Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղել են պրոբլեմներ, բարդություններ, բայց Ոստիկանության զորքերը լրջագույն ծառայություն են մատուցել ՀՀ-ին. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն:

Վարչապետին ուղեկցել են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Կառավարության ղեկավարը նախ եղել է Հավերժության պուրակում, որը հիմնվել է ի հիշատակ Ոստիկանության զորքերի նահատակված հերոսների: Այգու երկարությունը 44 մետր է, որը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը, իսկ լայնությունը՝ 33 մետր, որը խորհրդանշում է ՀՀ ՈԶ 1033 զորամասը:

Վարչապետը շնորհավորել է ներկաներին Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առիթով և նշել. «Շատ կարևոր է ընդգծել, որ Ոստիկանության զորքերի  հերթական տարեդարձը նշում ենք ոստիկանության բարեփոխումների մի չափազանց կարևոր ժամանակաշրջանում, երբ նաև կառավարությունն է այդ առիթով կառուցվածքային փոփոխությունների ենթարկվել, ձևավորվել է Ներքին գործերի նախարարություն:

Տեղյակ եք, իհարկե, որ այս բարեփոխումների համատեքստում նաև որոշակի կառուցվածքային բարեփոխումների պետք է ենթարկվեն Ոստիկանության զորքերը՝  վերաձևակերպվելով և վերակազմավորվելով որպես Ոստիկանական կամ Ոստիկանության գվարդիա: Սա չափազանց կարևոր փոփոխություն է, և ուզում եմ, որ անդրադառնանք բովանդակությանը, թե ինչ է բերելու այդ փոփոխությունը:

Առաջին հերթին, չափազանց կարևոր եմ համարում ընդգծել, որ դա բերելու է Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավման: Այսինքն՝ աշխատավարձերի բարձրացման, ավելի կոնկրետ՝ աշխատավարձերի կրկնապատկման: Բայց նաև այս գործընթացը, ինչպես այլ տարբեր մարմիններում ինքնաբերաբար և մեկանգամյա չի լինելու:

Առաջին ամենակարևոր հանգամանքն այս ճանապարհին այն է, որ աշխատավարձերի կրկնապատկման գործընթացը տեղի է ունենալու ատեստավորման միջոցով: Ինչո՞ւ ենք մենք սա անում. անում ենք, որպեսզի այդ գործընթացում ևս մեկ անգամ համոզվենք, որ մասնավորապես՝ Ոստիկանության գվարդիայի ծառայողներն իրենց բարոյական, ֆիզիկական, ինտելեկտուալ պատրաստությամբ համապատասխանում են այն ստանդարտներին, որոնք առաջադրում ենք որպես Հայաստանի Հանրապետություն: Այդ ստանդարտները կարևոր են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և պետության համար, որովհետև՝ ասելով նոր ստանդարտ, նկատի ունենք հանրային անվտանգության ապահովման նոր ստանդարտ: Ձեզնից յուրաքանչյուրը պետք է տեղյակ լինի այդ բովանդակությանը, վերահաստատի իր պրոֆեսիոնալ հմտությունները, որ ամենօրյա ծառայության մեջ ինքը կարողանա ամենաբարձր մակարդակով առնչվել քաղաքացիների հետ՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների, և պատրաստ լինի բարոյահոգեբանական առումով կատարել իր առաջ դրված խնդիրները:

Սրանում ոչ մի կասկած չկա, պարզապես կառուցվածքային փոփոխությունների ընթացքում ճիշտ է, որպեսզի մենք ևս մեկ անգամ համոզվենք, ինքներս մեր վրա աշխատելու այդ անընդհատ մոտիվացիան պահենք, որովհետև ինչպես ասացի, այս գործընթացը որոշելու հարց է՝ կկրկնվի հինգ տարին մեկ անգամ, թե ինչքան ժամանակը մեկ: Ե՛վ պրոֆեսիոնալ հմտությունների վերահաստատումը, և՛ սոցիալական երաշխիքների մեծացումը պետք է լինի անընդհատ պրոցես: Այսինքն՝ չպետք է մի անգամ պետությունն աշխատավարձ բարձրացնի, հետո տասնյակ տարիներով կամ ավելի երկար ժամանակով մոռանա դրա մասին, որովհետև դա պիտի լինի շարունակական գործընթաց, որովհետև գնաճը նաև տնտեսական գործոն է, միևնույնն է՝ չի կանգնեցվի:

Երկրորդ նրբությունը, փոփոխությունը, որը շատ կարևոր է. այժմ ոստիկանության զորքերը տեղակայված են միայն մայրաքաղաք Երևանում: Մենք որոշել ենք նաև այս համակարգը փոփոխության ենթարկել, և նաև մարզերում կտեղակայվեն Ոստիկանության զորքերի ստորաբաժանումներ, որովհետև շատ դեպքերում, երբ կարիք է լինում, երբ ծառայության խնդիր է առաջանում՝ Ոստիկանության զորքերը, ստորաբաժանումները Երևանից տեղափոխվում են մարզեր: Երբեմն ստիպված են լինում օրեր անցկացնել ավտոբուսների մեջ, ամենատարբեր անհարմար պայմաններում: Կենցաղային և ծառայողական բազմաթիվ խնդիրներ են առաջանում: Մենք կիրականացնենք նաև այս փոփոխությունը և մարզերի որոշակի խումբ կձևավորվի, որոնց համար կնախատեսվի Ոստիկանության գվարդիայի ստորաբաժանում, և այդ ծառայությունը կունենա մշտական տեղակայման վայր, որտեղ արդեն ավելի հարմարավետ պայմաններում կիրականացվի ծառայությունը: Սա ենթադրում է, որ նաև Ոստիկանության գվարդիայում որոշակի նոր համալրում պետք է լինի՝ արդեն նոր ստանդարտներով և նոր աշխատավարձով:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեզ համար պետք է առաջնային խնդիր լինի նաև Ոստիկանության գվարդիայում կանանց ներգրավման գործընթացը, որովհետև կանայք նույնպես ավելի մեծ չափով պետք է ծառայություն իրականացնեն Ոստիկանության գվարդիայում՝ այնպես, ինչպես հիմա մենք այդ գործընթացն իրականացնում ենք բանակում, Զինված ուժերում, Պարեկային ոստիկանությունում, ընդհանարապես Ոստիկանությունում: Չնայած հասկանում ենք, որ սա շատ հեշտ լուծվող խնդիր չէ. բոլորս պետք է քաջալերենք մեր կանանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որպեսզի նրանք չերկնչեն այդ ծառայությանը դիմելու համար: Նաև, իհարկե, ձեզնից է շատ բան կախված, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի առանց այն էլ առկա հոգեբանական արգելքներն ավելի չընդգծվեն, այլ ընդհակառակը՝ որոշակի այնպիսի մթնոլորտ ստեղծվի, որպեսզի քաջալերվի այդ գործընթացը, այդ ծառայությունը, որովհետև դա շատ կարևոր է մեր պետությունում իրավակարգի որակը բարձրացնելու համար:

Ոստիկանության զորքերի հարգելի ծառայողներ,

Սա, ենթադրում եմ՝ մեր վերջին հանդիպումն է այդ վերնագրի ներքո, որովհետև հաջորդ տարի արդեն Ոստիկանության զորքերը կվերածվեն, կվերափոխվեն Ոստիկանության գվարդիայի, բայց կարևոր է հասկանալ, որ սա միայն անվան փոփոխություն չէ: Սա նաև բովանդակության փոփոխություն է, ընդ որում՝ առանց ժխտելու նախկինում ձևավորված լավագույն ավանդույթները:

Պիտի արձանագրենք, որ Ոստիկանության զորքերն իրենց գոյության 31 տարվա ընթացքում շատ կարևոր խնդիրներ են լուծել Հայաստանի Հանրապետությունում: Եղել են պրոբլեմներ, բարդություններ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, Ոստիկանության զորքերը լրջագույն ծառայություն են մատուցել Հայաստանի Հանրապետությանը: Մենք գիտենք, որ Ոստիկանության զորքերն առաջին օրից ամենաանմիջական մասնակցությունն են ունեցել Հայաստանի անվտանգության, արտաքին անվտանգության ապահովման հարցերում:

Ուզում եմ գլուխ խոնարհել Ոստիկանության զորքերի այն բոլոր ծառայողների առաջ, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հանուն Հայրենիքի, ովքեր զոհվել են, ընկել են իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս և առաջարկում եմ, որ մենք մեկ րոպե լռությամբ հարգենք նրանց հիշատակը»:

Հարգանքի տուրքից հետո վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին կատարած ծառայության համար: «Շնորհակալություն եմ հայտնում, որ  կարողացել եք ամուր կանգնել Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի, ժողովրդավարության, Սահմանադրության ապահովման և պահպանման դիրքերում:

Բոլորիդ հաջողություն եմ մաղթում հետագա ծառայության ընթացքում և հույս ունեմ, որ մենք Ոստիկանության զորքերը Ոստիկանության գվարդիայի վերափոխելու ճանապարհին և այդ վերափոխման արդյունքում հետահայաց կկարողանանք արձանագրել, որ կատարել ենք իսկապես բարեփոխում, որը և՛ ձևով, և՛ բովանդակությամբ, և՛ որակով համապատասխանում է մեր լավագույն ցանկություններին»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը:

Իրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԱջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանքՌԴ-ն անդառնալի վնասներ է հասցրել Ուկրաինայի Նավթոգազ ընկերությանըԵս պատրաստ եմ փոխարինել Հալանդին. Անտուան ՍեմենյոԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Դատախազությունը Վաղարշապատի Կոմիտասի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ Դավթաշենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Հայաստանը դառնում է ամերիկյան արհեստական բանականության ենթակառուցվածքի հանգույցներից մեկը. Bloomberg Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Փաշինյանը խնդիր է դրել, կամ իր առաջ են դրել, որ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացնի, բերի մի ուրիշ ուժ. Իշխան Սաղաթելյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Պատգամավորը բացատրել է Ռուսաստանի Հայաստանից դուրս գալու հնարավոր հետևանքներըԻնչպե՞ս առաջ գնալ՝ խուսափելով պատրանքներից և ինչպե՞ս պաշտպանել քայլ առ քայլ կnղոպտվող, գաղափարազրկվող և շարունակ պառակտվող անկախ պետականությունը. Արտակ Զաքարյան Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն «Ի՞նչն է այստեղ անհասկանալի». Ռազմական բլոգեր Կոլյասնիկովը հիշեցրել է Հայաստանի Էներգետիկայի նախարարության կողմից ԵՄ–ի հետ արված երեք հայտարարություններըԻսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Փորձագետը պարզաբանել է այն, թե արդյո՞ք Ռուսաստանից բացի Հայաստանն ունի գազի մատակարար այլ երկիրՋուր չի լինելու մինչև սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ն․ հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Հայաստանը կոտրում է նախագահական անձեռնմխելիության ավանդույթըWB Taxi-ն սկսել է աշխատանքը Հայաստանում ՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներ Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգը. ՌԴ ԱԳՆ Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ» Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոնները
Ամենադիտված