա, nտնձգnւթյnւն կատարողը ծնողներից մեկն էԾանոթ ու միաժամանակ անհայտ … Վարաբիերո ռոմ Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը «Կովկասը հեռանում է Կրեմլից. Ինչպես է ԱՄՆ-ը գնում Մոսկվայի նախկին դաշնակիցներին»Վերաարդյունաբերականացում՝ որպես տնտեսության վերածննդի ճանապարհ Խոշոր վթար՝ ԵրևանումՊարենային անվտանգության վտանգված սահմանը «Խաղաղության գործընթացի փորձություն. Արդյո՞ք Իրանում պատերազմը սպառնում է «Թրամփի ճանապարհին» և Հայաստանի հարաբերություններին Ադրբեջանի հետ»Մարտի երկրորդ կեսը կլինի ձնառատՂրիմը մտել է Ռուսաստանի կազմ. պատմության այս օրը (16 մարտ) Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Կայացել է «Օսկար»-ի 98-րդ մրցանակաբաշխությունը. «Մարտը մարտից հետո» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Մոջթաբա Խամենեիին շտապ տարհանել են ՌԴ․ ԶԼՄ Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. ՖիդանԹեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Թրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրությունները«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ալեխանդրո Բալդեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ ակումբիցԱդամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը «Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին և գլխավորեց մրցաշարային աղյուսակը Սյունիքում Փաշինյանը դպրոցահասակ երեխաների է ներգրավվում քաղաքական գործընթացների մեջ
Ամենադիտված