Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ (ֆոտո)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ անզիջում պայքարի շրջանակներում ՀՀ քննչական կոեմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության դրդելու, կազմակերպելու և օժանդակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ չորս մեղադրյալի մասով նախաքննությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննությամբ տակտիկապես արդյունավետ պլանավորված և իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է հանցավոր շղթան՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, շրջանառությունը կազմակերպած, ինչպես նաև՝ իրացնողների և ձեռք բերողների շրջանակը, մեխանիզմը:

Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 27-ամյա բնակիչը և վերջինիս ընկերը, ով նույնպես Երևան քաղաքի բնակիչ է՝ 29 տարեկան, պայմանավորվածություն են ձեռք բերել միասին իրենց կողմից շահագործվող «Տելեգրամյան» հարթակի իրենց էջի միջոցով, իրացման նպատակով, թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու շուրջ:

27-ամյա երիտասարդը կապ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող ազգությամբ իրանցի իր ծանոթի հետ և վերջինիս բանկային քարտին գումար փոխանցելով՝ դրդել է ՀՀ պետական սահմանով մաքսանենգ ճանապարհով ուղարկել առանձնապես խոշոր չափերի «Մարիխուանա» և «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ:

ԻԻՀ քաղաքացին չպարզված հանգամանքներում ԻԻՀ-ում ձեռք է բերել չպարզված քանակության «Մարիխուանա» տեսակի և առանձնապես խոշոր չափերի՝ 48.78 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, փոխանցել է բեռնափոխադրում իրականացնող անձին, ով 2022 թվականի դեկտեմբերին, ՀՀ պետական սահմանի «Մեղրի» մաքսակետով անցկացնելով ՀՀ տարածք, նույն օրը Մեղրի-Կապան ավտոճանապարհին թմրամիջոցը փոխանցել է 27-ամյա երիտասարդին:

Վերջինս  թմրամիջոցներն ստանալուց հետո 1.89 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը փոխանցել է երևանաբնակ իր ծանոթին, որի մի մասը ծխելու միջոցով գործածել են, իսկ մնացած մասը՝ 17.55 գրամը, պահել է իր մոտ, որն էլ հայտնաբերվել է վերջիններիս անձնական խուզարկությամբ։ Իսկ առանձնապես խոշոր չափերի՝ 48.78 գրամ հաստատուն քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է 27-ամյա երիտասարդի կողմից շահագործվող ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ:

Բացի այդ, նախաքննությամբ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ ԻԻՀ վերոհիշյալ քաղաքացին ԻԻՀ-ից թմրամիջոցների իրացման շուրջ հանցավոր համաձայնության է եկել նաև Երևան քաղաքի 31 և 33-ամյա բնակիչների հետ:

Ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների՝ 31-ամյա տղամարդն  իր ծանոթ, Երևան քաղաքում փաստացի բնակվող 33-ամյա տղամարդու հետ խմբի կազմում թմրամիջոցի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, կապ են հաստատել Իրանի Իսլամական Հանրապետությունում բնակվող ազգությամբ իրանցի նույն անձի հետ, վերջինիս նյութապես շահագրգռելով դրդել են ՀՀ պետական սահմանով մաքսանենգությամբ ուղարկել թմրամիջոցներ: ԻԻՀ քաղաքացին, չպարզված հանգամանքներում ձեռք է բերել քննությամբ դեռևս չպարզված քանակության «Մեթամֆետամին» և «Տետրոհիդրոկանաբինոլ» տեսակի թմրամիջոցներ, որոնք 2023թ․ փետրվարին, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, անցակացրել է ՀՀ պետական սահմանը և թաքցրել։ 31 և 33-ամյա տղամարդիկ վերցրել են նշված թմրամիջոցները, որոնք նախաքննության ընթացքում խուզարկությամբ հայտնաբերվել են 31-ամյա տղամարդու  ավտոմեքենայում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով,

33 և 31-ամյա տղամարդկանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 46-399-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,

29-ամյա երիտասարդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում, երկուսի նկատմամբ՝ տնային կալանք:

Չորս անձի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հանցավոր շղթայում ներգրավված մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ ևս մեկ մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

2.jpg (113 KB)

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավորՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը«Մանկական Եվրատեսիլ»-ում Հայաստանը կներկայացնի Naré-ն Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Երևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժած Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փարաքարը սգում է․ մեկ տարի առաջ կյանքից զրկվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին. նախագիծ Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիԳազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն․ հասցեներ Միայն մտադրությունները բավարար չեն. Իրանի դեսպանը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության մասին Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո ոսկե մեդալ է նվաճել Սի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Մխիթարյանը լեգենդ է, բայց ես բոլորից հիասթափված եմ. Եղիշե Մելիքյան Ուսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Սերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին Արցախահայերի հետ կապված խնդիրներն այնքան բարդ ու խորն են, որ ամենօրյա ուշադրության կարիք ունեն. Լիլիթ Գալստյան Կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսություն Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Կալուա լիկյորՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի «Ռուսական գազը դարձել է Հայաստանի «աքիլլեսյան գարշապարը». Ի՞նչը կփոխվի ԵՄ-ին Երևանի մերձեցմանը զուգընթաց»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 23-ին «Երեք մայրուղի կարող են կապել Վրաստանն ու Ռուսաստանը» Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 23-ի 08։00-ի դրությամբ Կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 23)Ջուր չի լինի. հասցեներ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան շնորհելը ԱԳՆ-ում թեժ քննարկման թեմա է դարձել. «Ժողովուրդ»
Ամենադիտված