Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մա­նի­պու­լյա­ցի­ա­յի ոլո­րապ­տույտ որո­գայթ­նե­րը...․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շատերդ հանդիպած կլինեք նման կերպարի: Այն, որ կյանքից համակողմանի վիրավորյալ է, իմա՝ «աբիժնիկ» և բակային զրուցատաղավարի («բիսեդկա») շրջածիրում ինչ-որ կշիռ ունենալու նպատակով շարունակ սրա-նրա հասցեին սուտուփուտ «լուրեր» է տարածում, բամբասում է, խառնակչություն է անում («մուտիլովկա»): Թե բա՝ իմացա՞ք, էն օրը յոթերորդ հարկի Վլեի հարսը քիչ չի գիշերվա կեսին եկավ, էն էլ՝ ուրիշի ավտոյով: Ու ոչինչ, որ գրեթե տեղում պարզվում է, որ նախ՝ յոթերորդ հարկի Վլեն ընդհանրապես հարս չունի: Պարզվում է, որ դա ութերորդ հարկի Վերգուշի հարսն է եղել, ուրիշի ավտոն՝ տաքսի, իսկ ուշ տուն գալը պայմանավորված էր նրանով, որ նույն այդ Վերգուշին շտապ տեղափոխել էին հիվանդանոց, իսկ քննարկվող հարսն էլ տուն էր վերադարձել, որ հիվանդի համար առավոտյան անհրաժեշտ պարագաներ և սնունդ տանի:Հա՛, բայց ոմանք սկսում են մի տեսակ շեղ նայել «յոթերորդ հարկի Վլեին», որքան էլ որ նա ընդհանրապես հարս չունի և չէր էլ կարող ունենալ, քանի որ միայն երեք աղջիկ ունի: Բայց որ սուտն էլ բռնվում է, նշյալ տիպարը միշտ պատճառաբանություն ունի՝ այսինչից եմ լսել...

Հիմա, մեկին՝ մեկ, Նիկոլ Փաշինյանն է, ավելի ճիշտ՝ նրա դեպքը, ԱԺ «քննիչ հանձնաժողովում» նրա ելույթն ու, այսպես ասած, «հարցաքննությունը»: Մի քանի նոր հորինվածքներով համեմված, իր ու իր քարոզչամեքենայի կողմից զզվեցնելու աստիճան շրջանառված կեղծիքներ, ստեր, խեղաթյուրումներ, նորից ու նորից: Թե բա՝ «բանակ չունեինք», «նախկիններն են մեղավոր», «խեղճ Նիկոլն ինչ աներ»: Ոլորապտույտ որոգայթներ: Սուտ՝ ստի վրա: Օրինակ՝ թե բա՝ ինձ Վաղարշակ Հարությունյանն է ասել: Տեսեք՝ ով ում է վկա բերում... Գուցե հերի՞ք է Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակներից կախ-կախ լինել՝ մանիպուլ յատորի կարգավիճակով: Ու ընդհանրապես, բանակցել որևէ բանի մասին՝ չի նշանակում հանձնել կամ զիջել ինչ-որ բան: Փաստը մնում է փաստ, որ մինչ 2018 թվականը ոչինչ հանձնած չի եղել, ընդհակառակը, բանակցային գործընթացում գլխիկոր չենք եղել, ընդհակառակը, անվտանգությունն այսքան խախուտ չի եղել, ընդհակառակը...

Իսկ գուցե Նիկոլ Փաշինյանն իր մեղքերի՞ վրա կենտրոնանա: Թե՞ այնքան է կրկնել, որ ինքն էլ է արդեն հավատում, թե հրեշտակ է, թե 44-օրյա պատերազմի ու այդ պատերազմում մեր հազարավոր զոհերի արյան մեղքն իր ու իր քաղշրջապատի վզին չէ: Մի խոսքով, սա «քննիչ հանձնաժողով» չէ, այլ, ինչպես շատերն են նկատում, բեմադրություն, «վատ կրկես», կամ՝ հանձնաժողովի քպական նախագահի ասած՝ իսկական շոուի հարթակ: Այ, երբ իրական քննություն կլինի, այն ժամանակ էլ կերևա, թե ով ով է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում
Ամենադիտված