Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Որքան քաոսը շատ է, այնքան լավ են կատարում իրենց գործակալական առաջադրանքները». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Եթե որևէ երկիր պատերազմի ու խայտառակության միջև ընտրում է խայտառակությունը, ապա և՛ պատերազմը, և՛ խայտառակությունը միասին է ստանում»։ «Փաստի» հետ զրույցում Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը մեջբերում է Ուինսթոն Չերչիլի խոսքերը, որոնք, ըստ նրա, շատ տեղին են այն իրավիճակի համար, որն այսօր ունենք, հաշվի առնելով թե՛ բանակցային գործընթացը, թե՛ սահմանին տիրող իրավիճակը։

«Այս իրավիճակում կա նաև հիբրիդային պատերազմ, որտեղ գործողություններում որևէ սահմանափակում չկա։ Երբ ընտրվում է և՛ պատերազմը, և՛ խայտառակությունը, ապա մշտապես լինելու են քայլեր, որոնք ուղղված են լինելու ոչ միայն ստորացնելուն, այլև հարցականի տակ են դնելու հայերի ֆիզիկական գոյությունն այս տարածաշրջանում։ Պետք է ընդունել, որ Ադրբեջանը շատ հստակ, հետևողականորեն իրագործում է իր պլանները։ Զարմանալի կլիներ, որ Ադրբեջանը չսաստկացներ իրավիճակը հատկապես Արցախում՝ արգելելով նաև հումանիտար բեռների տեղափոխումը Լաչինի միջանցքով։ Իհարկե, այս հարցերում Ադրբեջանը խորհրդակցում է իր դաշնակիցների՝ Թուրքիայի և Իսրայելի հետ»,-ասաց Հարությունյանը՝ շեշտելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է իրագործել, այսպես ասած, պանթուրքական տարածաշրջան ստեղծելու իր գաղափարը։

«Սա շատ վտանգավոր է, ու նրանք ոչ թե ուզում են բազմաբևեռ աշխարհում խաղացող լինել, այլ արդեն իսկ խաղացող են դարձել։ Թուրք-ադրբեջանական տանդեմի համար ցանկացած ամերիկյան սենատորի, Ֆրանսիայի խորհրդարանի որևէ պատգամավորի խոսք արժեք չունի։ Իրենց վրա չեն ազդում անգամ միջազգային դատարանների, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի արդարադատության դատարանի որոշումը, ԵԽԽՎ-ի՝ «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը։ Ադրբեջանա-թուրքական կողմից այս առումով լուրջ արձագանքի սպասել պետք չէ։ Նրանք հետևողականորեն իրագործում են իրենց պլանները»,-ասաց քաղաքագետը։

Խոսելով բանակցությունների ընթացքի մասին, որոնք տեսանելի դաշտում մե՛կ ակտիվանում են, մե՛կ հետաձգվում, ու կարճ ժամանակ անց կրկին նոր հանդիպումների մասին է հայտարարվում, մեր զրուցակիցը նկատեց. «Այս ամենը նման է խաղի։ Այսօր Հայաստանը ղեկավարվում է նաև այն խորհուրդներով, որոնք մատակարարվում են Արևմուտքի բազմաթիվ ուղեղային կենտրոնների կողմից։ Այդ տրամաբանությամբ քաոսի վերածելու համար ամեն ինչ է արվում։ Հայաստանը վերածել են մի քաոտիկ շրջանի, որտեղ գործում են և՛ ամերիկյան, և՛ եվրոպական, և՛ ռուսական ազդեցությունները։ Կարծում եմ՝ նման քաոտիկ դիվանագիտական մթնոլորտ ստեղծելը ևս վերոնշյալ խաղի կանոնների մեջ է մտնում, որտեղ դժվար է կռահել հաջորդ քայլերը, իսկ եթե անգամ հնարավոր է, ամեն դեպքում, ամեն ինչ, ի վերջո, իմաստազուրկ է դառնում»։

Ըստ նրա, այստեղ, բացի հայկականից, կան բոլոր ազդեցությունները. «Միևնույն ժամանակ միակ առարկայական ներկայությունն ունեն ռուս խաղաղապահները, որոնցից կարելի է երբեմն դժգոհել, երբեմն՝ չդժգոհել, բայց եթե նրանք չլինեին, արդեն արցախահայություն հասկացություն չէր լինի»։ Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ևս սահմանային սադրանքներին անդրադառնալով՝ նա նկատեց. «Հայաստանն ու Արցախը միասնություն են՝ ի հեճուկս իշխանության որոշ գործիչների, որոնք Երևանում, օրինակ՝ ԱԺ-ում նստած՝ տարբերություն են դնում։ Քանի որ Հայաստանն ու Արցախը միասնություն են, հետևաբար, երբ թշնամին որևէ քայլ է անում Արցախի որևէ շրջանի տարածքում, ապա նույնն անում է նաև ՀՀ-ի նկատմամբ։ Այսինքն, նրանք Հայաստանի ու Արցախի միջև տարբերություն չեն դնում ու գործում են հենց այդ տրամաբանությամբ։ Իրավիճակն անմիջականորեն վերաբերում է նաև ՀՀ-ին, ու գործընթացները շատ տխուր են»։Այս ֆոնին, նրա խոսքով, Հայաստանի իշխանությունների՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, քայլերը զուրկ են հայկական ու ազգային շահի տրամաբանությունից։

«Այդ քայլերը լիովին տեղավորվում են վերոնշյալ քաոտիկ իրադրության համատեքստում։ Այդ տրամաբանությամբ որքան քաոսը շատ է, այնքան լավ են կատարում իրենց գործակալական առաջադրանքները։ Նա կարող է երեք ժամ խոսել՝ չարտահայտելով որևէ տրամաբանական խոսք։ Օրինակ է օրեր առաջ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում ունեցած ելույթը, որը խայտառակ մի «ստեղծագործություն» էր, ուր արտահայտում էր ստեր, անհիմն, փուչ ու մտացածին փաստարկներ։ Ամեն դեպքում, հիմա որոշ շարժումներ են ձևավորվել, ստորագրահավաք է մեկնարկել։ Պետք է ազգովի, թերևս, սկսենք գոնե նման ճանապարհներով մի կերպ հասնել իշխանափոխության, և այդ ժամանակ երևի շատ բան կփոխվի։ Այդ ժամանակ ընդդիմությունից պետք է ընտրվեն այն մարդիկ, որոնք կարող են լավագույնս կատարել իրենց առաջադրանքները, խնդիրները, պարտականությունները, որոնք շատ ծանր են լինելու՝ հաշվի առնելով արդեն այսօր ստեղծված իրավիճակը»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնությունԻսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդԿիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտԲանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել էԲելգիայում բանվորները հայտնաբերել են գաղտնարան՝ 9 միլիոն եվրոյի ոսկովՄահվան ելքով վրաերթ՝ Սյունիքի մարզումՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱՄՆ-ի կողմից Կուբայի նկատմամբ կոշտ հռետորաբանությունը նոր փուլ է մտնումԱդրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել ՀայաստանՎեհափառը բարձր է գնահատել ստեղծված դժվարին իրավիճակում Արագածոտնի թեմի քահանայից դասի դրսևորած անմնացորդ նվիրումը Չինաստանը Ճապոնիային կոչ է անում պահպանել Երկրորդ համաշխարհային պшտերազմից հետո հաստատված միջազգային կարգը. ՉԺՀ ԱԳՆ Գիտնականները հաստատել են վրացական այբուբենի ծագումը հայկականից Ապասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայտնի է, թե որքան կարժենան նոր կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը Հայաստանում քննադատել են Փաշինյանին Եվրասիական տնտեսական միությունը քննադատելու համարՍտեփանավան-Ամրակից ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Nissan March»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավnր Փաշինյանը նույնիսկ չէր սպասում, թե ինչ խնդիրներ կառաջացնի Պուտինն իր համար. Հայաստանը վճարում է Ռուսաստանին դավաճանելու գինըՌուսները մնացել են առանց Հայաստանից եկող հայտնի մրգի՝ ծիրանիՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ օգոստոսի 14-ին Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ Կիևյան կամուրջը բաց է երթևեկության համար Ինչպե՞ս է Երևանում երկաթյա թիթեղների տակ թողած նորածին երեխայի առողջական վիճակը, մայրը հայտնաբերվե՞լ է Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում
Ամենադիտված